Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վախճանվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:

Ծնվել է 1953թ. Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:
Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:
1976-1987 թթ. աշխատել է «Երեկոյան Երեւան» թերթում որպես գրական աշխատող:
1987-1990թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:
1990թ. հոկտեմբերից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման շրջանից սկսած, աշխատանքի է անցել թերթում որպես մեկնաբան, իսկ երկու տարի անց՝ 1992 թ. հոկտեմբերին, նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրուար» երիտասարդական շաբաթաթերթ-հավելվածի խմբագիր:
1995թ. նշանակվել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր գործունեությունը շարունակել է  2017թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Արմենպրես» պետական գործակալության հետ միավորվելուց հետո առ այսօր:
2007թ. արժանացել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման, պարգեւատրվել գերատեսչական մի շարք պարգեւներով, շնորհակալագրով:

«Հայաստանի Հանրապետություն»  օրաթերթի աշխատակազմը խոր վշտով սգում է պարբերականի երկարամյա գլխավոր խմբագրի, իր գործի հմուտ գիտակի, լավ ընկերոջ ու ղեկավարի անժամանակ մահը՝ ամբողջ սրտով ցավակցելով նրա ընտանիքին եւ հարազատներին:

Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին, ժամը 17:30-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին:

24-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO