Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԼՂՀ


«Արցախի մանդատն անփոփոխ է»

Ինչն է հիմք հանդիսացել համատեղ հայտարարության համար

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը չի շտապում կանխատեսումներ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրած Փաշինյան—Ալիեւ հանդիպումից՝ հույս ունենալով, որ «ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի տեղաշարժ կուրվագծվի»։ Նրա կարծիքով, Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել ստեղծված կացությունից եւ բանակցությունների վերսկսման փուլում «կուտակած առավելության որոշակի պաշարով ներկայանալ»։ Մինչդեռ հայկական կողմը հազիվ թե հանդուրժի նման պահվածքը եւ, բնականաբար, հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի բանակցությունների լիարժեք ձեւաչափը վերականգնելու համար։
Նման պարագայում Դավիթ Իշխանյանն անընդունելի է համարում որոշ անձանց կողմից շրջանառվող «հակամարտության կարգավորման խնդիրն ամբողջությամբ մեկ այլ տիրույթ տեղափոխելու, կամ այսպես ասած, Արցախի մանդատը Մոսկվային հանձնելու մասին» թեզը։
Պարոն Իշխանյանի համոզմամբ, Արցախի մանդատն անփոփոխ է եւ «այն պայմանավորված է 1988թ. ազգային ազատագրական պայքարի ու 1991թ. արցախահայության ազատ կամարտահայտությամբ, անկախ պետականության որդեգրած ուղեգծով»։ Դաշնակցության ներկայացուցիչն այն կարծիքին է, որ Փաշինյան—Ալիեւ առաջիկա հանդիպումը կայանալու է մեկ այլ օրակարգով։ «Ուզում եմ հուսալ, որ այն կլինի կառուցողական գործընթացի մի նոր սկիզբ, իսկ շարունակությունը՝ վերականգնված բանակցությունների լիարժեք ձեւաչափը կհանդիսանա»,–ասում է Դ. Իշխանյանը։
Անշուշտ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ «հոռետեսներն» առաջնագծում լարվածություն են կանխատեսում։ Եվ քաղաքական գործիչը լավատեսություն ակնկալելով հանդիպումից, դիվանագիտական ռազմական որոշակի ակտիվության հեռանկարների համայնապատկերին անհամատեղելի է համարում Արցախում ներքաղաքական կյանքն ապակայունացնելու փորձերը, հորդորում՝ «զուսպ եւ սթափ գտնվել ու ճշգրիտ քայլեր դրսեւորել ոչ միայն արտաքին ճակատում, այլ նաեւ ներքաղաքական կյանքում», որովհետեւ ցանկացած չկշռադատված խոսք, պոռթկում կարող է խաթարել մեր միասնությունը եւ բանակցային գործընթացում մեզ համար ոչ շահեկան հետեւանքներ ունենալ։
Ըստ Դ. Իշխանյանի, հենց նման մտահոգություններն են հիմք հանդիսացել, որ խորհրդարանական կուսակցություններից երեքը՝ («Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ հայրենիք», եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտե) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով հարգել ժողովրդի կամարտահայտությամբ ամրապնդված պետականաշինության գործընթացը, որը «չի հակասում ապագայում միացյալ Հայաստան ունենալու հեռանկարին»։ Նրա հավաստմամբ, քաղաքական ուժերի կողմից արված հայտարարությունը պայմանավորված է մեր ժողովրդի միասնական եւ պետականության ամրապնդման շահերով։ Դավիթ Իշխանյանը կարծում է, որ «ներքին անկայությունն Արցախն արտաքին վտանգների առաջ խոցելի կդարձնի։ Հետեւաբար, այսօր բոլոր մարտահրավերներին դիմակայելու, հակամարտության կարգավորման խնդրում մեկ միասնական թիմով հանդես գալու անհրաժեշտություն կա»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

23-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO