Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…

«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ Տիգրան Ֆարմանյանի աշխատասենյակում՝ հանձնարարություն ստանալուց հետո։ Ու երբ պատասխանում էի, որ կփորձեմ, նկատողության պես մի բան էր անում. «Մի՛ փորձիր, այդպե՛ս արա»։
Երբեմն դժգոհում էր, երբեմն էլ ասում էր՝ «ապրես»։ Մի անգամ էլ երեկոյան զանգահարեց ու ասաց՝ հենց ինձ տեսնի, ճակատս համբուրելու է։ Նյութս շատ էր հավանել։ Գործը հավանելու դեպքում զանգ էր տալիս ու իր «ապրեսն» ասում, որ ժամն էլ լիներ։ Չհավանելու դեպքում իրեն հատուկ մի տեսակ «թաքուն» ժպիտով ու, այսպես ասած, ներքեւից վերեւ նայող հայացքով ասում էր այդ մասին ու էլի իրեն բնորոշ արագությամբ ու կտրուկությամբ «դուրս հրավիրում» աշխատասենյակ՝ աշխատելու։
Բարդույթներ չուներ։ Վատ չէր զգում լավ խոսքեր ասելուց, իսկ սխալս ուղղելուց առաջ անպայմանորեն ճիշտ տարբերակն էր ցույց տալիս։ Ուղղորդում էր, հետո միայն պահանջում։ Տիգրան Ֆարմանյանն աշխատանքը գնահատել գիտեր, իսկ քննարկումների ժամանակ վատ չէր զգում խմբագրության անգամ ամենակրտսեր, իրենից անհամեմատ պակաս փորձով աշխատակցի տեսակետն ու կարծիքը հաշվի առնել, իհարկե, եթե համաձայն էր։
Որպես լրագրող հենց «ՀՀ»—ից եմ սկսել։ Առաջին անգամ իրեն գլխավոր խմբագրի իր աշխատասենյակում եմ տեսել։ Չգիտեմ՝ ինչու, երեւի թե հուզմունքից, իմ աչքին փոքրամարմին ու ցածրահասակ թվաց։ Մի քանի օր անց էլ տեսա իմ աշխատասենյակում՝ գործընկերոջս մոտ։ Ինձ հարց տվեց։ Չճանաչեցի, իմիջիայլոց պատասխանեցի ու արագ անցա աշխատանքիս. խմբագրի մոտ պետք է ինձ լավ դրսեւորեի՝ փորձաշրջանում էի։ Ու մտքովս էլ չանցավ, որ ինձ հարց տվողը հենց գլխավոր խմբագիրն է, որովհետեւ բարձրահասակ էր ու նման չէր հուզված ժամանակ տեսածս Ֆարմանյանին։ Եվ հետո, նորաթուխ մասնագետիս պատկերացումներում «շեֆ»—աշխատող շփումներն այլ էին. մեկը վերեւում՝ հրամայող, մյուսը ներքեւում՝ կատարող։ Միայն թե դա իրեն հատուկ չէր։ Ամեն անգամ զանգելիս պարտադիր ճշտում էր. «Հարմա՞ր է խոսելը»։ Հրամայելն ու հեգնելը նրանը չէին։ Խիստ տոն էլ էր բանեցնում, ժպիտով էլ էր խոսում, ընկերական հարաբերություններ էլ էր ստեղծում, կատակում էլ էր… Իր հումորի արդյունքում լրագրողների նեղ շրջանակում անգամ մականուն եմ ձեռք բերել։
Վերջին անգամ շուրջ մեկ տարի առաջ ենք շփվել։ Երեխայի խնամքի արձակուրդ գնալու համար դիմում էի տարել մակագրելու։ Այսօրվա պես եմ հիշում իր խոսքերը. «Դիմումը ճիշտ կգրես։ Հետո կարող է հետ գաս, այստեղ ես չլինեմ. հանկարծ խնդիրներ չառաջանան»։
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

26-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO