Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Դեղ գնել դեղատոմսո՞վ, թե՞ առանց դրա

Որն է սպառողի համար շահավետն ու նախընտրելին

Շուրջ մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը ընդունեց դեղատոմոսով դեղեր գնելու մասին որոշման նախագիծը։ Այն ենթադրում էր, որ այսուհետ սպառողները պետք է հակաբիոտիկ դեղերը գնեին բացառապես բժշկի կողմից դեղատոմսի առկայությամբ։ Նախորդ տարի մարտի 1—ից կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը մտավ ուժի մեջ։
Օրենքի կիրառման պահանջը որպես այդպիսին նոր չէր, այն եղել էր նաեւ նախկինում, եւ արդիական էր դարձել վերջինիս կիրարկումը՝ ելնելով այն հանգամանքից, որ սպառողը մշտապես ինքնաբուժման դիմելով կարող էր վտանգել առողջությունը։ Հակաբիոտիկների ազատ դուրսգրման հիմնական խնդիրն այն է, որ դեղերի որոշ տեսակներ դուրս էին գրվում դեղատան աշխատակցի կողմից՝ սեփական խորհրդատվությամբ եւ առանց մասնագետի ցուցման։
Յուրաքանչյուր պացիենտի համար դեղատոմսը առաջին հերթին երաշխիք է այն բանի, որ իրեն նշանակված է ճիշտ դեղամիջոց, ճիշտ չափաբաժնով եւ օգտագործման ճիշտ պարբերականությամբ, ցուցված տվյալ ախտանիշի համար։ Տարբեր մասնագիտական գնահատականների համաձայն՝ որոշ դեղերի դեղատոմսով դուրս գրումը նախ եւ առաջ բխում է սպառողի շահերից եւ ինքնանպատակ չէ։
Սակայն որոշումը հանրության կողմից խիստ քննադատության ենթարկվեց։ Դժգոհությունների ալիք բարձրացնողների թվում հատկապես մանկահասակ երեխաների ծնողներն էին, որոնց համար արդեն իսկ խնդիր էր յուրաքանչյուր դեղի անհրաժեշտության պարագայում մասնագետի դիմելն ու դեղատոմս պահանջելը, ինչը հավելյալ եւ ռեսուրսների, եւ ժամանակի կորուստ էր։ Բնականաբար, ցանկացած նորարարության եւ նոր որոշման հանրությունը դժվար է հարմարվում, ուստի կառավարությունը որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու եւ աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով որոշեց ժամանակավորապես կասեցնել որոշ դեղերի պարտադիր դեղատոմսով գնելու որոշման նախագիծը։ Որոշ դեղատներում մինչ այսօր շարունակվում է նույն ձեւաչափով դեղերի դուրս գրումը, սակայն որոշ դեղատներում այդուհանդերձ դեղատոմս են պահանջում։
Ի վերջո, օրենքի կիրառումը պաշտոնապես կասեցվե՞լ է, կամ ինչո՞ւ են որոշ դեղատներում դեռեւս դեղատոմս պահանջում, պարզաբանում խնդրեցինք ՀՀ ԱՆ բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելիք—Նուբարյանից։ Նկատենք, որ նախագիծը սկսեցին բոյկոտել ընդհուպ առաջնային օղակի եւ հիվանդանոցների բուժաշխատողները, որոնց հետ պատկան կառույցի աշխատակիցները առանձին հանդիպումներ են ունեցել՝ քննարկելու օրենքի պարտադիր պահանջի կիրառման անհրաժեշտությունը։
«Օրենքի այս պահանջը չի դրվել, որպեսզի ՀՀ քաղաքացիների կյանքն ու բուժաշխատողների աշխատանքային գործընթացը բարդացվեն կամ հավելյալ դժվարություններ ստեղծվեն։ Օրենքի կիրառումը նրա համար է, որ հիվանդության դեպքում բուժման դեղատոմսը դուրս գրի բացառապես բժիշկը։ Այսինքն՝ նպատակ էր դրված վերականգնելու պացիենտ—բժիշկ կապը։ Ցավոք, պետք է առերեսվենք իրականության հետ։ Ինքնաբուժությունը երբեք լավ բանի չի հանգեցրել, ու նաեւ փաստենք, որ դեղատան աշխատակիցները ՀՀ օրենսդրությամբ դեղ նշանակելու իրավունք չունեն։ Հակաբիոտիկների անկանոն կիրառումը հանգեցնում է այն վիճակին, որ օրգանիզմը սովորում է դրանց պարբերական օգտագործմանը եւ սուղ անհրաժեշտության դեպքում կարող է արդեն կայունություն ձեռք բերելու պատճառով չազդել եւ կորցնել արդյունավետությունը։ Իրականում մարդը մի փոքր հազի կամ հարբուխի դեպքում դիմում է դեղատան աշխատակցին եւ նրա խորհրդով կամ իր ունեցած ինֆորմացիայով հակաբիոտիկ գնում, իսկ վիրուսային հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները չեն օգնում։ Գուցե որոշակի տեսանելի ախտանիշները վերանան, սակայն գիտականորեն ապացուցված է, որ մրսածությունների դեպքում հակաբիոտիկները ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ հակացուցված են»,–ասաց Դավիթ Մելիք—Նուբարյանը։
Ուստի պետությունը կարեւորելով իր երկրի քաղաքացու առողջությունը՝ նպատակ դրեց կանոնակարգել հակաբիոտիկների դուրս գրման կարգը։ Ի դեպ, աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում առողջապահական համակարգը վաղուց անցում է կատարել այս համակարգին։
Դավիթ Մելիք—Նուբարյանից տեղեկացանք, որ օրենքի նախագիծն առ այսօր գործում է եւ չի կասեցվել։ Նրա պարզաբանմամբ գուցե վերահսկողությունն է թուլացել՝ պայմանավորված վերահսկողական ֆունկցիաների տարանջատման գործոնով։
«Վերջին ամիսներին ՀՀ կառավարության կողմից տեսչական բարեփոխումներ արվեցին, եւ վերահսկողական ֆունկցիաները քաղաքականություն մշակողներից տարանջատվեցին։ Ձեւավորվեցին ՀՀ կառավարությանն առընթեր վերահսկողական տեսչություններ, այդ թվում՝ առողջապահության։ Այն ժամանակ տեսչական մարմինը գերատեսչության ենթակայության ներքո էր։ Վերջին շրջանում այդ տեսչական բարեփոխումների արդյունքում գուցե մեր վերահսկողական ֆունկցիաները այդ ծավալով չընթացան»,–նշեց Դավիթ Մելիք—Նուբարյանը՝ ասելով՝ այս պահին պազապես վերահսկողությունն է ժամանակավորապես դադարեցվել։
Նախարարի հրամանով վերջերս քննարկում է տեղի ունեցել այս թեմայի շուրջ։
«Պետք է հասկանալ՝ արդյոք գնո՞ւմ ենք երկրորդ փուլի ներդրմանը ըստ այսօրվա ժամանակացույցի, թե՞ պետք է մի փոքր էլ հետաձգել՝ հանրությանը դրան պատրաստելու համար»,–հավելեց ԱՆ ներկայացուցիչը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

24-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO