Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Դատավորները համազգեստից դուրս կգա՞ն

Դատական համակարգը առանց ժողովրդի վստահության կշարունակի խոչընդոտել արդարադատությունը

«Ժողովուրդը պետք է հավաքվի դատարանների առջեւ այնքան, որքան պահանջվի, որպեսզի վերջին դատավորը գրի ազատման դիմում»,–«ՀՀ»—ի հետ զրույցում իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով 08.30—ից 13.30—ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դատարանների մուտքերի մոտ իրականացված քաղաքացիական ակցիայի մասին։ Ընդ որում՝ նա արդեն դրական նշաններ տեսնում է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանն էլ ակցիան դրական գնահատեց։ Իսկ դրան հաջորդող քայլերի մասին ասաց. «Ես համամիտ եմ վարչապետի հետ։ Նա ներկայացրեց՝ ինչ քայլեր պետք է լինեն»։
Իսկ թե որպես փաստաբան նախկինում դատական իշխանությունների կողմից ի՞նչ անօրինականությունների է առնչվել՝ ի պատասխան ասաց. «Ինչ ներկայացվել է վարչապետի կողմից, լիովին ճշմարտություն է։ Դատական համակարգը չի կարող անկախ գործել իր կադրերի պատճառով։ Դատավորներն անկախ չեն, եւ վարչապետի մոտեցման հետ, որ պետք է զտման ենթարկել դատական համակարգը, լիովին համաձայն եմ»։
«Վարչապետը խոսել է վետտինգի մեխանիզմի գործարկման մասին։ Սա լյուստրացիայի պես մի բան է՝ ավելի մեղմ տարբերակը։ Քանի որ դատավորների մեծ մասը ներգրավված է եղել շատ ապօրինություններում, ապա նրանք կանգնելու են երկու քարի արանքում՝ կամ սեփական ձեռքով գրել ինքնահրաժարականի դիմում, կամ ավելի դաժան հետեւանքների բախվել»,–նկատում է Ս. Սաֆարյանը։ Եվ եթե նույնիսկ ոմանք մինչեւ կոկորդը ապօրինությունների մեջ խրված շարունակեն դիմադրել, ըստ քաղաքագետի, նրանց այդ շորերից դուրս հանելու մեխանիզմներ կլինեն։ Հավատացնում է, որ դա ժողովրդավարության մեխանիզմով է արվելու։ Թեեւ չի կարծում, թե դատավորներն ավելի վատ տարբերակը ընտրեն։ Իսկ թե ինչու են ոմանք երկրի համար վտանգ տեսնում ժողովրդին ուղղված վարչապետի կոչում՝ Սաֆարյանն ասաց. «Վտանգ են տեսնում, որովհետեւ մեկի կինն է աշխատում, մյուսի զարմիկը, մեկ ուրիշի դուստրը...»։ Հավատացնում է՝ եթե ուսումնասիրվի, թե երկու տասնամյակի ընթացքում ովքեր են նշանակվել ՀՀ—ում որպես դատավորներ, ապա պատահականություններ չափազանց քիչ կհայտնաբերվեն։ Նրա խոսքերով, արդարադատությունը հենց այնպես չի վստահվել. «Վստահվել է նրանց, ովքեր պատրաստ են եղել տապալված պահել սահմանադրական կարգը, եւ նրանց, ովքեր այսօր աղմկում են, թե սահմանադրական կարգ է տապալվում։ Մինչդեռ այս պահին ճիշտ հակառակն է տեղի ունենում՝ վերականգնվում է սահմանադրական կարգի հերթական տապալված տարրը։ Կեղծված ընտրություններով խորհրդարան այլեւս չունենք։ Ունենք ժողովրդի քվեով ձեւավորված խորհրդարան։ Չունենք լեգիտիմության խայտառակ պակասով կառավարություն, այլ ունենք լեգիտիմ կառավարություն եւ վարչապետ։ Իսկ մարդկանց իրավունքներն ու ազատությունները անխտիր հարգվում են։ Իշխանության ճյուղերը չեն միջամտում միմյանց գործունեությանը։ Դա չափազանց տեսանելի է։ Թերեւս վերջին օրերի զարգացումներն ամենավառ ապացույցն են, որ կառավարությունը չի գնացել դատարաններին ճնշելու ճանապարհով։ Եվ այդ կտրվածքով իշխանության վերջին ճյուղը, որը պետք է ձեւավորվի ժողովրդի կողմից եւ ժողովրդի շահերը սպասարկի, որովհետեւ այդ արդարադատությունն իրականացնում է հանուն ՀՀ ժողովրդի՝ դատական իշխանությունն է։ Քանի որ ընտանեկան ծանր դրամաներ են ապրելու, որովհետեւ զրկվելու են կոռուպցիոն եղանակով ապօրինի հարստանալուց, գուցե ստատուսից, եւ այլն, աղմուկ են բարձրացնում»։
Դատական համակարգի «վիրահատական» միջամտության համար ընտրված եղանակը՝ քաղաքացիական ակցիան, Ս. Սաֆարյանը չի ասում, թե լավագույնն է, բայց միակն է համարում, որովհետեւ Սահմանադրության մեջ չկա որեւէ նորմ, օրենքներում չկա որեւէ դրույթ, որով վարչապետը կարողանա ազատել արդարադատություն չիրականացնող դատավորներին։
Քաղաքագետը առկա իրավիճակից ազատվելու մի քանի տարբերակ է նշում. «Առաջին տարբերակը սպասելն է դատավորների թոշակի անցնելուն։ Երկրորդ տարբերակը, այն է՝ կառավարությունը եւ ԱԱԾ—ն ստվերային ճնշումներով հասնեն դատավորների ինքնահրաժարականին, ավելի վտանգավոր է, քան ժողովրդի հավաքվելը դատարանների առջեւ, որի իրավունքը ժողովուրդը գոնե ունի։ Իսկ կառավարությունը եւ նրա մարմինները՝ ի դեմս ԱԱԾ—ի եւ ոստիկանության, իրավունք չունեն դատավորների վրա ճնշում գործադրելու, առավել եւս ստվերային։ Դա անթույլատրելի ճանապարհ է։ Երրորդ տարբերակը սահմանադրական փոփոխություններն են, որոնք պահանջում են քաղաքական լայն կոնսենսուս, բացի այդ՝ ժամանակատար են։ Դրա վրա կծախսվի 2—3 տարի ժամանակ»։
Վերջին տարբերակը բավականին խնդրահարույց է համարում, հաշվի առնելով նաեւ քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը։ Չորրորդ տարբերակի մասին բարձրաձայնելիս էլ նկատում է՝ քանի որ իշխանության ճյուղերը մեկը մյուսի վրա ազդելու, ճնշելու իրավունք չունեն, ինչը ճիշտ է որակում, մնում է համաժողովրդական ճնշումը, որն արգելված չէ Սահմանադրությամբ։
Ասում է՝ դա նախկին իշխանության պարտադրած Սահմանադրությամբ նախատեսված միակ սահմանադրական, օրինական ուղին է։
Իսկ թե ծայրահեղ դեպքում կհասնե՞նք Սահմանադրության փոփոխության՝ մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բացառում՝ նման անհրաժեշտություն լինի։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

21-05-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO