Շտկելու փոխարեն ավելացնելու պարտականություն ավանդենք մանուկներին
Հայ առաքելական եկեղեցին վաղը տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Մանուկների օրհնության օրը
Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը։ Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը։ Ծաղկազարդի տոնը Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՛ւն Դավթի որդուն» (Մատթ. 21։15)։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ։ Ծաղկազարդը խորհրդանշում է նաեւ արարչության առաջին օրը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը։ Սա սիրո եւ անձնվիրության լուսավոր տոն է, որը մեկ անգամ եւս բոլորիս պետք է հիշեցնի մեր մարդ կոչման մասին, մերձավորին սիրելու, գնահատելու, սրտակցելու մասին։ Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը հենց նման լուսավոր ապրումներ, հուսառատ զգացողություններ պարգեւեց բոլորիս։ Կրկին համոզվեցինք, որ միասնական եւ համերաշխ լինելու դեպքում մեր համազգային իղձերն իրականացնելու նպատակին ոչ մի ուժ ի զորու չէ խանգարել։ Իսկ վերջին շրջանում ստեպ—ստեպ նկատվում են այս արժեքներին խորթ դրսեւորումներ, անհարգալից վերաբերմունքի եւ կեղծ գաղափարների տարածման միտումներ, ինչը լուրջ վնասներ կարող է հասցնել ընդհանուր բարենպաստ մթնոլորտին։ Ծաղկազարդը՝ Մանուկների օրհնության օրը, վերստին պետք է հիշեցնի բոլորիս, որ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, մեր հասարակության մեջ, պետք է ծառայի ի բարօրություն մանուկների, քանի որ հակառակ դեպքում նրանք՝ վաղվա մեր քաղաքացիները, ստիպված պիտի լինեն շտկել այսօրվա թերիները, մինչդեռ մեր երկիրն ավելի կշահի, եթե շտկելու փոխարեն զարգացնելու, ավելացնելու պարտականություն ավանդենք այսօրվա մանուկներին։
13-04-2019
|

փակել >>
|