Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ

«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են մասնակցելու քննարկումներին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջիկայում հանդես է գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ ԱԺ նիստում հայտարարեց, որ արձագանքնելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացրած խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, ինքը եւ խմբակցության մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն է այլ հարցերի հետ մեկտեղ կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը։ «Չնայած ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական։ Այդ պատճառով, կարեւորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,–նշեց Մակունցը։
Հիշեցնենք, որ նախօրեին Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկել էր համատեղ օրենքի նախագիծ մշակել, որով ոստիկանության պետին եւ ԱԱԾ տնօրենին նույնպես կկարողանան կառավարության անդամների հետ միասին ԱԺ հարց ու պատասխանի հրավիրել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նման առաջարկն անիրագործելի էր համարել, որովհետեւ նման օրենք ընդունելու համար նախեւառաջ սահմանադրական փոփոխություններ պետք է արվեն, քանի որ Սահմանադրությունը ԱԺ—ի լիազորությունները հստակ սահմանել է, եւ հնարավոր չէ օրենքներ գրելով՝ Ազգային ժողովին նոր լիազորություններ տալ։
«ՀՀ»—ն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներից փորձեց ճշտել, թե որքանով է համապատասխանում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը իրենց մոտեցումներին եւ սահմանադրական փոփոխությունների օրակարգին։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը նշեց, որ իրենց խմբակցությունը անպայման մասնակցելու է քննարկումներին, հանդես գալով սեփական առաջարկներով, ապա հավելեց, որ անհրաժեշտ է ծավալել սահմանադրական փոփոխությունների ամբողջական, փաթեթային քննարկումներ։ «Մենք ունենք մեր առաջարկները, որոնք ԱԺ նախագահը ողջունել է եւ հրավիրել, որ երեք խմբակցությունների մասնակցությամբ քննարկենք սահմանադրական փոփոխությունները, ինչը տեւական ժամանակ եւ միջոցներ, մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանք է»,–ասաց պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, թե որքանով կբարձրանա ուժային կառույցների եւ ՊԵԿ—ի հաշվետվողականությունը, Բաբաջանյանն ուշադրություն հրավիրեց երկու կարեւոր հանգամանքի վրա, նախ՝ նախարարության պարագայում քաղաքականություն մշակողը նախարարությունն է, իսկ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը ներկայումս քաղաքականություն չեն մշակում, քանի որ նախարարություն չեն։ Իսկ ՊԵԿ—ի դեպքում վարչարարության հետ կապված հարցեր եւ վերապահումներ ունենալու դեպքում քաղաքականություն մշակողը ֆինանսների նախարարությունն է, եւ ՊԵԿ—ին նույնպես որեւէ բան չեն կարող ասել։ «Նույնիսկ այդ կառույցների ղեկավարների գալն ու հարցուպատասխանին մասնակցելը չի լուծում այդ հարցը, որովհետեւ երբ հարց ենք բարձրացնում, ապա ասում են, որ քաղաքականություն մշակողն իրենք չեն։ Մինչդեռ նախարարին կարող ենք հարց տալ, որովհետեւ ինքն է ոլորտում քաղաքականություն մշակող մարմինն ու իրականացնողը։ Ոստիկանապետը քաղաքականություն մշակող չէ, այլ զուտ կատարող, հետեւաբար իրավասու չէ շատ ու շատ հարցերի պատասխանել։ Մենք ուզում ենք նախարարության կարգավիճակ տալ, որպեսզի մյուս նախարարների նման քաղաքականություն մշակեն եւ իրականացնեն, իսկ մենք էլ՝ ամբողջական վերահսկողություն իրականացնենք»,–մանրամասնեց պատգամավորը։
Սահմանադրության երեք հոդվածներում լրացում կատարելու առաջարկությամբ վերջերս հանդես էր եկել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել։ Մեզ հետ զրույցում խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ փոփոխություններ անելու հիմնավորումներն ուղղակիորեն կապված են ԱԺ խմբակցությունների դերի բարձրացման եւ դրանով իսկ խորհրդարանական մշակույթի զարգացման հետ։ Մասնավորապես, հոդված 100—ում, որը վերաբերում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան եւ նիստ հրավիրելուն, առաջարկվում էր ավելացնել ԱԺ խմբակցություններին՝ որպես արտահերթ նստաշրջան–նիստ հրավիրելու նախաձեռնություն ունեցող սուբյեկտներ։ Ներկայիս կարգավորումներով նման իրավունք չկա։ Հոդված 114—ում, որը վերաբերում է հրատապ թեմայով քննարկումներին, նույնպես առաջարկվում էր ավելացնել խմբակցություններին՝ որպես հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ նախաձեռնելու սուբյեկտներ։ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող հոդված 169—ում նույնպես առաջարկում էին ավելացնել խմբակցություններին՝ որպես Սահմանադրության 168—րդ հոդվածի 1—ին, 4–րդ–6—րդ կետերով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտներ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած կառուցողական քննարկման շրջանակներում։ «Մենք ցանկացած փոփոխություն, որը շատ ավելի կհեշտացնի, կազատականացնի «իշխանություն—ժողովուրդ—խորհրդարան» կապը, կողմ ենք լինելու։ Այո, կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, եւ ոչ միայն այն առաջարկները, որոնք ներկայացնում են մեր գործընկերները «Լուսավոր Հայաստանից», այլ նաեւ բազմաթիվ դրույթներ պետք է վերանայվեն»,–ասաց տիկին Զոհրաբյանը՝ շեշտելով, որ ցանկացած քննարկման միշտ պատրաստ են մասնակցել սեփական օրակարգով եւ առաջարկներով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

19-04-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO