Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ԼՂՀ


Բերձորը միացումի կենտրոնն է

1992 թվականի մայիսի 18–ին ազատագրվեց Լաչին, այժմ Բերձոր քաղաքը։ Հայոց ռազմական ջոկատները շարժվելով Շուշիի եւ Գորիսի կողմերից, ստիպեցին թուրքին հեռանալ հայոց հողից։ Նախօրեին ազատագրվել էին Բերդաձորը եւ Գորիսի կողմից Թուրորսի խութ կոչվող բարձունքը, որտեղից թշնամին հրետակոծում էր հայկական գյուղերը եւ հսկում Լաչինի ճանապարհը։ Լաչին քաղաքի եւ Զաբուղ գյուղի ազատագրումով կայացավ մեր ժողովրդի երազանքը՝ Միացումը, եւ բացվեց մայր հայրենիքին միավորվելու ճանապարհը։ Օրը տոնելու համար մարդաշատ էր Բերձոր քաղաքը։ Այստեղ էին շրջանի ղեկավարությունը, Բերձորի եւ այլ բնակավայրերի բնակիչներ, շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի գլխավորությամբ, հյուրեր, ազատամարտիկներ, ռազմական գործողության մասնակիցներ՝ տարբեր ջոկատներից ու տարածքներից, 1992 թվականի հերոսական 6—րդ վաշտի, հետախույզների դասակի, ականանետավորների վետերաններ՝ Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ։ Քաղաքի Խաղաղության հրապարակից սկսվեց վերելքը դեպի արցախյան գոյամարտի մարտիրոսներին նվիրված հուշահամալիր, որտեղ 3 խոնարհված պատերին 300—ից ավելի նահատակների անուններ են, ովքեր ընկան Քաշաթաղի շրջանի ազատագրման մարտերում։ Ծաղիկների խոնարհումից հետո հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե։ Իրենց ելույթով ներկաներին ողջունեցին Բերձորի դպրոցականները՝ հավաստիացնելով, որ տեր են մնալու ազատագրված հայրենիքին։ Ներկաներին շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը՝ կարեւորելով Բերձորի ազատագրման որոշիչ դերը արցախյան գոյամարտի ընթացքում։
Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձավ գնալով շենացող քաղաքի խնդիրներին, որոնք լուծվում եւ լուծվելու են ժամանակի ընթացքում։
«Սատար» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանը, ով կյանքի ճանապարհի ազատագրողներից է, շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ եւ տեղեկացրեց՝ արդեն մի քանի անգամ է՝ մասնակցում են քաղաքի ազատագրմանը նվիրված տոնին եւ այստեղ են պարգեւներ հանձնում այն ազատամարտիկներին, ովքեր իրենց ավանդն ունեն Լաչին—Բերձորի ազատագրման գործում։
Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցավ այցելություն Քաշաթաղի երկրագիտական թանգարան, որտեղ Փառքի սրահում բացվել է ապրիլյան քառօրյայի հերոսներին նվիրված անկյուն՝ «Իմացեալ մահով՝ դեպի անմահություն» խորագրով։
Բերձորի ազատագրման 27–ամյակին նվիրված՝ քաղաքի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացավ «Բրեյն—ռինգ» ինտելեկտուալ խաղ—մրցույթ, որին մասնակից եղան շրջանի 9 դպրոցների թիմեր, ինչպես նաեւ հյուրեր Սյունիքի մարզի Տեղ եւ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղերի դպրոցներից։ Երեկոյան արդեն մարդաշատ էր քաղաքի Վեհափառի հրապարակը։ Շրջանի տարբեր բնակավայրերի բնակիչներ ու հյուրեր ներկան ու մասնակիցը եղան տոնական համերգին, որը տեւեց մոտ 5 ժամ եւ մեծ ոգեւորություն պարգեւեց բոլորին։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

21-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO