Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Նոր իրավիճակ միջազգային իրավունքում

Ճանաչումը կհակասի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերին

Ժամանակակից միջազգային իրավունքում պատերազմների միջոցով հողեր գրավելը եւ ինքնիշխանության սուբյեկտ դարձնելը արգելվում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորված ներկա աշխարհակարգը նման զարգացում չի ենթադրում։ «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը, որով կոչ էր արվում միջազգային հանրությանը՝ ճանաչել Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը։ «Աշխարհը դեմ է նման ձեւով տարածքային ամբողջականությունը խախտելուն, իսկ Գոլանի բարձունքն արաբաիսրայելական պատերազմի ժամանակ է գրավվել Իսրայելի կողմից այն հիմնավորմամբ, որ ուղղված է Իսրայելի անվտանգության պահպանմանը։ Այնտեղ ներկայումս հավասարապես ապրում են սիրիացիներ եւ հրեաներ։ Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը ըստ էության վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը»,—ասաց պատգամավորը՝ նկատելով, որ այս հայտարարությունն ԱՄՆ—ի կողմից Իսրայելի պետականության հիմքերի ամրապնդմանն ուղղված երկրորդ քայլն էր։ Առաջինը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ու դեսպանության բացումն էր։
Վ. Ենգիբարյանը ճիշտ չի համարում տարածքային ամբողջականության մասով Արցախի հիմնախնդրի հետ որեւէ զուգահեռներ տանելը, քանի որ Արցախի հակամարտությունն ունի բոլորովին այլ բովանդակություն։ «Մեր դեպքում Ադրբեջանի ամբողջ տարածքում տեղի է ունեցել ոտնձգություն հայերի անվտանգության եւ կյանքի նկատմամբ, եւ որ ամենակարեւորն է՝ Հայաստանը որեւէ տարածք չի գրավել։ ԼՂԻՄ—ի ժողովուրդը նույն իրավական հիմքերով, ինչ Ադրբեջանի ԽՍՀ—ն, ստացել է փաստացի անկախություն։ Այսպիսով՝ դա միտված է եղել ոչ թե որեւէ պետության սահմանների ընդարձակմանը, այլ մարդկանց անվտանգության պահպանմանը՝ ըստ Խորհրդային Միության Սահմանադրության՝ ինքնիշխանություն հռչակելուն, հետեւաբար սա չի կարող նախադեպ հանդիսանալ Արցախի հիմնախնդրի լուծման համար»,–մեկնաբանեց նա։
Այնուամենայնիվ, ըստ նրա, Թրամփի հայտարարությունը ոչ ստանդարտ փոփոխություն է բերելու միջազգային հարաբերություններում եւ միաժամանակ հակասում է ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի 242 բանաձեւին։ Այն դեռ բուռն քննարկումների թեմա կդառնա, բայց եթե իսկապես ճանաչվի Գոլանի բարձունքի հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը, ապա դա լուրջ խնդիր կառաջացնի միջազգային հարաբերություններում, նաեւ նախադեպ՝ միջազգային տարածքային վեճերը լուծելու հարցում։
Թրամփի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է Սիրիայի ԱԳՆ—ն՝ որակելով այն «անպատասխանատու»։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել Է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին ընդգծել է, որ Գոլանի բարձունքները Սիրիայի բաղկացուցիչ մասն են՝ համաձայն ՄԱԿ—ի անվտանգության խորհրդի բանաձեւի։ ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը նշել է, որ Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան, չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը այդ տարածքների վրա, քանի որ «այդ տարածքները, ներառյալ Գոլանի բարձունքները, օկուպացրել է 1967 թվականի ամռանը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անվտանգության խորհրդի բանաձեւը շրջանցող Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխումը ՄԱԿ—ի որոշումների անմիջական խախտում է։
Թրամփի հայտարարությունը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Իսրայել այցին։ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ էր արել ճանաչել Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը։ Հաջորդ շաբաթ նախատեսվում է Նեթանյահուի այցը Վաշինգտոն, որի ընթացքում երկու հանդիպում է սպասվում ԱՄՆ նախագահի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ—ի ստեղծմամբ հիմք դրվեց նոր աշխարհակարգին, բայց ներկայումս ականատես ենք լինում քաղաքական զարգացումների, որոնք հուշում են, որ ընթանում է նոր աշխարհակարգի ձեւավորում։ Թե որքանով է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը տեղավորվում այդ զարգացումների ձեւաչափում, Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ այն, այնուամենայնիվ, փոխում է միջազգային հարաբերությունները եւ միջազգային իրավունքի բովանդակությունը։ «Սա այդ փոփոխություններից միայն մեկն է։ Նման բազմաթիվ այլ փոփոխություններ կան, օրինակ՝ ԱՄՆ—ԵՄ հարաբերությունները եւս դասվում են այդ շարքում։ Եթե Միացյալ Նահանգները մինչ այժմ, այսինքն՝ Թրամփի նախագահությունը, ԵՄ—ի խաղաղության եւ անվտանգության, նաեւ տնտեսական ամենամեծ երաշխավորն էր, այդ թվում նաեւ ՆԱՏՕ—ի շրջանակներում, ապա այսօր նկատելի են որոշակի շեղումներ այդ քաղաքականությունից։ Սա եւս փոխում է աշխարհը եւ իր անդրադարձը կունենա նաեւ մեր տարածաշրջանի վրա»,–ասաց զրուցակիցս՝ կանխատեսելով, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում այն իր արտացոլումը կգտնի թե Մերձավոր Արեւելքում, թե մեր տարածաշրջանում։ Մասնավորապես, եվրասիական տարածաշրջանի ինտեգրման մեծ հնարավորություններ կարող են բացվել, այսինքն՝ ԵՄ—ի եւ Եվրասիական միության համագործակցությունը կարող է դառնալ շատ հեռանկարային։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO