Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանը պատրաստվում է միջազգային մրցաշարերի

«Գոլդ ջիմի» գավաթի խաղարկությամբ Հայաստանում մեկնարկեց թենիսի միջազգային մրցաշրջանը, որն, ինչպես միշտ, հագեցած է լինելու տարբեր կարգի մրցումներով։ Առաջին ստուգատեսի, գրանցված արդյունքների եւ ընթացիկ տարուց ակնկալիքների մասին զրուցեցինք մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանի հետ։
—Սա մինչեւ 12 տարեկան պատանիների մասնակցությամբ մրցաշար էր, որը մեր երկրում կազմակերպվել էր առաջին անգամ։ Թենիսի եվրոպական ֆեդերացիայի օրացուցային պլանում ընդգրկված առաջին կարգի մրցում էր, որին մասնակցեցին 7 երկրի 52 թենիսիստներ։ Արդյունքներից գոհ ենք, քանի որ նման մրցաշարեր անցկացվում են զարգացած երկրներում։ Տղաների մենախաղերի սփոփիչ մրցաշարում, որին մասնակցում էին հիմնական ցանցում պարտված մարզիկները, հաղթեց Միքայել Ավանեսյանը, որը եզրափակիչ խաղում հաղթեց Ավետիք Ղազարյանին։ Սա մեր առաջին համանման հաջողությունն էր սփոփիչ փուլերում։ Ունեցանք նաեւ երեխաներ, որոնք վատ տպավորություն չթողեցին հիմնական ցանցում՝ կարողանալով հաղթահարել առաջին շրջանը։ Իսկ աղջիկներից Մարիա Մարտիրոսյանը հաղթահարելով երկու փուլ՝ հասավ քառորդ եզրափակիչ։ Պետք է նշեմ, որ մասնակիցները նաեւ այսպես կոչված թաքնված վարկանիշային միավորներ վաստակելու հնարավորություն ունեին, որոնք նրանց անվան դիմաց կգրանցվեն մինչեւ 14 տարեկանների մրցումներին մասնակցելու պահից։
—Որոշակի հաջողության է հասել նաեւ արտերկրում գտնվող մեր մարզուհիներից Լուսինե Չոբանյանը։ Կարո՞ղ եք մանրամասներ հայտնել նրա ելույթներից։
—Լուսինեն, ինչպես գիտեք, սովորում է ԱՄՆ—ի համալսարաններից մեկում։ Նա հասել էր ամերիկյան համալսարանական լիգայի կիսաեզրափակիչ, իսկ այդ երկրի ուսանողական սպորտի կարգավիճակին ծանոթ մասնագետները կփաստեն, որ դա փոքր նվաճում չէ։
—Ամառը թենիսի եռուն շրջան է Հայաստանում։ Միջազգային ի՞նչ նոր մրցումներ են սպասվում մեր երկրում։
—Արդեն հունիսին ընդունելու ենք վետերանների մրցաշար, որն անցկացվելու է 35+, 45+ եւ 55+ տարիքային խմբերում։ Իսկ հուլիսից ավանդաբար անցկացնելու ենք պատանեկան միջազգային 7 մրցաշար, որից երկուսը մինչեւ 16, երեքը՝ մինչեւ 14, երկուսն էլ՝ մինչեւ 18 տարեկանների միջեւ։ Դրանցից առաջին 5—ը լինելու են թենիսի եվրոպական ֆեդերացիայի, իսկ վերջին երկուսը՝ միջազգային ֆեդերացիայի մրցումներ։ Հոկտեմբերին էլ նախատեսել ենք վետերանների եւ միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մինչեւ 18 տարեկանների մեկական մրցաշար։ Այդ ամենի նպատակն է նպաստել մեր երկրում թենիսի մասսայականության աճին, մարզիկների մրցափորձի ավելացմանը եւ Հայաստանի միջազգային ճանաչելիության մեծացմանը։ Կոչ եմ անում մյուս մարզաձեւերի իմ գործընկերներին հնարավորինս շատ միջազգային մրցումներ անցկացնել Հայաստանում։
—Վերջերս Հայաստանի կանանց հավաքականը մասնակցեց աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնությանը՝ Ֆեդերացիայի գավաթի խաղարկության 3—րդ խմբի մրցաշարին եւ պարտվեց բոլոր հանդիպումներում։ Ինչպե՞ս եք գնահատում նման ելույթը։
—Արդյունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ թիմը համալրված էր նորեկներով եւ խաղում էր առանց իր առաջատար Անի Ամիրաղյանի։ Հավաքականի անդամներից Իռեն Մուրադյանը, Եվա Ավետիսյանը եւ Էվելինա Մարտիրոսյանն առաջին անգամ մասնակցեցին Ֆեդերացիայի գավաթին։ Սա փորձ էր նրանց համար, բայց պետք է շատ մասնակցեն նման կարգի մրցաշարերի, որպեսզի պատկերացնեն պատանեկան թենիսի տարբերությունը պրոֆեսիոնալից։ Այդ առումով ձեռնպահ կմնամ մասնակցության գնահատականից՝ նշելով միայն, որ վիճակահանությամբ ընդգրկվել էինք բավականին ուժեղ խմբում։ Մեր մրցակիցներն էին Չեռնոգորիայի, Նորվեգիայի եւ Եգիպտոսի հավաքականները, որոնց կազմում կային միջազգային բարձր վարկանիշ ունեցող մարզուհիներ։
—Ի՞նչ սպասելիքներ ունեք տղամարդկանց համանման մրցաշարից՝ Դեւիսի գավաթի խաղարկությունից։
—Այն անցկացվելու է հուլիսի 15—ից Սան Մարինոյում։ Հայաստանի հավաքականը հանդես է գալու 4—րդ ենթախմբում։ Սպասելիքներն ավելի մեծ են, քանզի չեմ կարծում, թե այդ խմբում մերոնք վատ կդրսեւորեն իրենց։ Ամեն դեպքում, արդյունքը կախված է լինելու նաեւ վիճակահանությունից։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

21-05-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO