Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Կարեւորը համազգեստի պատիվը պահելն է

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգեւներ է հանձնել եւ շնորհավորել Ոստիկանության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ոստիկանության օրվա առթիվ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի եւ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման եւ պետական պարգեւների, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Երեկ նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Շնորհավորելով պարգեւատրմանը ներկա ոստիկաններին եւ ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարեւորագույն մասն ու առանցքը։
«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,–ասել է նախագահը՝ նշելով, որ թեեւ նրանց աշխատանքը բնութագրող հիմնական բառերը պարզ են, բայց դրանք շատ մեծ ընդգրկում ունեն՝ պաշտպանել, պահպանել, աջակցել եւ օգնել։ «Այս բառերից առավել կարեւոր են ձեր առօրյա աշխատանքն ու գործունեությունը,–ընդգծել է նախագահը։–Ձեր աշխատանքով դուք անում եք ամեն ինչ, որ ամրապնդվի օրենքի գերակայությունը երկրում՝ մասնավորապես ի դեմս կոռուպցիայի եւ ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի։ Դուք դա անում եք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եւ երկրի հյուրերն իրենց անվտանգ զգան իրենց տներում, փողոցներում, քաղաքներում, գյուղերում եւ ընդհանրապես մեր հայրենիքում։
Ծառայելով հայրենիքին, ծառայելով օրենքին՝ վստահ եմ, դուք գիտակցում եք ձեր անձնական պատասխանատվությունը հայրենիքի, հասարակության, մեր ժողովրդի առջեւ։ Որովհետեւ, ի տարբերություն մյուս պետական ծառայությունների, դուք չեք կարող անհամբերությամբ նայել ժամացույցին եւ սպասել, թե երբ պետք է տուն գնաք։ Որովհետեւ դուք գիտակցում եւ զգում եք, որ ձեր աշխատանքը շարունակվելու է նաեւ այն պահից սկսած, երբ հանում եք ձեր համազգեստը, երբ փողոցում եք կամ տանը՝ ձեր աշխատավայրից հեռու։ Այսինքն՝ ինչ—որ իմաստով դուք համազգեստ եք կրում նաեւ բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, եւ սա մեծ իմաստ ունի»։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլեւ՝ ինչ—որ իմաստով նաեւ սահմանապահ։ Արցախյան ազատամարտի եւ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին ոստիկանության համակարգում ծառայողները բարձր պատվով կատարեցին իրենց պարտականությունը հայրենիքի եւ ժողովրդի առջեւ։ Այսօր էլ ոստիկանության ծառայողները մասնակցում են սահմանների պաշտպանությանը։ «Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ, համակարգին եւ իմ գլուխն եմ ուզում խոնարհել այն հայրենանվեր, հայրենասեր ոստիկանների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանն ու պահպանությանը,–ասել է նախագահը։–Փա՛ռք նրանց։ Նրանց հիշատակը տարիներով ու դարերով պետք է ուղեցույց լինի ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքային կենսագրության համար»։
Եվս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին եւ համակարգի աշխատակիցներին Ոստիկանության օրվա եւ պարգեւների առթիվ, նախագահը նրանց մաղթել է առողջություն, հաջողություններ եւ անվտանգ ծառայություն։

16-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO