Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանը կարող է 3-4 մեդալ ավելի ունենալ

Բաթումում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին գրանցվեց տարբեր արժողության 15 մեդալ, որից 5—ը՝ երկամարտի արդյունքով։ Առաջին ցուցանիշով մեր հանրապետությունը մրցանակներ նվաճած երկրների հաշվարկում գրավեց 5—րդ, երկրորդով՝ 3—րդ տեղը։ Դա, իհարկե, վատ արդյունք չէ, սակայն միայն մասամբ է արտահայտում սպասելիքները հայ մարզիկ—մարզուհիների ելույթներից։ Եվ դա արդեն խիստ որոշակի հարցեր է հարուցում։
Առաջնության շեմին ներկայացրել էինք մրցումների նախնական հայտացուցակում մասնակիցներին վերագրված ցուցանիշները, որոնցից հետեւում էր, որ Հայաստանը կանանց եւ տղամարդկանց պայքարում երկամարտի գումարով 10-12 մեդալ նվաճելու հնարավորություն ունի։ Ինչպես տեսնում եք, մեր կանխատեսումն արդարացավ մոտ 40 տոկոսով, քանզի մեր ոչ բոլոր ներկայացուցիչները լիարժեք դրսեւորեցին իրենց հնարավորությունները, իսկ մեդալի հիմնական հավակնորդներից մեկն առհասարակ զավեշտալի, անգամ առեղծվածային հանգամանքներում զրկվեց առաջնությանը մասնակցելու իրավունքից։
Կարծում ենք, մարզասերներն արդեն ծանոթ են առաջնության վերջին օրերին մեր հայրենակիցների ելույթների մանրամասներին, ուստի հրապարակման այս հատվածում սահմանափակվենք ընդհանուր պատկերը ներկայացնելով։ Այսպես, մինչեւ 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը 209 եւ 377 կգ արդյունքով արծաթե մեդալներ նվաճեց համապատասխանաբար հրում վարժությունից եւ երկամարտից։ Մինչեւ 109 կգ քաշայինների պայքարում, ինչպեսեւ սպասվում էր, մրցակցությունից դուրս էր Սիմոն Մարտիրոսյանը, որն անգամ ուժերի խնայողությամբ դարձավ բացարձակ հաղթող։ 192, 235 եւ 427 կիլոգրամները նրան ապահովեցին պոկում, հրում վարժությունների ու երկամարտի ոսկե մեդալներ։ Իսկ գերծանր քաշային կարգում Գոռ Մինասյանը պոկումից 200 կգ արդյունքով գրավեց 2—րդ տեղը, Ռուբեն Ալեքսանյանն էլ գրանցելով 245 եւ 440 կգ արդյունք՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեց համապատասխանաբար հրում մրցաձեւից եւ երկամարտից։
Այժմ, փորձենք հասկանալ, թե ով եւ որքանով արդարացրեց սպասելիքները, եւ կարեւորը՝ ինչու ստացվեց այդ եւ ոչ թե այլ կերպ։ Սկսենք աղջիկներից։ Իզաբելա Յայլյանը (59 կգ քաշային կարգ) երկամարտում նախանշած 215 կգ—ի փոխարեն բարձրացրեց 207—ը։ Այդ տարբերությունն ավելի քիչ կլիներ, եթե նա հրում վարժությունում չձախողեր 116 կգ բարձրացնելու երկու փորձերը։ Նա երկամարտում 3—4—րդ տեղեր գրավելու հույս էր ներշնչում, բայց ճանաչվեց 5—րդը։
Լիանա Գյուրջյանը (81 կգ) երկամարտում նախապես նշված 220 կգ ցուցանիշը գրանցելու դեպքում միեւնույն է կզբաղեցներ նույն 4—րդ հորիզոնականը, թեպետ նախամեկնարկային ցանկում դա 2—5—րդ տեղերի արդյունք էր։ Նա բավարարվեց 217 կիլոգրամով։
Տաթեւ Հակոբյանը (87 կգ) հավակնում էր 240—ի, սակայն ունեցավ 230 կգ արդյունք։ Գրավեց 4—րդ տեղը, չնայած հավակնում էր եռյակում լինելուն։ Իսկ 240 կգ—ն նրան կբերեր երկամարտի բրոնզե պարգեւ։
Արփինե Դալալյանը (87 կգ—ից բարձր) երկամարտում ցույց տվեց ճիշտ սահմանված արդյունքը՝ 240 կգ եւ գրավեց 4—րդ տեղը։ Փորձեց պոկումից՝ 4, հրումից 6 կիլոգրամով ավելի բարձր արդյունք գրանցել, բայց չհաջողեց։ Սակայն անգամ հաջողության դեպքում միեւնույն է՝ 4—րդ հորիզոնականից բարձր չէր դասվի։ Այդպիսով, Հայաստանն առնվազն մեկ մեդալ բաց թողեց կանանց առաջնությունում։
Այժմ տղամարդկանց ելույթների մասին։ Արմեն Գրիգորյանը (73 կգ) երկամարտում հավակնում էր 330 կիլոգրամի, բարձրացրեց 310—ը։ Հաջողության դեպքում կլիներ 4—րդը, հիմա 9—րդ տեղում է։
81 կգ քաշային կարգում պետք է հանդես գային Ռաֆիկ Հարությունյանը եւ Անդրանիկ Կարապետյանը, սակայն վերջինս լինելով չեմպիոնի կոչման՝ առնվազն 2—րդ տեղի հավակնորդ, անտրամաբանական հանգամանքներում չհասավ մրցահարթակ։ Սա շատ մշուշոտ պատմություն է, որն առանձին պարզաբանման կարիք ունի, ինչը կփորձենք անել առաջիկայում։ Հարությունյանը երկամարտում հավակնում էր 350 կիլոգրամի, գրանցեց՝ 344։ 350—ը կբավարարեր 5—րդ տեղի, հիմա նա 8—րդն է։ Ուրախալի է, որ Ռաֆիկը հրում վարժությունից գրանցել է Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների ռեկորդ՝ 194 կգ։
89 կգ քաշային կարգում սպասելիքները հիմնականում արդարացան եւ, նույնիսկ, մի փոքր գերազանցվեցին։ Հակոբ Մկրտչյանը խոստացած 370—ի փոխարեն երկամարտում գրանցեց 371 կգ արդյունք եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Դավիթ Հովհաննիսյանը նախանշած 360 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Մինչեւ 102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը երկամարտում հավակնում էր 390, Արսեն Մարտիրոսյանը՝ 380 կգ արդյունքի։ Ստացվեց համապատասխանաբար 377 եւ 368 կգ, որն առաջինին ապահովեց արծաթե մեդալ, երկրորդին՝ 6—րդ տեղ։ Եթե Գասպարյանը լրիվ ուժով հանդես գալու դեպքում դարձյալ փոխչեմպիոն կհռչակվեր, ապա Մարտիրոսյանը կդառնար բրոնզե մեդալակիր։ Սակայն Արսենը հաջող կատարեց իր 6 մոտեցումների ուղիղ կեսը։
109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանի ելույթն, իհարկե, հարցեր չի հարուցում։ Չնայած նա էլ աշխարհի նախորդ առաջնության հաղթական ցուցանիշներից ընդհանուր առմամբ 8 կիլոգրամով պակաս բարձրացրեց, բայց դա ընդունելի շեղում է։
Գերծանր քաշային կարգի պարագայում արդարացան մեր նվազագույն սպասելիքները՝ երկամարտի 1 մեդալ։ Ռուբեն Ալեքսանյանն ապահովեց սպասվող 440 կգ—ն, իսկ Գոռ Մինասյանը 8 կիլոգրամով պակաս արդյունք գրանցեց։ Ասենք, լավագույն տարբերակի դեպքում էլ 5—րդ հորիզոնականը կփոխարիներ 4—րդով։ Այդպիսով, տղամարդկանց մրցումներում էլ երկամարտի 2—3 մեդալ պակաս ունեցանք։

16-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO