Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Խաղաղության օրակարգն առաջ տանողը հայկական կողմն է

Վարչապետի ելույթը կառուցված էր արժեքային հիմքերի վրա

«Ելույթը բավական կարեւոր շեշտադրումներ էր պարունակում»,—քաղաքագետ Նարեկ Մինասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում այդպես մեկնաբանեց նախօրեին ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ելույթը։
Մինասյանի խոսքերով, մի կողմից հստակ ներկայացվեցին մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած զարգացումները, դրա հիմքերը, այսօր առկա իրողությունները, այն ոլորտները, որոնք կարեւորվում են երկրի իշխանության կողմից բարեփոխումների իրականացման տեսանկյունից, մյուս կողմից հստակ մեսիջներ եղան նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ, իհարկե, ղարաբաղյան հակամարտության համատեքստում։ Քաղաքագետի բնորոշմամբ, ելույթը կառուցված էր արժեքային հիմքերի վրա։ Իսկ ԵԽԽՎ շրջանակներում տարբեր ձեւաչափերով հնչած նախկին ելույթներից այդ ելույթը տարբերվում էր նրանով, որ Փաշինյանը կարծես թե հրաժարվել էր նախկինում այդ ամբիոնից տարբեր ղեկավարների կիրառած հռետորաբանությունից։ Տարբեր հարցեր դիտարկում էր հենց արժեքային հարթության մեջ։
«Խոսքը վերաբերում է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը։ Հաշվի առնելով լսարանի առանձնահատկությունը՝ կարծում եմ, դա բավականին կարեւոր էր եւ հնարավորություն կտա ընկալելի լինելու նաեւ եվրոպական լսարանի համար»,–նկատեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով հակամարտության հետ կապված հնչեցված մեսիջները։
Այսպես, ըստ նրա, բավական լուրջ շեշտադրում կար Արցախի սուբյեկտայնության բարձրացման հետ կապված, ընդ որում՝ երկու առումով. «Առաջին՝ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավվածության վերականգնմանը, այսինքն՝ բանակցային ձեւաչափի վերականգնմանը։ Սա կարեւոր է, որովհետեւ հակամարտության կարգավորման համատեքստում Արցախը որպես հակամարտության լիարժեք կողմ պարտավոր է եւ պետք է իր վճռական խոսքն արտահայտի կարգավորման գործընթացում։ Հնարավորինս մատչելի ներկայացվեց, որ խոսքը ոչ թե բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության, այլ նախկինում գոյություն ունեցած եւ գործող ձեւաչափի վերականգնման խնդրի մասին է»։
Սուբյեկտայնությամբ պայմանավորված երկրորդ կարեւոր մեսիջը, Նարեկ Մինասյանի դիտարկմամբ, վերաբերում էր Արցախում Եվրոպայի խորհրդի կողմից աշխատանքների իրականացման խնդրին։ Ասում է. «Բավական հետաքրքիր, կրկին արժեքային հարթության մեջ ներկայացվեց այն հանգամանքը, որ անկախ քաղաքական կարգավիճակից, Արցախի ժողովուրդը Եվրոպայի խորհրդի տարածքում բնակվող ժողովուրդ է, որը պետք է օգտվի նաեւ այն հնարավորություններից, որոնք ԵԽ—ն տրամադրում է բոլոր մյուս ժողովուրդներին, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը եւ այլն։ Այսինքն՝ բավական մարդակենտրոն մոտեցմամբ ներկայացվեց տվյալ խնդիրը եւ ընդգծվեց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցները, այդ թվում նաեւ ԵԽ—ն, պարտավոր են չանտեսել այդ մարդկանց եւ քայլեր ձեռնարկել նրանց համար նոր հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։ Սա բավական կարեւոր մեսիջ է, եթե հաշվի առնենք, որ նույն ԵԽ—ում պարբերաբար հնչեցվում է գորշ գոտիների վերացման անհրաժեշտության մասին։ Այդ առումով նման մեսիջները կարող են ընկալելի լինել»։
Իսկ վարչապետ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմին ուղղված ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու կոչի եւ Ադրբեջանի արձագանքի մասով քաղաքագետը նկատեց. «Ընդգծվեց եւ ԵԽ խորհրդարանականներին ներկայացվեց Հայաստանի իշխանությունների որդեգրած կառուցողական մոտեցումը։ Սա կարեւոր է, որովհետեւ Ադրբեջանը վերջին ամիսներին բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում ցույց տալու, իբր հայկական կողմը տրամադրված է ոչ կառուցողական, փորձում է տապալել գործընթացը։ Փաշինյանը կարծես թե փորձեց ընդգծել, որ խաղաղության օրակարգը առաջ տանողը հենց հայկական կողմն է, փորձեց նաեւ ի չիք դարձնել ադրբեջանական քարոզչական թեզերը։ Միեւնույն ժամանակ հստակ ուղերձներ կային, որ, այո՛, հայկական կողմը հստակ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմից համարժեք քայլեր չկան։ Կարծես թե այստեղ ունենք իրավիճակ, երբ հայկական կողմը հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով, խոսքը վերաբերում է խաղաղության օրակարգին, հումանիտար ոլորտում տարբեր առաջարկներին, օրինակ, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ կազմակերպումը սահմանամերձ շրջաններում եւ այլն, սակայն ադրբեջանական կողմից ականատես ենք լինում նույն ավանդական ռազմատենչ հռետորաբանության շարունակությանն ու պահպանմանը։ Եվ կարծես թե հայկական կողմը փորձում է ընդգծել այս իրավիճակը ու ստեղծել նաեւ որոշակի միջազգային ճնշում, ինչը, կարծում եմ, կստիպի Ադրբեջանի ղեկավարությանը կամ գնալ որոշակի զիջումների եւ փոփոխել հռետորաբանությունը, կամ պարզապես, այսպես ասած, առավել հստակ ոչ կառուցողական կողմ դիրքավորվել ղարաբաղյան հակամարտության համատեքստում՝ կողմ, որը պատրաստ չէ խաղաղության, կողմ, որը ցանկություն չունի խաղաղության։ Կարեւոր է, որ դա միջազգային հանրության համար մեկընդմիշտ եւ հստակ արձանագրվի»։
Ն. Մինասյանի խոսքերով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը միջազգային հարթակներում հանդես է գալիս որպես լիարժեք ժողովրդավարական երկիր, որը տարբեր կառույցների լիարժեք անդամ է, մտահոգված է այդ կառույցների արդյունավետության խնդրով, որպես լիարժեք կողմ պատրաստ է իր դերակատարումն ունենալ տվյալ կառույցների արդյունավետության բարձրացման հարցում։
Նա նկատեց նաեւ՝ ԵԽԽՎ ամբիոնից ելույթի ժամանակ Փաշինյանը որոշ դիտարկումներ արեց այդ ամբիոնից տարբեր գործիչների ապակառուցողական քայլերի վերաբերյալ։ «Խոսքը վերաբերում է հռետորաբանությանը, երբ այդ ամբիոնից պատերազմի, ագրեսիվ կոչեր են հնչում»,–ասաց նա, կարեւորվեց, որ ԵԽԽՎ—ն տարբեր տարիների, մասնավորապես 2016թ., հենց ղարաբաղյան հակամարտության հետ կապված բացասական նախաձեռնություններ է ունեցել։ «Հիշում ենք, որ կար երկու բանաձեւ, որոնցով պայմանավորված տարաբնույթ քննարկումներ եղան, եւ հստակ ընդգծվեց, որ նմանատիպ բանաձեւերը եւ միակողմանի, ոչ մասնագիտացված հայացքը հակամարտություններին միայն բացասական են անդրադառնում դրանց վրա, ստեղծելով նոր էսկալացիաների առիթներ ու պատճառներ»,– նշեց քաղաքագետը՝ շարունակելով, որ ԵԽԽՎ—ն կամ ընդհանրապես ԵԽ—ն եթե ցանկանում են ներդրում ունենալ հակամարտությունների գոտիներում, հավատարիմ մնալով սահմանված նպատակներին եւ հռչակած արժեքներին, առաջին հերթին պետք է աշխատանք տանեն տեղի բնակչության մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, տարբեր ինստիտուտների կայացման գործում. «Դա է այն ոլորտը, որտեղ իրոք ԵԽ—ն ունի հստակ անելիքներ»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

13-04-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO