Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.11.2020
ԼՂՀ


Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին

Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. դպրոցի ռազմագիտության դասասենյակը կոչվեց նույն դպրոցի նախկին սան, 2018թ. սեպտեմբերի 22—ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական ծառայություն կատարելիս արիաբար զոհված 20—ամյա կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանի անունով։ Այս առթիվ նույն դասասենյակում, որտեղ ձեւավորված է նահատակ զինվորի անկյունը՝ նրա լուսանկարներով, անձնական իրերով, կայացավ հանդես—ցերեկույթ, որին ներկա էին հերոսի տատը, ծնողները, հարազատները, շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, Ն զորամասի ներկայացուցիչներ, Տիգրանավանի եւ հարեւան համայնքների բնակիչներ, դպրոցականներ, ուսուցիչներ, հյուրեր։ Իրենց ավագ ընկերոջ մասին պատմեցին եւ նրան ներկայացրեցին դպրոցի բարձր դասարանների աշակերտները, խոսք ասացին նաեւ դպրոցի տնօրեն Անդրանիկ Ավագյանը, համայնքի ղեկավար Բագրատ Հովակիմյանը, շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը, ուրիշներ։
Այստեղ զրուցեցի Ն զորամասի հրամանատարի տեղակալ Լ. Բաղդասարյանի հետ, ով ներկայացրեց Արցախին։
«Հրաձգային ջոկի հրամանատարը զինվորի իսկական կերպար էր՝ անվախ ու խելացի, ընկերասեր, բոլորի կողմից սիրված, բարի,–ասաց հայոց բանակի փոխգնդապետը եւ հավելեց.–Ժպիտը մշտապես դեմքին էր, մեծ պատասխանատվության զգացումով էր որպես ավագ բարձրանում դիրքերը։ Հուսալի էր, եւ նման տղաների հետ աշխատելը հաճելի էր։ Մեր բանակին հենց Արցախի նման զինվորներ են անհրաժեշտ։ Նրանց շնորհիվ հայ ժողովուրդը հանգիստ կլինի»։
Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախ Մհերի Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

26-03-2019





25-11-2020
Արցախի հիմնախնդիրը՝ միջազգային իրավունքի համատեքստում
Անկախության ճանաչումը հանուն փրկության

Պատերազմի օրերից սկսած ...


25-11-2020
«Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»
«Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է»


25-11-2020
Անկարան վերահսկում է Ֆրանսիայի 2600 մզկիթից 320-ը
Երբ ավելանում են «գայլերը», քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է մտածել ...


25-11-2020
Եռակողմ հայտարարության նախաձեռնողն ամեն կերպ կձգտի պահպանել այն
ՌԴ-ն մատնանշում է Արցախում խաղաղությունը խաթարելու փորձ անողներին



25-11-2020
Առկա իրողություններում չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացման որեւէ սցենար
Պետականության ուժեղացման ռեսուրսները հնարավոր է ապահովել միայն ազգային ներուժի ...


25-11-2020
Ռազմավարական ակնարկ Իրանին
ԱՄՆ-ը կործանիչներ է ուղարկել Մերձավոր Արեւելք

Իրաքում ...


25-11-2020
Ամրոցները՝ Որոտանի ափերին
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ




25-11-2020
Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան ...

25-11-2020
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, ...

25-11-2020
Ռուսական կենտրոնն սկսել է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում ...

25-11-2020
Մխիթարյանի նոր ռեկորդները եւ հնարավոր պայմանագիրը
Իտալական «Ռոման» պատրաստվում է երկարաձգել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO