Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն

Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն

Արգենտինայում կառուցվող Հայոց ցեղասպանության թանգարանը նպաստելու է հասարակության շրջանում ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, կրթելու է նոր սերունդներին, տարրեր հաստատությունների ուշադրությունն է հրավիրելու թանգարանի վրա։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի հարցերով պատասխանատու, Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանը, որը մանրամասներ ներկայացրեց թանգարանի կառուցման ծրագրից։
–Տիկին Նելիդա, օրերս տեղեկատվություն եղավ այն մասին, որ Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը։ Սակայն տարիներ առաջ, եթե, չեմ սխալվում, եղել է կառույցի հիմնարկեքի արարողությունը։ Նույնիսկ խոսվում էր շենքի ակտիվ շինարարության մասին, եւ բացման ժամկետներ էին նշվում։ Մի փոքր կպարզաբանե՞ք, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։
–Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին, որի առաքելությունն էր կառուցել Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարան։ Գաղափարի խթանողներն էին Խուան Կարլոս Թուֆեկսյանը, ես եւ մի խումբ մարդիկ, որոնք նույն նպատակն ունեին։ Այդ ժամանակից ի վեր, նրանք քայլեր արեցին թանգարանի համար տարածքի ձեռք բերման համար, որովհետեւ համարում էին, որ Արգենտինայում հայերի պատմությունը ոչ միայն հայ համայնքին է պատկանում, այլեւ ամբողջ Արգենտինայի հասարակությանը, որին մաս են կազմում հայերի ժառանգները։ Ազգային մակարդակում բարդ ջանքերից հետո Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր եւ գործադիր մարմինները 2014 թվականին ձեռք բերեցին 433 քմ տարածք։ Այն գտնվում է մայրաքաղաքի հայկական համայնքի կենտրոնին մոտ՝ Գուրրուչագա փողոցում, հայկական եկեղեցու մոտակայքում։ Վայր, որտեղ հայ համայնքի կյանքի սիրտն է։ Հիմնադրամը ձգտում էր, որ տարածքի հատկացումն օրենքով ամրագրվի։ Այդ իսկ պատճառով համայնքն այդ համատեքստում էր աշխատանք տանում՝ առանց սկսելու թանգարանի շինարարական աշխատանքները։ Վերջապես, փետրվարին քաղաքի օրենսդիր մարմինը օրենքով հաստատեց։
–Ներկայումս գործընթացն ի՞նչ փուլում է, ի՞նչ աշխատանք է տարվում։
–Ինչպես արդեն ասացի, մենք ուզում էինք ունենալ գործընթացի օրենքով հաստատումը մինչ շինարարության մեկնարկը տալը։ Այդ ընթացքում ճարտարապետները եւ կամավորները նախապատրաստեցին նախագիծ եւ կապեր հաստատեցին նախագծով հետաքրքրվողների հետ։ Այս տարի նախատեսում ենք սկսել շինարարությունը, սակայն մինչ այդ կսկսենք միջոցներ հավաքել։
–Ցուցանմուշների հավաքման ի՞նչ աշխատանք է տարվում։ Որո՞նք են ցուցանմուշների հավաքագրման աղբյուրները։
–Մենք հավաքել ենք լուսանկարներ, նյութեր, որոնք բերվել են Արգենտինա մեր հայրենակիցների կողմից, լուսանկարներ, որոնք արվել են այստեղ եւ մեր կողմից նախապատրաստած ցուցահանդեսի մաս են կազմում։ Մենք ներկայացրել ենք առաջին ցուցադրությունը 2015 թվականին եւ դրանից հետո այն ընդլայնել ենք ու ներկայացրել պաշտոնական վայրերում՝ խորհրդարան, Բուենոս Այրեսի օրենսդիր մարմին եւ այլն։ Աղբյուրների հետ կապված ասեմ, որ մենք ունենք անձնական փաստաթղթեր եւ ինստիտուցիոնալ փաստաթղթավորում։ Գրադարանի համար մենք հավաքել ենք հնագույն գրքեր, որոնք նվիրատվություն են եղել։ Առանձնացրել ենք նոր գրքեր «Խուան Կարլոս եւ Նելիդա» գրադարանից, որոնք նույնպես կնվիրաբերվեն։ Մենք ունենք նաեւ վավերագրություններ, նյութեր, որոնք ժամանակին փախստականներն իրենց հետ են բերել։ Շենքի նախագծի հետ կապված դեռ հստակեցումներ կան, սակայն նախատեսում ենք, որ այն կունենա ընդունարան, գրախանութ, գրադարան, ցուցասրահներ, լսարաններ դասախոսությունների համար եւ այլն։ Սա մեր գաղափարն է, կարծում եմ, որ առաջիկա շաբաթներին մենք կունենանք կոնկրետ որոշում։
–Թանգարանի կառուցումն ի՞նչ կարեւորություն ունի, եւ ի՞նչ ակնկալիքներ կան նման կառույցի գործունեությունից։ Այն ի՞նչ գործառույթներ է իրականացնելու։
–Առաքելությունն արմատավորված է այն գաղափարում, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասընթացների միջոցով մենք կաշխատենք խթանել մարդկային արժանապատվության արժեւորման գաղափարը եւ կանխարգելել այլ ցեղասպանությունները։ Թանգարանը ծառայելու է որպես թուրքական ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հուշահամալիր, նպաստելու է ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության վրա։ Կրթելու ենք նոր սերունդներ՝ ցույց տալով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այլատյացությունը՝ էթնիկ, կրոնական կամ քաղաքական տեսանկյունից։
–Թանգարանը որքանո՞վ կարող է իր ներդրումն ունենալ ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում։
–Մեր աշխատանքը կենտրոնացած է նպաստելու առավել հանձնառու հասարակության ձեւավորմանը։ Նույնիսկ առերեսվելով պատմության ցեղասպան անարդարության հետ, որը եղավ Հոլոքոստի դեպքում, Կամբոջայում, Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում, մենք չենք կորցնում հույսը, որ այս հարցի հետ կապված կրթելով, ուսուցանելով հաջորդ սերնդին, ինչ—որ բան կփոխվի։ Մեր ամբողջ աշխատանքն ուղղված է ապագայում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանը, եթե դա հնարավոր է։
—Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ թանգարանի ծրագիրն ուղղված է ոչ միայն հայ համայնքին, այլեւ Արգենտինայի հասարակությանը։ Նույնիսկ խոսել էիք այն մասին, որ արգենտինացի ուսանողները հնարավորություն կունենան այցելել թանգարան անվճար։ Արգենտինայի հասարակության ուշադրությունը դեպի թանգարան սեւեռելու հետ կապված ի՞նչ ծրագրեր կան նախատեսված։
–Մենք չենք փոխել մեր այդ նպատակը։ Ներկայումս կենտրոնացել են թանգարանի ծրագրի վրա, սակայն հետաքրքրված ենք այն հարցով, որ հրավիրենք Արգենտինայի դպրոցների, տարբեր կազմակերպությունների, հաստատությունների, համալսարանների ուշադրությունը։
–Արդյո՞ք թանգարանի բացման ժամկետները նախանշված են, թեկուզ մոտավոր։
–Կոնկրետ ժամկետների հետ կապված դժվար է ինչ—որ բան ասել, սակայն հույս ունենք, որ երկու տարուց։
Հարցազրույցը՝
Աննա ԳԶԻՐՅԱՆԻ

26-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO