Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԼՂՀ


Ո՞վ պետք է հիշի մարդկանց ապրելու իրավունքի մասին

Շվեդ գիտնականը Արցախում է մարդու իրավունքների պաշտպանի հրավերով

Ճանաչված շվեդ ցեղասպանագետ, պրոֆեսոր Սվանտե Լունդգրենը միանգամայն անընդունելի է համարում, երբ ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը քննարկելիս հիմքում ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության հետ կապված թեմաներն են դիտարկվում՝ «մոռանալով մարդկանց ապրելու իրավունքի մասին»։ Նրա համոզմամբ՝ Արցախի ժողովրդի պայքարն առաջին հերթին պետք է ընկալել որպես պայքար ցեղասպանության չենթարկվելու համար։
«Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել այցելել Ստեփանակերտ եւ փորձել հասկանալ հակամարտության դրդապատճառները, իրենց հողի վրա ապրող մարդկանց կարծիքն ունկնդրել, հպարտանալ նրանց խիզախությամբ եւ կամային հատկանիշներով։ Եթե հանցագործները ծրագրում, տարբերակում են ում սպանել կամ գլխատել (մասնատել), ոչնչացնել՝ կախված էթնիկ, ծագումնաբանական ուղղվածությունից, նման հանցանքը մեկ այլ անուն չունի, քան այն ցեղասպանություն կոչելը,–կարծում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Ստեփանակերտում գտնվող շվեդ գիտնականը։– Եթե հակամարտությունը 1990—ականներին այլ ավարտ ունենար, ապա շատ հավանական է, որ այսօր ունենայինք հայերի մեկ այլ ցեղասպանություն»։
Նա վտանգավոր է համարում ներկա իրավիճակում դիտարկվող հակամարտության կարգավորման տարբերակներում ապագա ցեղասպանությունների կանխման բացակայությունը, ինչը բանակցային գործընթացներում «դուրս է մնում օրակարգից»։ Մինչդեռ այդ վտանգը շարունակում է անհանգստություն եւ տագնապ ստեղծել ոչ միայն արցախցիների, այլեւ խնդրով մտահոգ քաղաքագետների, ցեղասպանագետների, միջազգային հանրության համար. «Լարվածության խորացմանը մասնավորապես նպաստում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությունը, ինչը երկրի ղեկավարների կողմից վարվող քաղաքականության բաղկացուցիչ մասն է»։ Սվանտե Լունդգրենի խոսքով՝ այս իրողությունը երբեք չպետք է անտեսվի համանախագահների կողմից եւ «զսպող մեխանիզմների համակարգը շարունակ պիտի ընդլայնվի, եւ տարածաշրջանը հնարավորինս զերծ պահվի անկանխատեսելի ռազմագործողություններից»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ակնկալվող զարգացումներին, շվեդ գիտնականը կարծիք հայտնեց, որ «ամենայն հավանականությամբ, Մեծ եղեռնը ճանաչող երկրների շարքը կշարունակի համալրվել»։ Այդ համատեքստում պարոն Սվանտե Լունդգրենը «անկյունադարձային» է որակում Վաշինգտոնի ու նրա պարտադրմամբ՝ Անկարայի դիրքորոշումը։ Լավատես լինելով հանդերձ՝ տեսանելի ապագայում լուրջ փոփոխություններ նա չի սպասում։ «Իրականում շատ պետություններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ թվում եւ Շվեդիայի ազգային պալատը։ Իսկ Ֆրանսիայի նախագահը վերջերս ապրիլի 24—ը հիշատակի օր հռչակեց։ Ուրեմն ցեղասպանության ընդունման միտումն օրեցօր ավելի է մեծանում աշխարհում։ Ուզում եմ հուսալ, որ մի օր էլ ԱՄՆ—ը կընդունի այն՝ ուժեղացնելով ճնշումը Թուրքիայի վրա»,–ասում է ցեղասպանագետը։
Գիտնականը «մեծագույն չարիքի դեմ պայքարն ուժեղացնելու հարցում» շատ է կարեւորում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների համագործակցությունը՝ ընդգծելով մասնավորապես՝ հայերի, ասորիների եւ հույների ներուժի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։
Այն հարցին, թե արդյոք Մարաղայի ողբերգական իրադարձություններում, որի տարելիցը, վերջերս նշվեց, ցեղասպանության բաղադրիչներ տեսնո՞ւմ է, պրոֆեսորը հակիրճ պատասխանեց. «Այն սահմռկեցուցիչ պատկերները, որոնցում հստակ նկարագրված է բնակչության դաժան սպանդը, աներկբա վկայում են միջազգայնորեն մարդկության դեմ դատապարտելի հանցագործության իրողության մասին»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

16-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO