Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր

Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի անդրադարձը Հայաստանում մանկապատանեկան սպորտի եւ մարզադպրոցների խնդիրներին, պարզվում է, իրոք արձագանք է գտել մասնագետների մի ստվար շրջանում։ Լռում է միայն սպորտի ղեկավար մարմինը, որը տրամաբանորեն պետք է առաջին արձագանքողներից լիներ։ Վերջերս տողերիս հեղինակի հետ կապվեց ոչ վաղ անցյալում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից Լեւոն Գեղամյանը, որը միջազգային տարբեր մրցումների հաղթող ու մրցանակակիր է, 3 օլիմպիական խաղերի մասնակից։ Հիմա ղեկավարում է «Աշխատանքային հերթափոխ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղը եւ Ախուրյանի համալիր մարզադպրոցը։ Նա ներկայացրեց առկա խնդիրների վերաբերյալ իր տեսակետը, որն էլ շարադրել ենք ստորեւ։
–Գաղտնիք չէ, որ մեծ սպորտը սնուցվում է մանկապատանեկանից։ Ի՞նչ խնդիրներ կարող եք առանձնացնել մարզական շղթայի ստորին օղակում։
–Հայաստանում անչափ քիչ են մինչեւ 16 տարեկան ըմբիշների մասնակցությամբ հանրապետական նշանակության մրցումները։ Մինչդեռ, մարզական առումով զարգացած երկրներում, օրինակ Ռուսաստանում, դեռահասների համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր ընդգրկվածության (շրջանային, մարզային, համապետական նշանակության) մրցումներ, հավաքներ, ճամբարումներ եւ այլն։ Իսկ մեր երկրում տարիքային այդ խմբի մարզիկները հիմնականում անտեսված են։ Եթե մեզանում էլ ձեւավորվի նման համակարգ, ապա կունենանք անհամեմատ բարձր արդյունքներ։ Այսօր մեր երկրում անցկացվող սակավաթիվ մրցաշարերին սովորաբար ներկայանում է 13—15 տարեկան մինչեւ 500 մարզիկ։ Սակայն, հաջորդ տարիքային խմբերում մասնակիցների քանակը հետզհետե նվազում է. պատանեկան ստուգատեսներում՝ 200—250, երիտասարդականում՝ 80—90, իսկ մեծահասակների մրցաշարերում՝ դրանից էլ քիչ։ Եվս մեկ հանգամանք. դեռահասների միջեւ անցկացվում է Եվրոպայի առաջնություն, դպրոցականների համաշխարհային խաղեր, որոնց մասնակցելու համար պետությունը գոնե անցած տարի ոչինչ չի արել։
–Մարզիկների թվի կրճատումը պայմանավորվա՞ծ է քանակից որակի անցնելու գործոնով։
–Ավելի շատ՝ 18 տարեկան դարձած հեռանկարային մարզիկների զինծառայության անցնելու հանգամանքով։ Զորակոչվում է խոստումնալից մարզիկների մոտ 90 տոկոսը։ Այդ առումով, կարծում եմ, գոնե ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները զինծառայության պետք է անցնեն ոչ թե 18, այլ 20 տարեկանից։ Այո, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները 4 տարով տարկետում են ստանում, բայց դա այլ հարց է։ Խնդիրն այն է, որ մարզիկներին պետք է մինչեւ 20 տարեկան դառնալը ինքնադրսեւորվելու հնարավորություն տրվի եւ միայն դրանից հետո համապատասխան արդյունք չունեցողներին վերցնել զինծառայության։ Ճիշտ է, առաջին մի քանի տարիներին 100—200 զինակոչիկ պակաս կունենանք, բայց փոխարենը կունենանք սպորտը զարգացնելու արդյունավետ համակարգ։
–Իսկ ինչպիսի՞ խնդիրներ ունեն մարզադպրոցներում աշխատող մարզիչները։
–Մեծամասնությունը ստիպված է աշխատել մի քանի մարզադպրոցներում, քանի որ աշխատավարձը դժվար է բավարար համարել։ Բայց, նրանց աշխատանքի որակն ավելի կբարձրանա, եթե մարդկանց հնարավորություն ընձեռվի աշխատելու, իրենց էներգիան եւ ունակությունները ներդնելու մեկ աշխատավայրում։ Մարզիչների աշխատավարձը (նկատի չունեմ վաստակավորներին) պետք է սկսվի առնվազն 200 հազար դրամից, որպեսզի նրանք ապահովելով իրենց ընտանիքի նվազագույն պահանջները՝ նվիրվեն երկրի հեղինակությունը բարձրացնելու գործին։ Եվս մեկ խնդիր. տեղերում աշխատող մարզիչները սովորաբար ներկա չեն գտնվում աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններին իրենց սաների մասնակցությանը։ Մինչդեռ, մարզիկների համար դա անչափ կարեւոր է հոգեբանական տեսանկյունից, իսկ մարզիչներն էլ սաների աշխատանքը վերլուծելու եւ արագ շտկելու հնարավորություն կունենան։ Խոսքս հատկապես համայնքային նշանակության մարզադպրոցների մարզիչների մասին է։ Նույն Գյումրիում արդեն 10—15 տարի որեւէ հավաք չի անցկացվել, որ մեր երեխաներն ու մարզիչները դրանց միանալու հնարավորություն ունենան։ Կարծում եմ, մարզադպրոցներին պետք է ավելի մեծ հնարավորություններ ընձեռել եւ արդյունքը չի սպասեցնի։
–Այստեղ կա մեկ նրբություն. մարզադպրոցները տարբեր գերատեսչությունների ենթակայության են։ Առաջարկո՞ւմ եք միասնական դրույքաչափ սահմանել։
–Մարզիչները կարող են իրենք ընտրել, թե որ մարզադպրոցում կցանկանան աշխատել։ Շատ ավելի կարեւոր է, որ նրանք մեկ տեղից ստանալով համապատասխան վարձատրություն՝ ավելի բարձր արդյունավետություն ապահովեն։ Իհարկե, հաշվապահ չեմ, բայց, կարծում եմ, համակարգված մոտեցման դեպքում Հայաստանում սպորտին հատկացվող գումարը կբավարարի խնդիրների լուծմանը։ Թերեւս, աննշան ավելացնելու կարիք զգացվի։ Իսկ իմիջիայլոց աշխատող կամ գրեթե գործ չկատարող մարդկանցից կարելի է պարզապես ազատվել։
–Կարծիք կա, որ մարզադպրոցները չեն կարողանում ուսումնամարզական գործընթացը բավարար կազմակերպել, որովհետեւ չկան մարզաձեւերի ուսումնական պետական ծրագրեր ու չափորոշիչներ։ Ի՞նչ կասեք այդ մասին։
–Նորից կխոսեմ իմ մարզաձեւի մասին, որովհետեւ անձամբ զարգացման ծրագիր եմ մշակել եւ դրանով առաջնորդվում եմ։ Հայաստանում ըմբշամարտի լուրջ ավանդույթներ եւ փորձ կա, որն անչափ օգտակար է մեր աշխատանքում։ Նույնը կարելի է անել եւ ընդհանրապես հայրենի սպորտում։ Եթե ուզում ենք, որ երկրում սպորտը զարգանա, ապա մարզական ղեկավարները պետք է անձամբ շրջեն մարզադահլիճներում, ծանոթանան, թե որտեղ որքան մարզվող երեխա կա, ինչ պայմաններում են կազմակերպվում աշխատանքները եւ ըստ այդմ որոշեն աջակցության չափն ու ձեւը։
–Օրինակ, ի՞նչ վիճակում է ձեր ղեկավարած մարզադպրոցը։
–Գուցե զարմանաք, բայց կպատասխանեմ, որ գրեթե ոչնչի կարիք չունենք։ Սեփական նախաձեռնությամբ, երբեմն նաեւ միջոցներով, ինչպես նաեւ այլ մարզիկների ու ծնողների աջակցությամբ կարողացել ենք ձեռք բերել մարզագույք եւ ստեղծել հավուր պատշաճի մարզվելու պայմաններ։ Թերեւս, նորմալ ծանրաձող եւ ծանրամարտի գույք ձեռք բերելու խնդիր ունենք։ Նմանապես մարզումային նորմալ պայմաններ ենք ապահովել «Աշխատանքային հերթափոխի» մարզադահլիճում։ Ամենակարեւորը՝ ծառայում է նպատակին եւ մարզվող երեխաների պակաս չունենք։ Արդյունքն էլ չի սպասեցրել՝ ունենք Հայաստանի չեմպիոններ, աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ։ Ճիշտ է, դեռեւս ոչ մեծահասակներ, բայց մոտ ապագայում հուսով ենք լրացնել նաեւ այդ բացը։ Վերջում կուզենայի ավելացնել, որ ցանկալի կլինի, եթե հայկական սպորտի խնդիրների քննարկմանն ու լուծմանը համերաշխորեն միանա մեր մարզչական ողջ սերուցքը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO