Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Օտարներին մեր երկրին ծանոթացնելու նոր միջոց

Արգենտինական քոլեջում հայ մշակույթի պատմությունը առանձին առարկա է

Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության մասնագիտական քոլեջում հայ երաժշտության, հայկական նվագարանների պատմությունը սկսել է դասավանդվել որպես առանձին առարկա։ Նախաձեռնությունը Արգենտինայում բնակվող երաժիշտ, դուդուկահար Գագիկ Գասպարյանինն է։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դա մեկ օրվա գործ չէ, այն արդեն 22 տարի իր հետեւողական աշխատանքի արդյունքն է։
«Պաշտոնապես արգենտինական քոլեջում հայ մշակույթը ընդունվեց որպես առանձին առարկա։ Շատ հպարտ եմ, ուրախ եմ, որ կարողացա հասնել դրան։ Այս քայլի միջոցով օտարազգի երիտասարդները հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական երաժշտությանը, ժողովրդական գործիքներին։ Ես կարծում եմ, որ մշակույթը Հայաստանը ճանաչելու կարեւոր բանալին է»,–ասաց Գագիկ Գասպարյանը։
Երաժիշտը պատմում է, որ հայ մշակույթը որպես առանձին առարկա դասավանդելու իր առաջարկը շատ ոգեւորությամբ ընդունվեց։ Եվ դա պատահական չէր, որովհետեւ տարիներ շարունակ նա հետեւողական աշխատել է Արգենտինայի երաժշտության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների հետ եւ ներկայացրել հայկական երաժշտությունը։
«Երբ առաջարկով հանդես եկա քոլեջի ղեկավարության առջեւ, այն շատ ուրախությամբ ընդունվեց։ Ի դեպ, առաջին դասախոսությունը կայացել է ապրիլի սկզբին, լսարանում մեծ ոգեւորություն էր տիրում։ Ներկաներին հետաքրքրիր էր մեր պատմությունը, մեր մշակույթը։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք մեր մշակույթը կարողանում ենք ճիշտ շեշտադրմամբ ներկայացնել, ապա այն օտարազգիներին հետաքրքիր է։ Արգենտինայում հայերը 100 տարի է ապրում են։ Եթե սկզբում փակված ենք եղել, ապա վերջին տարիներին այլ միտում է նկատվում։ Ձգտում ենք ավելի լայն շրջանակին ներկայացնել մեր մշակույթը՝ համագործակցելով արգենտինացի երաժշտագետների հետ։ Այսօր հասել եմ այն փուլին, որ հայ մշակույթը ներկայացնելու առաջարկներն արդեն ինձ են անում»,–ասաց Գագիկ Գասպարյանը։ Նա նկատեց, որ Արգենտինայի այլ կրթական հաստատությունների հետ եւս ընդգրկուն համագործակցություն կա։ Տարվա ընթացքում Հայաստանից հրավիրված երաժիշտների հետ համերգներով ու դասախոսություններով են հանդես գալիս։ 2015 թվականին էլ Չիլիի մշակույթի նախարարությունը որոշում ընդունեց ամբողջ մեկ տարին նվիրել հայ մշակույթին։ Այդ ընթացքում հայկական երաժշտության, գործիքների, պատմության մասին 15 դասախոսություններ են կարդացվել։
Գագիկ Գասպարյանը նշեց, որ տարվա ընթացքում հայ տարբեր երաժիշտների է հրավիրելու, որպեսզի իրենից բացի Կորդոբայի երաժշտական կրթության քոլեջում դասախոսությամբ հանդես գան։
«Ծրագրի մեկնարկը միայնակ եմ տվել, բայց ուզում եմ ընդգրկել այլ երաժիշտների, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան։ Շատ մեծ գործ է հայ մշակույթը օտար երկրներում ավելի լայն շրջանակին ներկայացնելը։ Իմ ցանկությունն է ամեն տարի երաժիշտների, ժողովրդական, լարային, փողային գործիքների կատարողների հրավիրել»,–ասաց նա։ Գագիկ Գասպարյանը նկատեց, որ հայ մշակույթը ներկայացնելու իր ծրագրերը նաեւ զբոսաշրջային նշանակություն ունեն։ Շատերը ոչ միայն պարզապես հետաքրքրվում են հայ մշակույթի պատմությամբ, այլեւ ցանկություն են հայտնում հենց տեղում ծանոթանալու Հայաստան երկրին։ Եվ արդեն Արգենտինայից 37 անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան ուղեւորվելու համար։
Գագիկ Գասպարյանը տարիներ շարունակ աշխատել է հայկական երաժշտությունը, հայկական երաժշտական գործիքները, հատկապես դուդուկը Արգենտինայի, Հարավային Ամերիկայի լայն շրջանակին ներկայացնելու համար՝ դուդուկով հնչեցնելով արգենտինական մեղեդիներ։ Հիմա նա նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ «Երաժշտությունն առանց սահմանների» ծրագրով։ Գագիկ Գասպարյանը նշեց, որ ծրագրի շրջանակում դուդուկով կհնչեցվեն աշխարհահռչակ երգերը՝ ինչպես արգենտինական տանգոն, հունական սիրտակին, Մոցարտի ստեղծագործությունները եւ այլն։ Նա արդեն երկու տարի է աշխատում այս ծրագրի վրա։
Գագիկ Գասպարյանը տեղեկացրեց, որ նաեւ ձեռնամուխ է եղել հայկական մշակույթի մասին պատմող փաստագրական ֆիլմի նկարահանմանը՝ տեղի ֆիլմարտադրող ընկերություններից մեկի հետ համագործակցությամբ։ Ներկայացվելու է հայկական պար, ճարտարապետություն, խոհանոց, պատմություն եւ այլն։ Ֆիլմի մի հատվածն արդեն նկարահանված է, նախատեսվում է նկարահանող խմբի այցելություն Հայաստան՝ տեղում աշխատելու համար։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

16-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO