Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ Սարգսյանը եւ Վլադիմիր Հարությունյանը մրցանակային տեղեր են գրավել Կիեւում անցկացված Ուկրաինայի գավաթի բաց խաղարկության սինքրոն ցատկերի եւ աշտարակացատկի մրցումներում՝ նվաճելով երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ։ Սակայն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը միայն մասամբ է գոհ արդյունքից։ Պատճառները նա մանրամասնեց «ՀՀ»—ին տված հարցազրույցում։
—Ի՞նչ եզրակացությունների հանգեցիք մրցաշարից։
—Ճիշտն ասած, մեդալների քանակի առումով արդյունքը վատ չէ. երկու մասնակից՝ 3 մրցանակ։ Սակայն, դժգոհ եմ, որ չհաջողվեց նախատեսված ծրագիրն իրականացնել ողջ ծավալով։ Նպատակս էր բարդացնել սինքրոն ցատկերը, ինչը, խոշոր հաշվով, չստացվեց։ Փոխարենը, անհատական մրցումներում կարողացանք լուծել այդ խնդիրը եւ մեր երկու մարզիկներն էլ կատարեցին 4,5 պտույտով ցատկեր։
—Նկատի ունեք, որ չհասցրեցի՞ք տեղում հղկել սինքրոն ցատկերը։
—Այո, քանի որ այդ մրցաձեւի մրցումն ավելի շուտ անցկացվեց։ Իհարկե, փորձեցինք որոշ չափով ներդաշնակեցնել, բայց ժամանակը չբավարարեց։ Եվ դա դժգոհությանս պատճառներից մեկն է։ Իսկ անհատական ցատկերին տղաները կարող էին ավելի լավ մասնակցել։ Մասնավորապես, Լեւ Սարգսյանն առաջին արդյունքով անցավ եզրափակիչ փուլ, բայց այնտեղ կոպիտ սխալ կատարելով՝ հայտնվեց 3—րդ տեղում։
—Առհասարակ, եզրափակչում հետաքրքիր պատկեր ունեցանք՝ Լեւի միավորները նվազեցին, իսկ Վլադիմիրինը հակառակը՝ ավելացան։ Դա պայմանավորված էր միայն ցատկերի որակո՞վ, թե՞ նաեւ ծրագրի բարդությամբ։
—Միմիայն որակով։ Թեպետ, որակավորման փուլի համեմատ Վլադիմիրն ավելի շատ միավոր վաստակեց, բայց միեւնույն է, հնարավորություններից բավականին ցածր մասնակցեց։ Իսկ պատճառը զուտ անբավարար ֆիզիկական պատրաստականությունն էր, որը շատ կարեւոր էր այս մրցաշարում։ Նա մարզվել էր փոքր ծանրաբեռնվածությամբ, ինչի արդյունքում մկանային զանգվածը չէր բավարարում ավելի բարդ ցատկեր կատարելուն։ Դա ակնհայտորեն դրսեւորվեց հենց սինքրոն ցատկերում։ Ամեն դեպքում, որոշակի պատասխաններ ստացանք մեզ հետաքրքրող հարցերին։ Մնում է համապատասխան եզրակացություններ անենք եւ շարժվենք առաջ։
—Եզրակացությունները դրսեւորվելու են մարզումների ծանրաբեռնվածությունը բարձրացնելո՞ւ տեսքով։
—Հիմա ժամանակային առումով հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում։ Մայիսի կեսերին անցկացնելու ենք Հայաստանի առաջնությունը, իսկ հունիսի սկզբին նախատեսել էինք մասնակցել Մադրիդի «Գրան պրի» մրցաշարին։ Արտագնա այդ մրցմանը մասնակցելու հարցում վերջնականապես կկողմնորոշվենք մոտ օրերս։ Այս ընթացքում Հարությունյան եզբայրներն ունեցան անձնական խնդիր եւ ժամանակավորապես չեն մարզվում։
—Լեւի մարզավիճակը նո՞ւյնպես մտահոգում է։
—Ավելի քիչ, բայց անիմաստ է մեկ մարզիկ ներկայացնել նման կարգի միջազգային մրցմանը, որովհետեւ ցանկանում եմ երկու ջրացատկորդներին փորձել եÕւ անհատական, եÕւ սինքրոն ցատկերում։ Չեմ բացառում, որ նրան գործուղենք մասնակցելու նաեւ Ռուսաստանի բաց առաջնությանը։
—Իսկ Վարդան Բայանդուրյանին մտադիր չե՞ք ներգրավել։
—Պարզապես չեմ հասցնի նրան բերել անհրաժեշտ մարզավիճակի։ Առայժմ նա կշարունակի ինքնուրույն մարզվել Ռուսաստանում։ Հնարավոր է նրան պատրաստենք Եվրոպայի առաջնությանը։ Բացի այդ, Վարդանը Լեւի կամ Վլադիմիրի հետ սինքրոն ցատկերի մասնակցելու մեծ փորձ չունի։ Իսկ Ազատ Հարությունյանին հնարավոր է փորձենք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում՝ ոստնակացատկերի եւ սինքրոն ցատկերի մրցումներում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-04-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO