Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Սնանկության կառավարիչը կգա Հայաստան

«Հյուսիս-հարավ». իսպանական ընկերությունը վճարումներ չի արել

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու հետ կապված կրկին քննարկումներ կան ու կրկին խնդրահարույց։ Բանն այն է, որ ավտոճանապարհի շինարարությունն անող 17 կապալառու ընկերություններ 1.5 մլրդ դրամից ավելի գումար չեն ստացել իսպանական ընկերությունից։ Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ այս հարցին զգալի ուշադրություն է դարձվում։
«Խոսքը տրանշ—2—ի՝ Աշտարակ—Թալին հատվածի մասին է։ Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ։ Վերջիններիս հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնել։ Նրանք իրականացրել են որոշակի ծավալով աշխատանք։ Իսպանական ընկերությունը, սակայն, չի վճարել այդ աշխատանքների դիմաց»,–նշեց Հակոբ Արշակյանը։
Նա միաժամանակ հավելեց, որ իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ բանակցություններ են տարվում։ Առաջիկայում սնանկության կառավարիչը կայցելի Հայաստան։
Նախարարը, ի դեպ, նկատեց, որ այն ստացականները, որոնք ստացվել են իսպանական ընկերության վերահսկող ինժեներական ընկերության կողմից, որոնք տրվել են նախարարությանը, եւ ապացուցվել է, որ այդ աշխատանքը կատարվել է, դրա դիմաց իսպանական ընկերությունը վճարել է։ Թե որն է ենթակապալառուներին չվճարելու պատճառը, հայտնի չէ։ Համենայնդեպս, բանախոսն ասաց, թե իրենք բազմիցս կոչ են արել գործընկերային հարաբերություններում վճարումն իրականացնել, որպեսզի այն ընկերությունները, որոնք օգնել են շինարարության հարցում, կարողանան վճարել իրենց աշխատակիցներին։

Տուգանքները գրվում են, խնդիրը մնում է

Լրագրողների՝ նախարարին ուղղված մյուս հարցը վերաբերում էր ուղեւորափոխադրումներին։ Արմավիր—Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայինի վարորդները դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել անհատ վարորդների պատճառով։ Նրանք նշում են, որ ներդրումներ են արել, բայց հայտնվել են սնանկացման եզրին, որովհետեւ լիցենզիա չունեցողները փոխադրումներ են անում։ Իրենք բողոքում են, բայց նախարարությունն ու ոստիկանությունը ոչինչ չեն ձեռնարկում։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ նման խնդիր կա. «Մենք այսօր մի խնդրի առաջ ենք կանգնած, երբ փոքր՝ 8 տեղանոց մեքենաները կայանում են ու սկսում ուղեւորափոխադրումներ անել։ Դա օրենսդրական բաց է, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Դա (այդ խախտումները,—Ա.Մ.) պարբերական բնույթ է կրում, նույն տեղից անընդհատ ուղեւորափոխադրումներ են կատարում՝ խանգարելով մրցույթով շահած, լիցենզավորված ընկերություններին։ Կրկնում եմ՝ դա օրենսդրական բաց է իրականում։ Մենք հիմա լուրջ աշխատանք ենք տանում, որպեսզի այդ բացը լրացվի, եւ վնաս չհասցնենք մեր կանոնավոր ուղեւորափոխադրողներին»։
Իսկ ի՞նչ աշխատանք է տարվում. փորձեցինք պարզաբանել։ Պարզվում է, նախարարի իսկ խոսքերով, «բավականին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են, տուգանքներ են գրվել բազմիցս։ Մեծ մասը չեզոքացվել է խնդիրների, մի փոքր մասն է մնացել, որը նույնպես կլուծվի»։
Հակոբ Արշակյանը վստահեցրեց, որ թե՛ ՊԵԿ—ը, թե՛ ոստիկանությունն ու թե՛ տեսչական մարմինը ակտիվորեն իրենց հետ համագործակցում են, աշխատում են, որպեսզի խնդիրը շուտափույթ լուծում ստանա։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-03-2019





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO