Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված

Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի նահանագապետ Քեյ Այվիի՝ օրեր առաջ ստորագրած հռչակագրով Ալաբաման դարձել է ԱՄՆ 49—րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Միակ նահանգը Միսիսիպին է, որը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կազդի՞ արդյոք նախավերջին նահանգի ճանաչումը ԱՄՆ դաշնային իշխանությունների դիրքորոշման վրա։ Այս հարցի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան, ցեղասպանագետ Վլադիմիր Վարդանյանի հետ։
«Եթե այս հարցի վերաբերյալ մինչ այսօր ԱՄՆ—ի դաշնային իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել, ապա չեմ կարծում, որ 49—րդ նահանգի ճանաչումը բեկումնային կլինի դաշնային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Միաժամանակ պետք է ընդգծենք, որ սա շատ կարեւոր քաղաքական եւ հասարակաքաղաքական ազդակ է դաշնային իշխանություններին, որ կարծես բոլոր նահանգներում միատեսակ մոտեցում կա հարցի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։ Այլ հարց է, թե դաշնային կառավարությունը կամ նախագահական դաշնային իշխանություններն այս հարցը կմտցնե՞ն արտաքին քաղաքական օրակարգ»,–ասաց Վարդանյանը։
Այսօր ամբողջ աշխարհում փոխվում է անվտանգության ճարտարապետությունը։ Որոշակի փոփոխությունների են ենթարկվում նաեւ Թուրքիա—Միացյալ Նահանգներ հարաբերությունները, դրանք ժամանակ առ ժամանակ բարելավվում են կամ վատթարանում։ Այդ համատեքստում որքանո՞վ բարենպաստ կգտնվի քաղաքական իրադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման տեսնակյունից, դժվար է միանշանակ պատասխանել, բայց պատգամավորը կցանկանար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվեր ոչ թե Միացյալ Նահանգներ—Թուրքիա, այլ հայ ժողովրդի հետ հարաբերությունների շրջանակներում։ «Շահերը շատ են, բախումները՝ նույնպես, բայց ի վերջո մենք ունենք խնդիր, որը վերաբերում է միջազգային իրավունքով պատժելի ծանրագույն արարքը ճանաչելու եւ դատապարտելու վերաբերյալ բանաձեւեր ընդունելուն։ Այդ երկկողմ հարաբերություններում մենք չպետք է պարզապես օբյեկտ լինենք, այլ անհրաժեշտ է դառնալ լիարժեք սուբյեկտ»,–ասաց նա՝ արձանագրելով, որ որոշ դեպքերում այդ իրողությունը հիմք է հանդիսանում նման որոշումներ կայացնելու ժամանակ։
Խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման շրջանակներում այս հարցում անելիքներ ունի Ազգային ժողովը։ Վլադիմիր Վարդանյանը, որը վերջին 15 տարիներին ակտիվորեն զբաղվում է Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրությամբ, նշեց, որ խորհրդարանական ճանաչումներով առաջ շարժվելը թեեւ լավագույն եւ ամենաարդյունավետ միջոցը չէ, բայց, համենայն դեպս, այն հարթակն է, որտեղ արձանագրում ենք հաջողություններ, եւ աշխատանքները պետք է շարունակվեն։ Պատգամավորը խոստանում է այս հարցում պրոակտիվ լինել եւ կարծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով խորհրդարանական բոլոր խմբակցությունները նույնպես նախաձեռնող կլինեն։
Հաջորդ տարի ԱՄՆ—ում նախագահական ընտրություններ են։ Տարբեր տարիների թեկնածուներից ոմանք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ են տվել, սակայն ընտրվելուց հետո ձեռնպահ են մնացել այդ քայլից։ Մենք պետք է առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ խոստումն այս անգամ եւս չի կատարվելու կամ հնարավորինս մեղմ կկատարվի, ինչպես օրինակ՝ Բարաք Օբամայի վարչակազմի պարագայում։ Վերջինս հրապարակավ չհրաժարվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումից, սակայն ապրիլի 24—ի ելույթում դրա փոխարեն օգտագործեց «Մեծ եղեռն» եզրույթը, որը իրավական հետեւանքներ չի ենթադրում, եւ ըստ էության հարցը տեղափոխեց այլ հարթություն։ «Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա պետք է գիտակցենք, որ ԱՄՆ—ի նախագահները չեն կարողանալու կատարել իրենց նախընտրական խոստումը, որը պայմանավորված է լինելու նախեւառաջ ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունների բարդ բնույթով։ Այո, Թուրքիան եւ ԱՄՆ—ը դաշնակիցներ են ՆԱՏՕ—ի շրջանակներում, այո, ԱՄՆ—ը որոշակի հետաքրքրություններ ունի Թուրքիայում, եւ այս խնդիրը մշտապես առկա է լինելու»,–մեկնաբանեց իրավաբանը՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերաբերում է ԱՄՆ— Հայաստան, հայ ժողովուրդ—ԱՄՆ, ԱՄՆ—ի հայազգի քաղաքացիներ— ԱՄՆ հարաբերությունների օրակարգին։ Դրանք որեւիցե եղանակով չպետք է դիտարկվեն թուրք—ամերիկյան հարաբերությունների շրջանակում, այսինքն՝ չպետք է միջնորդավորված մասնակցություն ունենանք։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

26-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO