Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է

2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական սահմանափակումների երկրորդ փուլը կյանքի կոչեց, դրանց թիրախն այդ երկրի նավթի արտահանությունն ու ֆինանսաբանկային գործունեությունն էր։ Միաժամանակ հայտարարվեց, որ այն երկրներն ու ընկերությունները, որոնք կշարունակեն նշյալ ոլորտներում Իրանի հետ իրենց գործունեությունը, կենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին՝ կզրկվեն ԱՄՆ շուկայից ու ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունից։ ԱՄՆ—ը նպատակամղված էր Իրանի նավթի արտահանումը զրոյականացնել, բայց եւ այնպես Իրանից նավթ ներմուծող 8 երկրի՝ Չինաստանին, Թուրքիային, Հնդկաստանին, Հարավային Կորեային, Ճապոնիային, Թայվանին, Իտալիային ու Հունաստանին հնարավորություն ընձեռեց եւս 6 ամիս ներմուծելու՝ պահանջելով, որ աստիճանաբար կրճատեն ներմուծվող նավթի ծավալները եւ փոխարինող գտնեն։ Նման արտոնություն ընձեռնելը նաեւ պայմանավորված էր միջազգային շուկայում նավթի կտրուկ գնաճը արգելակելու նպատակով։ Այդ ժամկետը ավարտվելու է ընթացիկ տարվա մայիսի 2—ին։ Վաշինգտոնը բազմիցս հայտարարել էր, թե այլեւս նշված ժամկետը չի երկարաձգվի, սակայն փորձագետները, հաշվի առնելով միջազգային շուկայում պահանջարկի մեծացման միտումը, Իրանի նավթի արտահանման սահմանափակումը կարող էր կտրուկ գնաճի պատճառ դառնալ, հավանական էին համարում, որ ԱՄՆ—ը եւս 4 ամսով այդ ժամկետը երկարաձգելու է։ Մինչդեռ, ինչպես հայտնել են միջազգային ԶԼՄ—ները, երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պաշտոնապես հայտարարել է, որ այդ 8 երկրի համար արտոնյալ վիճակի ժամկետը չի երկարաձգվելու, եւ բոլոր երկրները պետք է դադարեցնեն Իրանից նավթի ներմուծումը։
Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության՝ օրեր առաջ այս մասին որոշում է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի նպատակը Թեհրանի վրա ճնշումները մեծացնելն է։ «Վաշինգթոն փոստ» օրաթերթը, հենվելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդած տվյալների վրա, գրել է, որ նրանք այդ որոշումը պատճառաբանում են նախ այն բանով, որ ներկա դրությամբ նավթի միջազգային շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին, ապա Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) խոստացել են, որ առաջարկի հնարավոր կրճատումը լրացնելու են՝ ավելացնելով իրեն արտահանության ծավալը։ Այս առնչությամբ հատկանշական է Սպիտակ տան՝ ապրիլի 19—ին հրապարակած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ—ի թագաժառանգ Մոհամեդ բին Զաեդ ալ Նահյանի հետ, ինչի ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխհարաբերությունների, Իրանի դեմ ԱՄՆ «կաթվածահար անող» սահմանափակումների ու դրանց ազդեցության, ինչպեսեւ միջազգային նավթի շուկայում ԱՄԷ—ի որպես վստահելի առաջարկողի դերի հարցերը։
Հարկ է նշել նաեւ, որ իրականում խոսքը 5 երկրի մասին է, քանի որ Թայվանը, Իտալիան ու Հունաստանը արդեն իսկ դադարեցրել են Իրանից նավթի ներմուծումը։ Իսկ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի կախվածությունն իրանական նավթից շատ փոքր է, ուստի խնդիրը Չինաստանը, Թուրքիան ու Հնդկաստանն են, որոնք համեմատաբար մեծ ծավալներով ներկրողներն են։ Ահա թե ինչու Հնդկաստանը պահանջել է թույլտվության ժամկետը երկարացնել։ Նման հույսեր էր փայփայում նաեւ Թուրքիան, որը հայտարարել է, թե չի ենթակվելու ԱՄՆ սահմանափակումներին, թեեւ գործնականում այդ երկրի նավթի խոշորագույն ընկերությունը՝ «Թյուփրաշը», դեռեւս 2018թ. մայիսին, երբ Իրանի դեմ կիրառվեց սահմանափակումների առաջին փուլը, կրճատեց Իրանից ներմուծումը։ Մյուս կողմից, Թուրքիան ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու նպատակով քայլեր է կատարում ԵՄ—ի օրինակով «առեւտրական փոխանցումները հովանավորող գործիքակազմ» ստեղծելու ուղղությամբ, սակայն դրա արդյունավետությունն ըստ երեւույթին հարցական է։
Թեեւ Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի նավթի կրճատումը միջազգային շուկայում լրացնելու են Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ—ն, սակայն, երբ արդեն հայտնի դարձավ, որ Պոմպեոն պաշտոնապես հայտարարելու է արտոնությունների չեղարկման մասին, միջազգային շուկայում նավթի գնաճ արձանագրվեց։ Մեկ բարել «Brent» տեսակի նավթի (արդյունահանվում է Մեծ Բիրիտանիայի եւ Նորվեգիայի 4 նավթահանքերից՝ Հյուսիսային ծովից) գինը, որը նշանակալից դեր ունի շուկայում՝ նավթի գնի ձեւավորման հարցում, 3 տոկոս գնաճով կազմել է 74,3 դոլար, ինչն աննախադեպ է 2018թ. նոյեմբերից առ այսօր։ Իսկ ամերիկյան «Վեսթ թեքսաս» նավթի մեկ բարելի գինը դարձել է 65 դոլար, ինչն աննախադեպ է 2018թ. հոկտեմբերից ի վեր։ Ինչ վերաբերում է միջազգային նավթի շուկայում Իրանի նավթի կրճատումը լրացնելուն, ինչի հնարավորությունը հիշյալ երկրները գուցեեւ չունենան, ապա դա կլինի OPEC—ի համաժողովի որոշմամբ, որը տեղի կունենա ընթացիկ տարվա հունիսին՝ արտահանության ծավալների օրակարգով։ Հետեւաբար, կարելի է նշել, որ խնդրո առարկա երկրները Իրանից նավթի ներկրումը դադարեցնելու դեպքում ակնհայտ է, որ միջազգային շուկայում գնաճը կշարունակվի, եւ խնդիրը թերեւս լուծում կստանա միայն ԱՄՆ—ի արդյունահանության ծավալների աճով կամ էլ վերջինիս պահուստային պաշարներից շուկա ներարկումով։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

23-04-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO