Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.10.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ

Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ հանդիսականներին, որոնք չնայած աննպաստ եղանակային պայմաններին նախօրեին եկել էին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա՝ հետեւելու Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Լոռի»—«Բանանց» պատասխան հանդիպմանը։ Այն ավարտվեց դեռ չսկսված, քանի որ երեւանյան ակումբի ղեկավարությունը իր թիմին հրահանգեց հեռանալ խաղադաշտից։ Արդյունքում՝ լոռեցիներն անկախ Հայաստանի ֆուտբոլային պատմությունում առաջին անգամ անցան գավաթային մրցաշարի եզրափակիչ, իսկ տեղի ունեցածն առաջացրեց մի շարք հարցեր, որոնք առնվազն հրապարակման պատրաստման պահին մնում էին անպատասխան։
«Բանանց» ակումբը զարմանալի լռություն է պահպանում միջադեպի վերաբերյալ, թեպետ տրամաբանորեն պետք է անհապաղ հիմնավորեր իր որոշումը կամ գոնե հանդես գար պաշտոնական հայտարարությամբ։ Սակայն խաղից հրաժարվելուց երեք ժամ անց որեւէ արձագանք չկար։ Անպատասխան էր մնում նաեւ մեկնաբանության վերաբերյալ մեր հարցումը։ «Բանանցի» կողմից միակ քայլը եղել էր խաղի մեկնարկի նախանշված ժամից րոպեներ առաջ ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցի ելույթը մարզադաշտում, որի ընթացքում նա տեղեկացրել է հանդիպման չկայանալու մասին եւ մրցակցին շնորհավորել եզրափակիչ անցնելու կապակցությամբ։
Միջադեպին գրեթե անմիջապես արձագանքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից հետեւում է, որ բողոքի գործողությունն ուղղված էր մրցավարների դեմ։ Չելոյանցը պարզապես չի ցանկացել, որ իրենց մասնակցությամբ խաղը սպասարկի Գեւորգ Եղոյանի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Նման տրամադրվածությունը նախապատմություն ունի։ Դեռ մարտի 31—ին տեղի ունեցած երկրի բարձրագույն խմբի առաջնության 24—րդ տուրի «Բանանց»—«Փյունիկ» (1։1) հանդիպումից հետո առաջինը նշված ակումբի ղեկավարությունն այդ խաղը սպասարկած Եղոյանի աշխատանքի վերաբերյալ 9 կետից բաղկացած բողոք էր ներկայացրել ՀՖՖ, որոնցից միայն երկուսն էին համարվել հիմնավոր։ Ըստ ամենայնի, «Բանանցում» անթույլատրելի են համարել այդքանից հետո իրենց մասնակցությամբ խաղին նույն մրցավարին նշանակելը։ Բայց, արդյո՞ք բոյկոտելը սեփական տեսակետը առաջ մղելու լավագույն միջոցն է։ Ֆուտբոլային նորմալ մրցաշարերում դժվար է պատկերացնել նման իրավիճակ։ Վերջիվերջո, նմանատիպ խնդիրները լուծելու տարբեր գործիքներ եւ ատյաններ կան։ Անշուշտ, ՀՖՖ—ն էլ հանգամանքներից ելնելով՝ կարող էր երեկվա խաղին այլ մրցավարների նշանակել, եթե Եղոյանին առնչվող այդպիսի լուրջ խնդիր կար։ Երեկվա միջադեպը ապացուցեց, որ ոչ միայն կար, այլեւ շատ խորն էր։ Վերջիվերջո, նման իրավիճակներում առաջնային պետք է լինի մարզաձեւի, թիմերի եւ երկրպագուների շահը, այլ ոչ թե սկզբունքներ բանեցնելը։
Ինչեւէ, ՀՖՖ—ն այսպես է արձագանքել միջադեպին. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Ջեւան Չելոյանցի վարքագիծը։ Որեւէ ակումբ կամ անձ իրավունք չունի պայմաններ թելադրելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Որեւէ մեկը նաեւ իրավունք չունի խաթարելու ՀՖՖ հովանու ներքո անցկացվող միջոցառումների բնականոն կազմակերպումն ու ընթացքը։ Մրցավարների ընտրությունը եւ նրանց գործողություններին գնահատական տալը բացառապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավասությունն է։ Համապատասխան պատժամիջոցները կսահմանվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից՝ գործող կանոնակարգի համաձայն»։
Անկեղծ ասած, հայտարարությունն իր հերթին հարուցում է հարցեր։ Առաջին հերթին այն մասին, թե ինչու է ֆեդերացիայի եւ ակումբների միջեւ գործընկերային հարաբերությունների փոխարեն տակավին գործում ուղղահայաց ենթակայության համակարգ։ Չէ՞ որ, երկու կողմերն էլ հասարակական կազմակերպություններ են, որոնք ունենալով տարբեր գործառույթներ՝ ծառայում են նույն նպատակին։ Երկրում ֆուտբոլը զարգացնելու նպատակին։ Ասել է թե, խնդիրներն էլ պետք է փոխհամաձայնեցված լուծվեն։ Թեպետ, չշտապենք եզրակացություններ անել, քանի դեռ վերջնականապես չենք պարզաբանել խնդրի բոլոր մանրամասները։ Օրինակ, արդյոք «Բանանցը» եւ ՀՖՖ—ն նախապես քննարկել կամ շփվե՞լ են այդ մրցավարի նշանակման հարցով եւ ունեցե՞լ են դրա վերաբերյալ պայմանավորվածություն։
Անորոշ են մնում նաեւ մայրաքաղաքային ակումբի հետագա գործողությունները եւ քայլերը։ Ինչպե՞ս են վարվելու, եթե նույն մրցավարը նշանակվի Հայաստանի առաջնությունում իրենց հերթական խաղին։ Կան նաեւ դրանից բխող այլ հարցեր։ Իսկ առայժմ իրականությունն այն է, որ «Բանանցին», ամենայն հավանականությամբ, կգրանցվի 0։3 հաշվով տեխնիկական պարտություն, որը եզրափակիչ դուրս կբերի «Լոռիին», քանի որ թիմերի մասնակցությամբ կիսաեզրափակիչի առաջին խաղում դարպասները մնացել էին անառիկ։
Հարցեր չի հարուցում միայն, կիսաեզրափակչի մյուս զույգի դիմակայության ելքը։ «Ալաշկերտը» 0։0 հաշվով բաժանվելով «Արարատ Արմենիայից»՝ երկրորդ տարին անընդմեջ կխաղա եզրափակիչում։ Այս թիմերի նախորդ հանդիպումը, որում «Ալաշկերտը» հանդես էր եկել հյուրի կարգավիճակում, ավարտվել էր 2։2 արդյունքով։ Ուշագրավ է, որ գավաթի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 8—ին՝ «Բանանցի» մարզադաշտում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

23-04-2019





17-10-2019
Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է
«Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան...»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Չնայած ...


17-10-2019
Երբ դժվար իրացվող գույքը էժան էլ չի վաճառվում
Օտարման ինչ փուլեր է առաջարկում պետգույքի կառավարման կոմիտեն

Արմենուհի ...


17-10-2019
Գայթակղությունները բազում էին, իսկ ինքը մենակ էր
Տիգրանը պատրանքներ չուներ, այլ ստեղծում էր պատրանքներ
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




17-10-2019
Սիրիահայերի հնարավոր վերադարձը Հայաստան կանխատեսելի է
Ամեն ինչ արվելու է մեր հայրենակիցների պատշաճ ընդունելության ...


17-10-2019
Թարգմանությունը՝ որպես մշակույթ եւ լեզվի մարզանք
Հայ ժողովուրդն իրավամբ պարծենալու տեղ ունի աշխարհում

Հայ ...


17-10-2019
Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության ...


17-10-2019
«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին պետք է նկատի ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը եւ իրականում փոխում է աշխարհը»
Վարչապետը մասնակցել է «Գլոբալ ինովացիոն ֆորումի» բացմանը

Վարչապետ ...



17-10-2019
Համանախագահները հանդիպել են Արցախի ղեկավարի հետ
Երեւանյան քննարկումները շարունակվել են ...

17-10-2019
Աղջիկ չունենալու վատ սովորույթը տեղի է տալիս
Հայաստանը դեռեւս սեռով պայմանավորված ...

17-10-2019
...Ասադը նույնպես վայելում է ՌԴ նախագահի աջակցությունը
Թուրքիայի նախագահը Մոսկվա է գնալու՝ ...

17-10-2019
Հաջողությունը պետք է վաստակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO