Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Արդիականացման ծրագրեր ագրարային համալսարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է իրականացվող բարեփոխումների ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում, ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն։
Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ֆակուլտետների եւ ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձեւակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, «Moodle» հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների եւ ուսանողների համար եւ այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման «E—buh» համակարգը եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry—2» համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։
Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում եւ արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն—գիտություն—արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի եւ լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Իրականացվում է ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ—ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման եւ լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական եւ միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր։
Բուհում ներդրվում են ֆինանսավորման եւ ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում եւ ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։
Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա եւ մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաեւ գիտելիքների ստուգման եւ թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից։
Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաեւ կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում եւ լուծել խնդիրները պետական մակարդակով։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում։ «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձեւավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք։ Մեր ամենակարեւոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք։ Ո՞րն է տարբերությունն աշխատանքի եւ չարչարանքի միջեւ։ Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ։ Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի եւ այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը։ Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի։ Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,–նշել է Փաշինյանը։
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր պետական գործառույթներ Ագրարային համալսարանին պատվիրակելու հնարավորությունը։ Գործադիրի ղեկավարը կարեւորել է նաեւ բուհի սեփական եկամուտների ավելացմանը միտված քայլերը, փորձագիտական ներուժի բարձրացումը, գյուղատնտեսական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը։
Ռեկտորն ավելացրել է, որ ուսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման աշխատանքներն ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարեւոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ—ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ սեպտեմբեր։
* * *
ՄԱԶԾ—ի հետ գործակցությամբ վերակառուցվելու է ՀԱԱՀ—ի ագրոտեխնոլոգիական թեքումով ավագ դպրոցը, Եվրամիության աջակցությամբ ՀԱԱՀ—ի Վանաձորի մասնաճյուղի գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքը եւ Ապարանի գյուղատնտեսական քոլեջ—մասնաճյուղը՝ Վայհենշտեֆանի Թրիսդորֆ կիրառական գիտությունների համալսարանի հետ գործակցությամբ։ Համալսարանի՝ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության առողջացման եւ արդիականացման նախագծով նախատեսվում են հետաքրքիր նորարարություններ՝ «խելացի» անասնաֆերմա, հիդրոպոնիկ եղանակով կերարտադրություն, ինչպես նաեւ կաթնամթերքի արտադրության վարպետների դպրոց Ագրոճարտարագիտական լաբորատորիաների արդիականացման, գինեդարանը գինու տուրիզմի եւ ուսումնական կենտրոնի վերափոխելու, ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի ստեղծման ծրագրերն էլ սպասում են իրենց հերթին։
Մեկնարկել են նաեւ համալսարանի ենթակայության տակ գտնվող գիտական կենտրոնների կարողությունների գնահատման եւ զարգացման աշխատանքները։

16-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO