Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ցեղասպանության անժամկետ խարանը

Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը

«Մարդկության դեմ գործած հանցագործությունը, մանավանդ երբ խոսքը վերաբերում է ցեղասպանությանը, վաղեմության ժամկետ չունի։ Բնականաբար, նմանատիպ ոճրագործությունները պետք է հիշվեն, եւ այսօր մենք մեր հանգանքի տուրքն ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանը։
Միջազգային հարաբերություններում հատուցման երկու ընդունված ձեւ կա, դրանք են՝ բարոյական եւ նյութական փոխհատուցումները։ Պատգամավորի համոզմամբ, ցեղասպանությունը վերապրած ժողովրդի համար թերեւս չի գտնվի որեւէ հարթակ, որը կարողանա ամբողջությամբ փոխհատուցել կատարվածը եւ թեթեւացնել հիշողության ծանր բեռը։ Մեր ակնկալիքն է, որ տարբեր երկրների կողմից ճանաչվի ցեղասպանության փաստը միջազգային չափանիշներին համապատասխան։ «Այն պետությունները, որոնք դեռ չեն ճանաչել, իրականում ընդունում են, որ այն եղել է, պարզապես ամեն մեկն ունի քաղաքական իր նկատառումները եւ շահերը, այդ իսկ պատճառով պետականորեն չեն ճանաչում»,–ասաց Գեւորգյանը՝ վստահեցնելով, որ դա ժամանակի խնդիր է, եւ վաղ թե ուշ բոլորն էլ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, անգամ՝ Թուրքիան։
Ճանաչումից առավել պատգամավորը կարեւորում է այն հանգամանքը, որ մենք՝ հայերս, այլեւս միջազգային հանրությանը ներկայանանք ոչ որպես խեղճ ժողովուրդ, այլ՝ այնպիսին, որն ունի խիղճ, բայց հաստատ խեղճ չէ։ «Ցանկացած պահի, երբ մեր առջեւ կհայտնվի որեւէ թշնամի, մենք պատասխանելու ձեւն էլ գիտենք, հնարավորությունն էլ ունենք։ Միաժամանակ մենք այն ազգն ենք, որը որեւէ մեկ այլ ժողովրդի չի ցանկանա վերապրել նման ողբերգություն, քանի որ կարեւորում ենք խաղաղ համակցությունը պետականության կայացման եւ առհասարակ մեր պետության զարգացման եւ ծաղկման շրջանակներում»,–ընդգծեց նա։
Անդրադառնալով այն հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք օրվա խորհրդի վերաբանաձեւման անհրաժեշտություն, որպեսզի այսուհետեւ ներկայանանք ոչ թե որպես զոհ, այլեւ ինքնապաշտպանության դիմած եւ ողբերգությունը հաղթահարած ազգ։ Զրուցակիցս նկատեց, որ մենք ինքնապաշտպանության դիմել ենք հայկական առաջին պետականության ստեղծման շրջանից, մշտապես եղել ենք մարտչնողի կարգավիճակում, որովհետեւ մեր աշխարհագրական դիրքը, կարգավիճակը, կեցության ձեւը մշտապես ուշադրություն է գրավել՝ պահելով մեզ թիրախի կենտրոնում։ Այդ ամենից ելնելով՝ պայքարը, որպես մարտնչելու տեսակ, հայի ինքնության բաղկացուցիչն է եղել դարերի ընթացքում։ «Ապրիլի 24—ը մեզ համար կարեւորագույն օր է այն իմաստով, որ այսուհետ պետք է բացառենք որեւէ այլ պետության, ժողովրդի, պետության ներկայացուցչի կամ խմբի կողմից մեր եւ առհասարակ այլ ժողովուրդների նկատմամբ նման ոճրագործության իրագործումը։ Այդ օրվա խորհուրդն է՝ առաջին հերթին հիշել, թե որտեղից ենք եկել, վերարժեւորենք, թե ուր ենք գնում, եւ միաժամանակ վերագնահատենք, թե ով ենք այսօր»,–ընդգծեց Գեւորգյանը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելու առաքելությամբ Հայաստան է ժամանել Իրաքյան Քուրդիստանի պատվիրակությունը։ Վերջիններս երեկ հանդիպում են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քայլեր իրականացնել ցեղասպանությունների դեմ պայքարում։
Մեզ հետ զրույցում Բաքոյանն ասաց, որ անդրադարձել են մինչ օրս տեղի ունեցող ցեղասպանություններին, մասնավորապես նա ներկայացրել է 2014 թվականին Սինջարում եզդիների ցեղասպանությունը եւ կոչ արել, որ իբրեւ մտավորականներ եւ հասրակության կարեւոր շերտի ներկայացուցիչներ անհրաժեշտության դեպքում միջամտեն՝ կանխելու եզդիների նկատմամբ ցեղասպանական գործողությունները, ցեղասպանությունը։ Քննարկվել են նաեւ Իրաքում եզդիների այսօրվա վիճակը եւ հնարավոր տարբերակները հետագայում նմանատիպ ոճիրները բացառելու համար։ «Կարեւորել ենք հատկապես անվտանգության գոտու ստեղծումը, որի առկայության պայմաններում Իրաքի ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ քրիստոնյաները եւ մյուսները, պաշտպանված եւ ապահով լինեն Սինջարի շրջանում։ Հյուրերը խոստացան իրենց հնարավորությունների սահմաններում անել ամեն հնարավորը օգտակար լինելու համար»,–ասաց Բաքոյանը։ Պատգամավորը տեղեկացրեց, որ Իրաք այցելության հրավեր է ստացել։
Պատվիրակության ղեկավար, Քուրդիստանի Չամչամալի քաղաքապետ Ռամիկ Ռամազան Կադիրն էլ խոսել է 1988 թվականին Սամադ Հուսեյնի կողմից Իրաքյան Քուրդիստանում իրականացված «Անֆալ» օպերացիայի մասին, որի հետեւանքով շուրջ 50.000 մարդ է ցեղասպանվել։ Չի շրջանցվել նաեւ նույն թվականին Իրաքի Հալաբչե քրդական քաղաքի վրա քիմիական զենքի կիրառումը, որին զոհ են գնացել մեծաթիվ մարդիկ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

24-04-2019





23-01-2021
Առավել քան զգոն լինենք սննդամթերքի հարցում
Թուրքիայի տխրահռչակ համբավն այս ոլորտում նկատի ունենալով



23-01-2021
Թուրքիայի սանձահարումը բխում է մարդկության շահերից
Այս անգամ ո՞ւմ դեմ են ուղղված ադրբեջանաթուրքական զորավարժությունները



23-01-2021
Օրինագծի ընդունման արդյունքում հիմնադրամի մուտքերը կավելանան
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր հրավիրել



23-01-2021
Անկարայի՝ հեռուն գնացող նպատակները
Մինչեւ Օսեթիայի պատերազմը տեղի էր ունեցել Թուրքիայի հետ սահմանը ...


23-01-2021
ՌԴ-ն կհեշտացնի աշխատանքային միգրանտների մուտքը երկիր
Առայժմ խոսքը նրանց մասին է, ովքեր պետք է աշխատեն ...


23-01-2021
Բանաստեղծի ծնունդը կամ Աստծու քարտուղարը
Աստծու հետ անձնական զրույց` բոլորի համար` հանուն բոլորի…



23-01-2021
Առակաց խորհուրդները
«Եւ ահա մի կին նորան դիմաւորեց, պոռնկի ծածկոցով եւ ...



23-01-2021
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ...

23-01-2021
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

23-01-2021
«Պատերազմական հանցագործությունները չպետք է անպատիժ մնան»
Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Եվրոպական ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO