Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ԼՂՀ


Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ

Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում նշվել է Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը մեկնարկել է նորակառույց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հարակից տարածքում՝ լուսաճրագի «փոխանցմամբ», որ օր առաջ տուն են տարել մարդիկ՝ պատարագի ավարտից հետո։
Բնակչության տոնական տրամադրությանը նպաստել է եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության բաժնի կողմից պատրաստված հետաքրքիր եւ հագեցած ծրագիրը։ Մշակույթի տան երգի—պարի համույթը՝ հանրակրթական հաստատությունների աշակերտների մասնակցությամբ հանդես է եկել համերգով, որի ժամանակ հնչել են եկեղեցական, ազգագրական, ժողովրդական երգեր ու խաղիկներ, հայրենասիրական ստեղծագործություններ, օրհնվել է Հիսուսի Սուրբ Հարության տոնը։
«Զատիկը քրիստոնյաներիս համար եկեղեցական արարողություն չէ միայն, այլ հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ, բարու հաղթանակ։ Այն գարնան եւ վերակենդանացած բնության տոն է։ Եվ պատահական չէ, որ ծառատունկը կատարում ենք հենց այս օրերին՝ հողին պահ տալով մատղաշ շիվերը, թփերն ու ծաղկասածիլները»,–ասում է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի փոխտնօրեն Կարինե Աբրահամյանը։
Միջոցառմանն առանձնակի շուք են հաղորդել քաղաքի տարբեր կրթօջախների եւ ստեղծագործական տների սովորողների՝ տոն օրվա խորհուրդը բնորոշող զատկական առատ սեղանները՝ գեղարվեստական հյութեղ ու ներդաշնակ ձեւավորմամբ։ Շուրջ երեք տասնյակ տաղավարներում դպրոցականների կողմից ներկայացվել էին նաեւ նկարչական եւ ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ։ Կազմակերպվել էր ցուցահանդես—վաճառք, եւ այցելուներից ոչ ոք անտարբեր չէր կարող մնալ տոնական գայթակղիչ առատ տեսականու նկատմամբ։
Պետական այրերի ուղեկցությամբ տաղավար է այցելել եւ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով շրջելով ու ծանոթանալով երեխաների կողմից հեղինակած ցուցանմուշներին, զատկական մրգեղենով ու անուշեղենով լի ձեւավորված զամբյուղներին, գովեստի խոսքեր է հնչեցրել նրանց եւ դասավանդող ուսուցիչների հասցեին։
Երեխաները նաեւ նվեր են հանձնել նախագահին։
Հայտարարված մրցույթում լավագույնը ճանաչված խմբերն արժանացել են քաղաքապետարանի սահմանած մրցանակներին։ Հատկանշական է, որ նվերներ են ստացել միջոցառման մասնակից բոլոր փոքրիկները։ «Այս ձեռնարկմամբ մեր աշակերտները փորձել են անսասան պահել մեր հավատը, ազգային ոգին, մեր եկեղեցական ավանդույթներն ու սովորությունները,–գտնում է մայրաքաղաքի 8—րդ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Պետրոսյանը։–Տոնական միջոցառումն, անկասկած, խորհրդանշում է նաեւ մեր ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունը»,–համոզված է նա։
Այցելուները կազմակերպիչների կողմից հյուրասիրվել են թխվածքաբլիթներով եւ չրամրգերով։
Հավելենք, որ Սուրբ Հարության տոնի առթիվ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում սուրբ պատարագ է մատուցել, որին բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ներկա է գտնվել նախագահ Բակո Սահակյանը։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆԻ

23-04-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO