Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Չկա վատ հող, կա վատ մշակող

Բացվեց օրգանական գյուղատնտեսության ուսումնական կենտրոնը

Օրեցօր մեծանում է էկոլոգիապես մաքուր մթերքի նկատմամբ պահանջարկը աշխարհում։ Ունենալով օրգանական մթերք արտադրելու բնական բավարար ռեսուրս՝ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ այդ երեւույթի նկատմամբ։ Մեզ մոտ էլ առանձին գյուղացիական տնտեսություններ ձեռնարկել են քիմիայից զերծ մթերքի արտադրությունը։ Խրախուսելի այդ ձեռնարկին աջակցում են միջազգային կազմակերպությունները։ 2015 թ. ԵՄ—ի ֆինանսավորմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) համաֆինանսավորմամբ եւ ՀՀ գյուղնախարարության հետ սերտ համագործակցությամբ սկսվել էր «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) ծրագիրը, որի համար հատկացվել է 3.3 մլն եվրո։ Ծրագրի մաս է կազմում նաեւ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում կառուցված «Ուսուցման կանաչ կենտրոնը», որի ստեղծման վերջին աշխատանքներն ամփոփվեցին երեկ։ Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ—ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Կենտրոնի բացումը կատարելուց հետո նրանք օրգանական խորհրդանշական ծառ տնկեցին բակում։
Կարեւորելով գյուղատնտեսությանն աջակցելու քաղաքականությունը՝ դեսպան Պ. Սվիտալսկին նշեց. «Գյուղատնտեսությունը եւ գյուղի զարգացումը Հայաստանի հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է։ Այնտեղ զբաղված է աշխատուժի մոտ 36 տոկոսը եւ ապահովում է երկրի ՀՆԱ—ի մոտ 18 տոկոսը։ Օրգանական գյուղատնտեսությունը կարող է լինել հնարավորություն Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին։ ՕԳԱՆ ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էին օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը եւ գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը»։
ԵՄ—ի ՕԳԱՆ ծրագիրը 1 մլն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 ֆերմերների, վերամշակողների, որպեսզի սկսեն կամ ընդլայնեն նախկինում սկսած իրենց օրգանական արտադրանքը։ Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներ կրթելու համար, մշակվել են համապատասխան դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաեւ կոնկրետ ներդրում է եղել օրգանական արտադրանքին եւ դրա առեւտրին վերաբերող օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու համար։
Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ օրգանական գյուղատնտեսությունն առանձնահատուկ ուղղություն է գյուղատնտեսության մեջ, եւ ոչ բոլոր երկրներում կան այն զարգացնելու հնարավորություններ։ Մեր երկիրն ունի ուղղաձիգ գոտիականություն՝ ունենալով նաեւ տարբեր՝ նախալեռնային, լեռնային եւ բարձր լեռնային տարածքներ, որտեղ չկան արդյունաբերական ձեռնարկություններ, էկոլոգիական վիճակը բավականաչափ կայուն է, կան հողահատվածներ՝ զերծ ծանր մետաղներից եւ թունաքիմիկատների կուտակումներից, կա մաքուր ջուր, որոնք կարեւոր պայման են օրգանական գյուղատնտեսության զարգացման համար։ Ասաց նաեւ, որ օրգանական գյուղատնտեսությունը պատահական մարդու գործ չէ, դրա համար նախ պետք է ունենալ լուրջ գիտելիքներ, լինել բարեխիղճ, պատասխանատու եւ, որ կարեւոր է, լինել ազնիվ։ Այլ կերպ չի կարող լինել։ Այդ գործով զբաղվող ֆերմերը պետք է անցնի նախապատրաստական փուլ 2—3 տարի ժամկետով, որից հետո հնարավորություն կստանա զբաղվելու դրանով։ «Մեր երկրում արդեն 17—18 տարի այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել։ Ամենակարեւորը՝ լուծվել է օրգանական արտադրանքի գյուղատնտեսական հավաստագրման խնդիրը։ 2002 թվականից սկսած մեզ մոտ ձեւավորվել է միջազգայնորեն հավաստագրված «Էկոգլոբ» կազմակերպությունը, որի միջոցով մեր արտադրանքը կարող է ստանալ հավաստագիր, որը Եվրամիության շուկայում գործողության մեջ է։ Արդեն 75 ֆերմեր ունի այդպիսի հավաստագիր կամ արդեն ստանալու փուլում է։ Մենք կարող ենք մեր օրգանական մթերքը հանել եվրոշուկա։ Բայց օրգանական մթերք արտադրելը շատ բարդ է, այսքան շատ հիվանդությունների դեպքում բացառել թունաքիմիկատների օգտագործումը՝ դժվար խնդիր է։ Կարեւոր է նաեւ համապատասխան գիտելիքների առկայությունը, ուսուցումների կազմակերպումը, ինչը կատարվում է այս միջազգային ծրագրերով։ Շատ կարեւոր է նաեւ օրգանական մթերքի վերամշակումը. պահանջները շատ խիստ են, կան ստանդարտներ, որոնք պարտադիր են։ Կարեւոր է նաեւ ապրանքը շուկայում ներկայացնելը՝ լավ փաթեթավորումը, լավ գովազդը։
...Մենք չենք կարող մեծաքանակ արտադրանքով շարունակ ներկայանալ Եվրոպայում, մեր հնարավորությունները սահմանափակ են, բայց մեր օրգանական արտադրանքը կարող է բավականին լավ տեղ ունենալ եւ իրացվել՝ էական եկամուտ բերելով մեր ֆերմերներին»,–ասաց փոխնախարարը։
Օրվա խնդրո առարկա՝ «Կանաչ ուսուցման կենտրոնի» մասին էլ հիացմունքով խոսեց՝ դրվատանքի արժանացնելով կենտրոնի ղեկավար, «Կանաչ արահետ» ընկերության նախագահ Նունե Սարուխանյանի կատարած աշխատանքը։ «Այս կենտրոնը ոչ միայն Հայաստանի ֆերմերների համար է օգտակար աշխատանք կատարում, այլեւ տարածաշջանի ու Եվրոպայի, քանի որ ուսուցման բոլոր հնարավորությունները ստեղծել է։ Առկա են նաեւ կեցության հնարավորություններ՝ հյուրանոցային տեսքով։ Եվրոպական չափանիշներով մի կենտրոն է եւ լավ հեռանկար ունի։ Տավուշի մարզի Արճիս գյուղում արդեն ստեղծվել է սրա մասնաճյուղը»,–ասաց նա։
Կենտրոնը, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 4000 քմ տարածք, հագեցած է այն ամենով, ինչ անհրաժեշտ է բույսերի աճեցման եւ որպես ուսումնական նմուշ ցուցադրելու համար։ Առկա է ոռոգման կաթիլային համակարգ, կա կարկտից պաշտպանող ցանց, բազմաթիվ արկղաձեւ վանդակներ լցված են տարբեր տեսակի եւ որակի հողով, որոնցում աճեցվելու են այդ հողերին հարմարված բույսեր։ Վերջերս էլ ծրագրի կազմակերպիչները տրամադրել են սերմերի զտման, պտղի պահածոյացման եւ այլ սարքավորումներ։ Կենտրոնի էլեկտրաէներգիան ստացվում է արեւային մարտկոցներից։ Առանձին շինությունում բացված է անհատ ֆերմերների աճեցրած օրգանական մթերքի ցուցահանդես։
Նունե Սարուխանյանի տեղեկացմամբ, այստեղ անցյալ տարի ուսուցում է ստացել 2500 ֆերմեր։ «Մեզ մոտ եկողները մնում են եւ հետեւում գյուղատնտեսական գործընթացին՝ սկսած հողի նախապատրաստումից մինչեւ բերքահավաք, փաթեթավորում ու մարկետինգ»,–ասաց նա։ Ֆինանսական վիճակի բարելավման դեպքում մտադիր են բոլոր մարզերում ստեղծել այսպիսի կենտրոններ։ Թե ինչու է Ձորաղբյուրն ընտրել, պարզաբանում է. «Որպեսզի կարողանանք ե՛ւ դաշտավայրում, ե՛ւ նախալեռնային գոտիներում աճող բույսերը մշակել։ Եթե գնայինք Արարատյան հարթավայր, մեր բույսերի տեսականին այնքան բազմազան չէր լինի, Ձորաղբյուրը նախալեռնային գոտի է։ Բացի այդ՝ ընտրել ենք ամենաանհաջող հողը, որպեսզի ֆերմերին համոզենք, որ չկա վատ հող, կա վատ աշխատող։ Մեկ ուրիշ բան էլ ասեմ. հաճախ ենք թերագնահատում ինքներս մեզ, ասում ենք՝ անցումային փուլում գտնվող երկիր ենք, լավ վիճակում չենք։ Բայց մենք էլ բան ունենք ուրիշներին սովորեցնելու. կոնկրետ, Գերմանիայի Անհալտ համասարանի հետ ունենք համագործակցության հուշագիր, ուսանողներ են գալիս փորձի փոխանակման, թեզեր են գրում, դիպլոմային աշխատանքներ։ Այս մայիսին էլի են գալու։ Մենք ենք գնում նրանց մոտ։ Օքսֆորդի համալսարանից են եղել, Ավստրիայի բուհերից... Ասեմ՝ սա դեռ իմ երազանքի իրականացումը չէ, դեռ շատ բան ունենք անելու...»։
Կենտրոնում արտադրվում է նաեւ օրգանական պարարտանյութ։
Ավելացնենք, որ տիկին Նունեին մեծ նվիրումով օգնում է դուստրը՝ Ստելլան։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

23-03-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO