Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Վարչական վարույթների թիվը շեշտակի աճել է

Երեք ամսից կսկսվեն այս տարվա պլանային ստուգումները

Առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը տեսչական մարմինների օպտիմալացման շրջանակներում լուծարվեց եւ վերակազմավորվեց որպես ՀՀ կառավարության ենթակա առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին։ Ինչպիսի՞ վերահսկողական ֆունկցիաներ են դրված տեսչական մարմնի գործունեության հիմքում, ի՞նչ գործառույթներով է զբաղվում վերակազմավորված տեսչական մարմինը, եւ ինչքանո՞վ է արդյունավետ դարձել կառույցի աշխատանքը. այս մասին զրուցեցինք առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սամվել Սողոմոնյանի հետ։
Տեսչական մարմնի խնդիրներն են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման, դեղերի շրջանառության եւ դեղագործական գործունեության ու աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման ոլորտներում ռիսկերի կառավարումը եւ Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։
Սահմանված հիմնական գործառույթները, ըստ Սամվել Սողոմոնյանի, չորսն են՝ բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողություն, դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն, հիգիենիկ եւ հակահամաճարակային գործընթացների նկատմամբ վերահսկողություն եւ առողջապահական ոլորտում ներգրավված աշխատակիցների առողջ եւ անվտանգ միջավայրի ապահովման նկատմամբ վերահսկողություն։ Սրանք այն թիրախային ուղղություններն են, որոնց նկատմամբ է լինելու կառույցի հիմնական վերահսկողական գործառույթը։ Պատկան մարմնի ներկայացուցիչը չբացառեց, որ ապագայում վերահսկողական ֆունկցիաները ընդլայնվեն եւ դառնան ավելի ընդգրկուն։
«Տեսչական մարմնի ստեղծման առաջնային գաղափարներից էր այն, որ կառույցը լինի անկախ, չենթարկվի որեւէ գերատեսչության եւ ուղղակիորեն լինի կառավարությանն առընթեր մարմին եւ հաշվետու ՀՀ վարչապետին։ Այս տեսլականով էլ ստեղծվել են այս պահին գործող 6 տեսչական մարմինները»,–նշեց Սամվել Սողոմոնյանը։ Կառույցը այս պահին ունի կենտրոնական ապարատ եւ 5 տարածքային կենտրոններ, որոնցից մեկը Երեւանի տարածքային կենտրոնն է։ Այս պահին տեսչական մարմինն ունի 280 հաստիք։
«Հատկանշական է, որ տեսչությունը, որը գործում էր ՀՀ առողջապահության նախարարության կազմում, ուներ 450 հաստիք, եւ տեսչական մարմինը ստեղծվելիս արդեն հաստիքային միավորների բավականին լուրջ օպտիմալացում է արվել։ Տեսչական մարմինների ստեղծման գործընթացը եղել է տեւական օրենսդրական կարգավորումների հետեւանքով, եւ վերջնարդյունքում տեսչական մարմինը իր գործունեությունն սկսել է 2017 թ. օգոստոսից։ Մենք գտնվում ենք մեր ամբողջական գործիքակազմի օրենսդրական հիմքերի ստեղծման փուլում, որովհետեւ տեսչական մարմինները գործունեություն են իրականացնում ստուգումների մասին օրենքով։ Ամբողջությամբ մեր բոլոր գործառույթները ստուգումների մասին օրենքի տրամաբանության շրջանակներում են, ինչը ենթադրում է մի շարք փաստաթղթերի ընդունում մինչեւ ստուգումների գործընթացը սկսելը։ Մեր ցանկացած ստուգում իրականացվում է հաստատված ստուգաթերթերի հիման վրա»,–նշեց Ս.Սողոմոնյանը։
Ներկայումս լայն թափով ընթանում են աշխատանքներ ստուգաթերթերի ստեղծման ուղղությամբ, որոնք քանակով բավական շատ են։ Ստեղծվում եւ հաստատմանն է ներկայացվում ստուգումների իրականացման մեթոդաբանություն։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի վստահեցմամբ՝ 3 ամսից իրենք ամբողջական ստուգումներ սկսելու փաթեթը կունենան եւ կսկսեն լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել ՀՀ ամբողջ տարածքում այն տնտեսավարողների մոտ, ովքեր ներառված են այս տարվա ստուգումների պլանում։
Վարչական վարույթները հարուցվում են քաղաքացիների, պետական մարմինների, տեսուչների, աշխատակիցների հայտնաբերած խախտումների արդյունքում գրված դիմումների զեկուցագրերի հիման վրա։
Այս տարվա 2019 թ. առաջին եռամսյակի արդյունքներով տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթների թիվը, ըստ Սամվել Սողոմոնյանի, շեշտակի աճել է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Վարույթների թվի աճը, ըստ նրա, վկայում է, որ տեսչական մարմինն արդեն գրեթե ամբողջությամբ անցել է իր բնականոն աշխատանքին։ Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնց գերակշիռ մասը տնտեսավարողների կողմից շտկվել են, եւ տեսչական մարմին են ներկայացվել փաստաթղթեր խախտումների վերացման վերաբերյալ։ Իսկ այն տնտեսավարողները, որոնք չեն վերացրել խախտումը, ենթակվել են վարչական տույժի։
«Այս պահին գերակա է ստուգումների գործընթացը սկսելը, եւ տեսչական մարմնի կետրոնական ապարատի ներուժը այժմ կենտրոնացած է բոլոր անհրաժեշտ ենթաօրենսդրական փաստաթղթերի կարգավորումների ստեղծման եւ հաստատման գործընթացների վրա, որոնք թույլ կտան մեր պլանային ստուգումները սկսել։ Նաեւ բավական մեծ աշխատանք ենք տանում տեսչական մարմնի մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ։ Իրականացնում ենք անձնակազմի հետ տարաբնույթ վերապատրաստումներ, կրթական ծրագրեր նրանց մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար։ Աշխատում ենք նաեւ թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս լավագույն մասնագետներին ներառենք տեսչական մարմնի աշխատանքներում։ Որեւէ մասնագետ, ով պահանջարկված է առողջապահական տեսչական մարմնում, չի անտեսվելու»,–նշեց Սամվել Սողոմոնյանը՝ հավելելով, որ շուտով կսկվեն այս տարվա պլանային ստուգումները, եւ այն կազմակերպությունները, որոնք ներառված կլինեն այս տարվա ստուգումների պլանում, տեղեկացված կլինեն իրականացվելիք ստուգումների մասին։
«2019 թվականը համարում եմ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերջնական ձեւավորման, համալրման եւ բուռն աշխատանքային գործունեության տարի»,–խոսքը եզրափակեց Սամվել Սողոմոնյանը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

15-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO