Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պարզապես չէր սիրում շատ երեւալ

Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա

Տիգրան Ֆարմանյանի աշխատասենյակի դուռն այդպես էլ փակ մնաց... Վաստակավոր լրագրողը եւ վաստակաշատ խմբագիրը գրիչը վայր դրեց վաղաժամ ու ոչ կամովի։ Լրագրողական հանրույթը կորցրեց արհեստավարժ գրծընկերոջը, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի երկարամյա գլխավոր խմբագրին։
Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգիստը երեկ էր՝ Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Հոգեհանգստի արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկարամյա խմբագիր էր եւ դրանով ամեն ինչ ասված է։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ անձամբ շփվելու։ Եվ եկել եմ հարգանքիս տուրքը մատուցելու»,—լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։
«Տիգրանի հետ երկար աշխատել ենք, երբ թերթը սկսեց գործել։ Հետո, տարիներ անց ես այլ աշխատանքի անցա, Տիգրանը փոխարինեց ինձ։ Հրաշալի գրիչ ուներ։ Տիգրանը մեր ամենալավ գրիչ ունեցողներից էր։ Եվ լավ ընկեր էր։ Որոշ ժամանակ գնաց «02» շաբաթաթերթ։ Բայց մեր կապը չկտրվեց, միշտ կար։ Մենք մեծ կորուստ ունեցանք՝ լրագրողական աշխարհը, ընկերները։ Մեծ ընկեր կորցրինք»,–«Հայաստանի Հանրապետության» նախկին խմբագիր Աշոտ Աղաբաբյանի խոսքերն են։
«Վերջերս մի տասն անգամ զանգ տվեցի։ Հեռախոսին չպատասխանեց։ Ուզում էի գիրքս նվիրել իրեն՝ նոր էր լույս տեսել։ Խմբագրությունից էլ ասում էին՝ քաղաքից բացակայում է։ Չգիտեի, որ հիվանդ է, ընկերներից ոչ ոք չգիտեր»,—պատմեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանը։ Ասում է՝ այսօրվա պես է հիշում Ֆարմանյանի հետ անցկացրած վերջին հրաշալի օրը. «Հիմա մեջս «զրնգում» է այդ օրը՝ Դիլիջանում։
Բացառիկ լուսավոր մի մարդ, համեստ, զուսպ, երբեք իրեն չցուցադրող։ Պետական թերթն իր տրամաբանությունն ունի, եւ այդ իրավիճակում իրեն հաջողվում էր հետաքրքիր թերթ տպել։ Խորապես ցավում եմ։ Մի քիչ էլ խոսեմ, լաց կլինեմ...»։
«Լուրն առավոտյան լսեցի։ Ինձ համար շատ ցավալի է։ Տիգրանին գիտեմ ուսանողական տարիներից, ու այդ տարիներից իր սկզբունքայնությամբ, ասելիքով, մտածողությամբ, բարությամբ, մարդուն օգտակար լինելու առանձնահատկություններով... Ինչպես համալսարանում էր, այդպես էլ խմբագիր եղած ժամանակ էր։ Մի անհատականություն էր, որը չէր երեւում, չէր սիրում երեւալ։ Համեստության էտալոն էր։ Տիգրանի կորուստը ժուռնալիստիկայում մեծ կորուստ է։ Բայց Տիգրանի կերպարը բոլորիս մեջ մնալու է։ Սա հերթապահ նախադասություն չէ։ Սա ճշմարտություն է»,–հավատացնում է կինոգետ Ռոբերտ Մաթոսյանը։
Լրագրող, պրոֆեսոր Սերգո Երիցյանի խոսքերով եւս նրա կարիքը զգալու ենք։ Ասում է՝ Ֆարմանյանը լրագրության նվիրյալ էր. «Նա ոչ միայն տեղեկատվական հոսքն էր ներկայացնում, այլեւ վերլուծականություն, այն, ինչ շատ կարեւոր է լրագրողի համար։ Ընթերցողը «Հայաստանի Հանրապետության» տարբեր էջերում անպայման գտնում էր վերլուծական նյութեր, որոնցում հետաքրքիր հարցադրումներ, ուղերձներ կային։ Կային նյութեր, որոնցում ցույց էին տրվում անհրաժեշտ փոփոխություններն ու զարգացումները։ Այն, ինչ մենք այսօր շատ դեպքերում լրագրության մեջ կորցնում ենք՝ ընկնելով տեղեկատվական հոսքի բազմազանության մեջ, նա կարողանում էր իր խմբագրած թերթում պահպանել։ Նա կարողացավ թերթին ոգի եւ էություն տալ, որքան էլ այն պաշտոնական էր։ Տիգրանը թերթում զարգացրեց լրագրության հատկությունները»։
«Կենսուրախ էր եւ դեռեւս օգտակար կարող էր լինել ե՛ւ իր մասնագիտությանը, ե՛ւ իր ընտանիքին, բարեկամներին։ Սա մեծ կորուստ է մեզ համար»,—նշեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

26-04-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO