Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա

Իսկ կոռուպցիայի մյուս դրսեւորումների դեմ պայքարի վճռականությունը չի նվազել

«Համակարգային կոռուպցիան Հայաստանում արմատախիլ է արված»,—«ՀՀ»—ի հետ զրույցում վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Եղոյանը։ Պատգամավորի խոսքով՝ մեզանում այլեւս չկա այն երեւույթը, երբ ցածր պաշտոն զբաղեցնող անձը գումար է վերցնում որոշակի ծառայության դիմաց եւ այն փոխանցում է «վերեւներ»։ «Սա համակարգային կոռուպցիայի դրսեւորում է, որը Հայաստանում «արմատախիլ» է արված։ Ամենադիպուկ օրինակն այն է, որ երկրի վարչապետը կոռուպցիոներ չէ, հետեւաբար մյուս պաշտոնատար անձինք էլ այդպիսին չեն։ Աստիճանակարգված կոռուպցիա չկա։ Անհատական դեպքեր, իհարկե, պատահում են։ Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի առումով Հայաստանն անգերազանցելի առաջատար է։ Կոռուպցիոն դրսեւորում է նաեւ մարդկանց վերահսկողության տակ պահելու, հանցավոր շրջապտույտի մեջ «թաթախելու» եւ նրանց հետագայում հանցավոր, անօրինական գործողությունների դրդելու երեւույթը։ Այստեղ ֆինանսական շահը պարտադիր չէ, մարդը ստիպված է լինում անել այդ՝ հաշվի առնելով իր նախկին կոռուպցիոն գործարքները»,–նշում է Եղոյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ ո՛չ մի երկրում, ո՛չ մի հասարակությունում կոռուպցիայի հետ կապված խնդիրները ամբողջությամբ չեն լուծվում։ Հեղափոխությունից հետո տեսանելի դրական տեղաշարժը, ասում է, այն է, որ կազմակեպված կոռուպցիան վերացել է։ «Վերեւից խրախուսվող, նպաստավոր պայմաններ ստեղծող մոտեցումն է վերացել, ինչը միանշանակ դրական եմ գնահատում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ազնվորեն պայքարում կոռուպցիայի դեմ։ Սակայն այդ երեւույթը միանգամից չի վերանա, ավելին՝ զրոյական մակարդակի երբեք չի հասնի։ Մշտական պայքար կոռուպցիայի դեմ պետք է»,—շեշտում է Սիմոնյանը։ Ասում է՝ կան պետական պաշտոնատար անձինք, որոնք չեն դադարում մտածել կոռուպցիայից դուրս։ Նրա խոսքով՝ կոռուպցիա է ոչ միայն կաշառակերությունը, այլ նաեւ «ֆավորիտիզմը», այն է՝ երբ պաշտոնատար անձինք դառնում են նրանք, ովքեր ավելի մոտ կապեր ունեն պաշտոնական որոշումներ կայացնող անձանց հետ։ «Այս առումով եւս որոշակի մտահոգություններ կան։ Պետական պաշտոնատար անձինք շատ դեպքերում դառնում են այնպիսի մարդիկ, որոնք ոչ թե իրենց մասնագիտական գիտելիքներով են «փայլում», այլ «հեղափոխական» ներկայացուցիչների հետ սերտ կապերով։ Կոռուպցիան պետականություն կազմաքանդող երեւույթ է։ Պետական պաշտոնատար անձը, ունենալով հանրային իշխանություն իրականացնելու գործառույթ, այդ իշխանությունը օգտագործում է ոչ թե ի նպաստ հանրության եւ պետության, այլ իր անձնական շահի։ Նստած լինելով կարեւոր որոշումներ կայացնող մարդու աթոռին, նա փաստորեն օգտագործում է այդ աթոռը հարստանալու, իր ընտանիքի անդամներին լավ պահելու կամ իր մերձավորների խնդիրները լուծելու համար»,–մեկնաբանում է պատգամավորը՝ շեշտելով, որ քաղաքական իշխանության փոփոխությամբ կոռուպցիոն այսպիսի դրսեւորումները անմիջապես չեն վերանում։
Քաղաքացիներից լսում է դժոհություններ հիմնականում առողջապահության ոլորտից. «Ասում են՝ ինչպես եղել է, այդպես էլ շարունակում է մնալ։ Պետք է ժողովրդի իրավագիտակցական մակարդակը բարձրացնել, որովհետեւ շատ դեպքերում չեն հասկանում, թե ինչն է կոռուպցիան։ Երբ հիվանդանոցում մերժում են ստանում, անմիջապես մտածում են՝ մարդ «խառնեն», հարցը կլուծվի։ Սա եւս վերագրում են կոռուպցիային»։ Սիմոնյանը, որպես իրավաբան, ժամանակին զբաղվել է նաեւ ներդրողների իրավունքների պաշտպանությամբ։ Ներդրողների հետ ժամանակ առ ժամանակ առնչություն ունենում է, նկատել է, ոմանք ոգեւորված են, որ ի վերջո պայքար է մղվում կոռուպցիայի դեմ։ Սակայն ներդրողների մեծ մասը, իր խոսքով, չի շտապում քայլեր կատարել, քանի որ հեղափոխությունից հետո տնտեսությունը «տուրբուլենտության» փուլ է մտել։ Տնտեսական կայունությունը եւ որոշակիությունը, նրա խոսքով, նվազել է, իսկ ներդրողների համար տնտեսական կայունությունն ամենակարեւոր նախապայմանն է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ լավատեսություն է, եթե ասեն՝ երկրում ընդհանրապես կոռուպցիա չկա, ինքը այդ տեսակետը չի կիսում։ Դատելով մարդկանց հետ ունեցած զրույցներից, նրանց դժգոհություններից՝ ասում է՝ կոռուպցիա կա առողջապահության, կրթության, քաղաքաշինության ոլորտներում։ «Սակայն պետք չէ շատ ծանր տանել, որ Հայաստանում կոռուպցիա կա, որովհետեւ այդ արատավոր երեւույթը առկա է աշխարհի բոլոր երկրներում, եւ հնարավոր չէ այն միանգամից վերացնել։ Եթե որեւէ մեկը հանդես է եկել այդպիսի հայտարարությամբ, որ Հայաստանում կոռուպցիա չկա, դա նշանակում է, որ նա ցանկալին իրականության տեղ է մատուցել»,—ընդգծում է պատգամավորը։ Երկրի առաջին քաղաքական դեմքի ակտիվությամբ պայմանավորված՝ կարծում է՝ համակարգային կոռուպցիան նվազել է, ինչը արտասահմանյան ներդրողների համար կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մեր երկրում։ Սակայն Պետրոսյանը իշխանափոխությունից հետո Հայաստանում դեռեւս ներդրումային «կլիմա» չի նկատում։ «Վերջին մեկ տարվա ընթացքում այնպիսի նշանակալից ներդրումներ չեն արվել, որոնք կնպաստեին մարդկանց կենսամակարդակի բարելավմանը, զբաղվածության աճին»,—նկատեց ԱԺ պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

16-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO