Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՄԱՐԶԵՐ


Քարանձավի բնակիչները

Խնձորեսկում պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին

«Քարանձավային մարդ» արտահայտությունը, փաստորեն, հեռավոր անցյալից չէ։ Այսօր մեր կողքին կան քարանձավում ապրած մարդիկ։ Նրանց կհանդիպեք Խնձորեսկում։ «Այն կողմում երկու կիսակլոր քարանձավ է երեւում. մեր տունն է եղել։ Ես այնտեղ եմ ծնվել ու մինչեւ երեք տարեկան դառնալն այնտեղ եմ ապրել»,—ցույց տալով իրենց քարանձավ—տունը՝ «ՀՀ»—ին ասաց խնձորեսկցի Սեւադա Շահնազարյանը՝ պատմելով, որ 1965թ. այդտեղից տեղափոխվել են Նոր Խնձորեսկ։
Իսկ թե հին տանն ի՞նչ պայմաններում են ապրել, պատասխանում է՝ շատ սովորական։ Եվ պայմաններին ավելի լավ ծանոթացնելու համար ուղեկցում է որպես թանգարան պահպանված 4 սենյականոց քարանձավային տուն. «Այստեղ շուրջ 60 տարի առաջ մարդ է ապրել։ Գիտեմ՝ ումն է եղել։ Հիմա այս տան բնակիչը Գորիսում է ապրում»։ Կաղնու փայտից թախտն էլ այդ տան կահույքի մի մասն է։ 150 տարվա պատմություն ունի։ «Դրա վրա մեր հարեւան Հրաչ դային է քնել»,—հիշում է մեր զրուցակիցը։
Սեւադան ասում է, որ այն, ինչի մասին պատմում է՝ տեսել է, ոչ թե իրեն պատմել են։ Ու հավատացնում է, որ քարանձավները «զրոյից» ձեռքով փորված են։ Ընդ որում, այսպես ասած, տաքացվող հատակ էլ են ունեցել։ Այն «ստացել» են թոնրի միջոցով։ Հացը թխելուց հետո թոնրի բերանը փակել են, ու տաքությունը տարածվել է հատակով։ «Տաքացվող հատակ ասվածը մենք ենք ստեղծել էլի»,—կատակում է խնձորեսկցի Սեւադան՝ պատմելով, որ հետագայում քարանձավների դիմաց պատշգամբներով տներ են սարքել։ 1957թ. գյուղը տեղափոխվել է։ Ու քարանձավների դիմաց կառուցված շենքերը բնակիչները քանդելով տեղափոխել են նոր գյուղ՝ նոր տները կառուցելու։ Այդ իսկ պատճառով հիմա միայն քարանձավներն են մնացել։
Քարանձավներից մի քանիսը պատրաստում են զբոսաշրջային նպատակներով օգտագործելու համար։ Հարմարեցնում են կարճ ժամանակով կեցության համար։ Օրինակ, նախորդ տարի մի քանի զբոսաշրջիկ գիշերել են այդտեղ, նույն պայմաններում, ինչ նախկին բնակիչները։
Զբոսաշրջիկներին Սեւադան ցույց տալով ձիթհանի քարը, պարտադիր պատմում է նաեւ դրա պատմությունը։ Այն կշռում է ավելի քան 3 տոննա։ Քարը տեղ հասցնելու համար գյուղի տարեցներից մեկը խորհուրդ է տվել մի քանի ոչխար մորթել, գյուղի երիտասարդներին հրավիրել ուտել—խմելու։ Բայց այդ ամենի ականատեսները պետք է լինեին գյուղի հարսներն ու աղջիկները։ Կանխատեսվում էր, որ նրանց ներկայությամբ երիտասարդների ուժը կկրկնապատկվի։ Ամեն ինչ ըստ ծրագրածի արվել է, ու ձիթանի քարը տեղ է հասցվել։
Սեւադա Շահնազարյանը հատուկ ընդգծում է, որ Հին Խնձորեսկի բնակիչները, ճիշտ է, քարանձավներում են ապրել, բայց կրթված են եղել։ Այդտեղից անգամ Եվրոպա են գնացել։ Կենտրոնական թաղամասի կանայք էլ ժամանակակից, կամ՝ այսպես ասած, «մոդայիկ» են եղել։ Բայց դրա դեմ ավագանին բողոք է ներկայացրել, տարաձայնություններ են եղել, թե ձեր կանայք իրենց սազական չեն պահում։ Իսկ անհրաժեշտ լուրը 2 րոպեում ամբողջ գյուղն իմացել է՝ մեկը մյուսին ձայն տալով։ «Հիմա զանգելով անգամ չես կարող լուրը երկու րոպեում տեղ հասցնել»,—նկատում է մեր զրուցակիցը ու ավելացնում, որ Խնձորեսկում ավանդույթ է ձեւավորվել. ամեն տարվա մայիսի 1—ին Նոր Խնձորեսկի բնակիչներն իրենց նախնիների քարանձավների մոտ խնջույք են կազմակերպում։
20—րդ դարի սկզբին Հին Խնձորեսկում 1800 տուն է եղել ու մոտավորապես 18 հազար բնակիչ։ Դպրոցների թիվը հասել է 7—ի։ Ձորում 25 աղբյուր է եղել՝ յուրաքանչյուրն իր պատմությամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմին գյուղից մասնակցել է 1300 հոգի։ Թիկունքում մնացածներն էլ վտանգից պաշտպանվելու համար թաքստոցներ են ունեցել։
Այսօր դեպի քարանձավներ տանող կամուրջ կա՝ հայտնի Ճոճվող կամուրջը։ Այն իրար է կապում Հին Խնձորեսկի Ներքին թաղը եւ նրա դիմացի ձորալանջը, որտեղով անցնում է Մխիթար Սպարապետի գերեզման տանող կածանը։ Կամրջի շինարարությունն իրականացրել են տեղացիները։ Աշխատանքները ընթացել են մեկ տարի։ Կամրջի կառուցման մտահղացումն ու նախաձեռնությունը ծնունդով խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանինն է, ով նաեւ ֆինանսավորել է շինարարությունը։
Հետիոտն ճոպանե կամրջի երկարությունը 160 մետր է, լայնությունը՝ 1,5 մ։ Ձորի ամենախոր տեղում բարձրությունը կազմում է 63 մետր։ Կամուրջի քաշը շուրջ 20 տոննա է։ «Շինարարությանը մասնակցել եմ։ 7, 8 հոգով ենք աշխատել, ամբողջությամբ ձեռքի աշխատանք է»,—ներկայացնում է Ս. Շահնազարյանը։
Կամրջի կառուցման նպատակը Սյունիքը զբոսաշրջության կենտրոն դարձնելն է եղել։
Զբոսաշրջիկներին կամրջի մոտ ընդունում ու ճանապարհում է Սեւադան՝ որպես զբոսավար։ Բացի տեղեկատվություն ապահովելուց, նրանց կամավոր մեկ այլ ծառայություն էլ է մատուցում՝ լուսանկարում է։ «Ամենալավ նկարողն այստեղ ես եմ։ Յոթ տարի է՝ նկարում եմ, գիտեմ՝ որ համապատկերին ինչ նկար է ստացվում։ Ես որ նկարում եմ, իրենք իրենցը ջնջում են՝ համեմատելու չի»,—ասում է առանց ավելորդ համեստության ու ամփոփ ներկայացնում նաեւ ներկայիս Խնձորեսկը։ Նրա խոսքերով, դա երեւի միակ գյուղն է, որտեղից արտագնա աշխատանքի չեն մեկնում. «Այստեղ այնքան աշխատանք կա… Բոլորն էլ աշխատում են, բոլորն էլ լավ են ապրում»։ Հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խնձորեսկ-Երեւան

24-04-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO