Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Թումանյանի հոգեւոր ժառանգությունը եւ արդիականությունը»

Մեծ լոռեցու ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Հյուսիսային համալսարանում

Հյուսիսային համալսարանում երեկ անցկացվեց «Թումանյանի հոգեւոր ժառանգությունը եւ արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 150—ամյակին։ Ի դեպ, սա այդ առիթով կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովն է հանրապետությունում, որը նախաձեռնող բուհը թումանյանագիտության ոլորտում առաջատարներից է։ Բուհում 2009 թվականին ստեղծված «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնի ակտիվ գործունեության շնորհիվ նոր թափ ստացան Ամենայն հայոց բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանն ուղղված աշխատանքները, որոնցում ներգրավվեցին ոչ միայն բուհի դասախոսական կազմը, այլեւ հանրապետության լավագույն մասնագետներն ու արտերկրի հեղինակավոր բուհերի հետազոտողները։
Դեռ ամիսներ առաջ բուհում հաստատված «Թումանյան 150» ծրագրի շրջանակներում նախատեսված միջազգային գիտաժողովը աննախադեպ մեծ ընդգրկում ունեցավ. ոլորտի լավագույն մասնագետները՝ դոկտոր— պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ, լավագույն թումանյանագետները, արտերկրի հեղինակավոր բուհերի ներկայացուցիչները իրենց ողջույնի խոսքն ուղղեցին գիտաժողովի մասնակիցներին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ միջազգային գիտաժողովն անցկացվում է բուհական միջավայրում՝ վկայելով, որ մեծ գրողի պատգամները՝ սիրո, համերաշխության, ժողովուրդների բարեկամության մասին, չեն կորցնում իրենց նշանակությունը նաեւ երիտասարդների շրջանում։ Ներկաները հետաքրքիր զեկույցներ լսեցին, որոնց հեղինակները նաեւ թումանյանասեր գիտնականներ էին Լեհաստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից։
Նախքան գիտաժողովի մեկնարկը համալսարանի ուսանողադասախոսական կազմն ու հյուրերը ծաղկեպսակ դրեցին Արմեն Տիգրանյանի հուշարձանին՝ կարեւորելով այն հանգամանքը, որ Թումանյան—Տիգրանյան համագործակցության շնորհիվ հայ մշակույթը հարստացել է անմահ գործերով։ «Թումանյանը երաժշտության մեջ» զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, հնչեցին երգեր արվեստի վաստակավոր գործիչների կատարմամբ։ Այնուհետեւ ներկաները բուհում մասնակիցը եղան Թ. Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսի բացմանը։
Լիագումար նիստին ռեկտոր Բորիս Մակիչյանը խոսեց միջոցառումների մասին, որոնք արդեն իսկ իրականություն են դարձել «Թումանյան 150» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ծաղկեպսակ է դրվել գրողի հուշարձանին, «Թումանյանի պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսավոր նիստ է գումարվել Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում, հիմնադրվել է «Թումանյան 150» հուշամեդալը, որը շնորհվում է թումանյանագիտության ոլորտում զգալի ավանդ ունեցող անձանց եւ այլն։ Իսկ բուհի կազմակերպած համադպրոցական մրցույթին՝ դարձյալ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150—ամյակին, մասնակցել են հանրապետության շուրջ 30 կրթօջախներից 150 աշակերտներ։ Ամփոփվել են ասմունքի մրցույթի արդյունքները, իսկ շարադրությունների եւ Թումանյանին նվիրված բանաստեղծությունների մրցույթների արդյունքները հայտնի կդառնան հաջորդ շաբաթ։ Առաջին մրցանակի արժանացած աշակերտները հնարավորություն կունենան ուսումնառության առաջին տարում բուհում անվճար սովորելու, երկրորդ կարգի մրցանակակիրները կարժանանան 30 տոկոս զեղչի, իսկ երրորդ մրցանակի արժանացած դպրոցականները կմեկնեն Թբիլիսիի Թումանյանի տուն—թանգարան։
Հավելենք նաեւ, որ «Թումանյանի հոգեւոր ժառանգությունը եւ արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովը վերջին տասը տարիներին բուհում կազմակերպված չորրորդ նմանատիպ նախաձեռնությունն է։ Միջազգային եւ հանրապետական երեք գիտաժողովների նյութերի ժողովածուներին շուտով կավելանա եւս մեկը՝ շքեղ տպագրությամբ՝ առաքվելով նաեւ արտասահմանյան գործընկերներին։ Իսկ այսօր միջազգային գիտաժողովը կշարունակվի տարբեր բաժանմունքներում, թեմատիկ զեկուցումներ կկարդան ոլորտի առաջատար մասնագետները։
Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

16-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO