Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Վեպը միշտ ինձ է սպասում

Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների լայն շրջանակի ուշադրությանն արժանացավ «Հիսուսի կատուն» հետաքրքրաշարժ պատմվածքների ժողովածուն լույս ընծայելուց հետո, այս անգամ հարստացրել է մանկապատանեկան գրականությունը՝ հրատարակելով «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» դետեկտիվ ժանրի ստեղծագործությունը։
Շփումներ, հանդիպումներ, դավադրություններ, հետապնդվողներ ու հետապնդողներ, հիացում ու նախանձ, մի խոսքով՝ մարդկային հարաբերություններն իրենց ամբողջ բազմազանությամբ ներկայացվում են կատուների քաղաքում։
Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ թե՛ «Անտարես» հրատարակչությունը, թե՛ ինքը ջանք չեն խնայել, որ գիրքն ունենա մատչելի, չձանձրացնող բովանդակություն եւ գեղեցիկ տեսք։
–Մեր նախորդ զրույցում խոստովանել եք, որ «Հիսուսի կատուն» երկխոսություն է ձեր հոր հետ։ Ո՞ւմ հետ եք զրուցել այս անգամ։
–«Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը գրելիս իմ առջեւ խնդիր էի դրել ստեղծել տեքստ՝ նախատեսված պատանիների համար, որը կհետաքրքրի նաեւ մեծահասակներին։ Անցյալ տարի ես դասավանդում էի «Մտածողության դպրոց»—ում, այո՛, այդպիսի դպրոց կա, ուր հաճախում էին լուսավոր պատանիներ, ինձ թվում է՝ նրանց հետ է իմ զրույցը, նրանց եւ նրանց ընկերների հետ, ես գիտեմ՝ ում համար եմ գրել։ Ինչո՞ւ որոշեցի գրել պատանիների համար, որովհետեւ հասկացա, որ այսօր մանկական գրականություն ստեղծվում է ինչքան ուզես, մեծահասակների համար՝ նույնպես, բայց պատանիների համար, գոնե հայ իրականության մեջ քիչ տեքստեր են գրվում կամ առհասարակ չկան, բացը լրացվում է թարգմանական գրականությամբ։ Ես էլ որոշեցի գրել հենց նրանց համար։
–Նախորդ գիրքը՝ պատմվածքների ժողովածուն, արծարծում է անհատին հուզող ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական խնդիրներ։ Նախատեսում էիք գրքի երկրորդ մասում տեղ գտած անձնական դեպքերին ու իրադարձություններին անդրադառնալ վեպի տեսքով, այնինչ՝ ներկայացրեցիք մանկապատանեկան ստեղծագործություն…
–Կատուների քաղաքի մասին պատմող գիրքը վեպից ցրվելու եւ մի փոքր շունչ քաշելու ստացված փորձ է։ Վեպը գրում եմ հինգ տարուց ավելի, բայց վերջը դեռ չի երեւում. ոչ թե ծավալն է մեծ, այլ ապրումները հաճախ այնքան ցավոտ են, որ չի ստացվում գրել։ Դրա համար էլ փորձեցի ուրախ մի բան ստեղծել։
—Մի առիթով ասել եք, որ երբ ձեր հույզերն ու ապրումները հանձնում եք թղթին, ձերբազատվում եք դրանցից…
–Վեպն անավարտ է, նշանակում է այն ինձ հանգիստ չի տալու, ե՛ս կամ դո՛ւ՝ ասում է, ամեն օր փորձում եմ ժամանակ գողանալ՝ այն ավարտելու, ամեն օր տուն եմ մտնում՝ գիտակցելով, որ գործ ունեմ անելու, ե՛ս կամ դո՛ւ՝ ասում է վեպն, ու ես ընդունում եմ մարտահրավերը, այսպես ամեն օր։
–Գրիգ, բազմաթիվ թատերական գործիչներ խոստովանում են, որ մեծահասակների համար խաղալն ավելի հեշտ է, քան մանուկների, որովհետեւ վերջիններիս դժվար է խաբել։ Կարո՞ղ ենք նույնն ասել գրականության մասին։
–Չգիտեմ, գուցե այդպես է, ես գրում էի նրանց համար, ովքեր արդեն մանուկ չեն, բայց դեռ մեծահասակ էլ չեն, ինձ դուր եկավ այս փորձառությունը։
–Մանկագիրների հավաստիացմամբ՝ իրենց գործերով ցանկանում են պատգամներ փոխանցել ընթերցողներին։ Դուք այդ նոր ստեղծագործությամբ ի՞նչ եք հաղորդում մանուկներին եւ պատանիներին. չէ՞ որ գրականությունն ի վերջո դաստիարակչական, կրթական բնույթ ունի, թեեւ կան մարդիկ, որոնք պնդում են, որ այն ուղղակի ժամանց է։
–Ես հասկանում եմ գրողներին, որոնք ամեն կերպ փախչում են գրականությանը դաստիարակչական գործառույթ վերագրելուց, սակայն իմ այս վիպակը ինչ—որ տեղ հենց դաստիարակչական ստացվեց։ Շատ հետաքրքիր էր համագործակցությունը նկարչուհի Արաքսյա Սարգսյանի հետ, որի նկարազարդումները եկան լրացնելու տեքստի բացերը։
–Մեր նախորդ զրույցում նշել եք, որ ձեզ անհանգստացնում է մեր երկրի, քաղաքի վիճակը։ Խոսեցինք օրենքից եւ դրա կարեւորությունից։ Մենք բոլորս նախորդ տարի ականատես եղանք մեր երկրում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների։ Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես գրող փոփոխություններից հետո դրական շունչ տեսնո՞ւմ եք։
–Հեղափոխությունից հետո ինձ համար կարեւոր փոփոխությունը հույսն է, որ լավ է լինելու։ Խնդիրներն, այո, շատ են, նշանակում է՝ հեղափոխությունն ավարտված չէ, նշանակում է՝ յուրաքանչյուրս դեռ գործ ունի անելու. կարեւորը դեւին սպանելը չէ, հեքիաթներում դեւին սպանելուց հետո հերոսի գերխնդիրը դեւ չդառնալն է։ Ես հույս ունեմ։
–Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել մոտ ապագայում։
–Եթե «Առեւանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» վիպակն ընդունվի, դուր գա ընթերցողին, կարծում եմ, որ այն շարունակություն էլ կունենա, եթե՝ ոչ, վեպը միշտ ինձ է սպասում։
Զրույցը՝
Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

23-04-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO