Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ՆԱԽԱԳԱՀ


Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն—թանգարան, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը եւ տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20—րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն—թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին եւ դրանց հետ կապված խնդիրներին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Շրջայցից հետո հանրապետության նախագահը ներկայացրել է թանգարանի հետ կապված իր ծրագիրը. «Ցանկություն ունեմ հանրապետության նախագահի նստավայրում ցուցահանդես կազմակերպել, որտեղ կներկայացվեն չորս արվեստագետներ՝ Արա Սարգսյանը, Հակոբ Կոջոյանը, Ռաֆայել Իսրայելյանը եւ Արա Հարությունյանը։ Գաղափարը հետեւյալն է՝ կրկին հիշել մեր մեծ արվեստագետներին, որոնք հսկայական հետք են թողել, եւ որոնց ստեղծագործությունները մեծ արժեք են ներկայացնում»։
Նշելով, որ նման միջոցառումները նախ եւ առաջ պետք է ծառայեն հանրությանը, ինչպես նաեւ ոգեւորեն երիտասարդ արվեստագետներին, որոնք նույնպես կարող են ցուցադրվել նախագահականի սրահներում՝ Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ նախագահական նստավայրում նմանօրինակ մշակութային միջոցառումների սկիզբը դրվել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել սեփական պատմության ու արվեստի հանդեպ։ «Եթե պատմությունը մոռանանք, եւ թվա, թե կյանքը միայն այսօր է ստեղծվել, այսօրվա նկարիչներն են աշխարհում ամենալավը, երբեք լավ նկարչություն կամ արվեստ չենք ունենա»,–նշել է նախագահ Սարգսյանը։ Նրա համոզմամբ, հանրապետության նախագահի նստավայրում նմանօրինակ ցուցադրությունների կազմակերպումը կարող է նպաստել թանգարաններ, ցուցահանդեսներ եւ ընդհանրապես մշակութային օջախներ մարդկանց հոսքի ավելացմանը։

26-04-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO