Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Անկախ դատական համակարգի կայացումը այլընտրանք չունի

Դրան կարող է նպաստել նաեւ դատավորներին «vetting»-ի ենթարկելը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի հայտարարեց հեղափոխության երկրորդ փուլի մեկնարկի մասին, որն ուղղված էր դատական համակարգին։ Երեկ կեսօրին վարչապետը հանդես եկավ ուղերձով, որտեղ ներկայացրեց դատաիրավական համակարգի բարեփոխմանն ուղղված հիմնական շեշտադրումները՝ առաջ քաշելով մի շարք առաջնահերթություններ։ Սահմանադրական իշխանության ամրապնդմանը, մասնավորապես անկախ եւ անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացների, ակցիայի նպատակների, իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին «ՀՀ»—ն զրուցել է խորհրդարանականների հետ։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը նշեց, որ խմբակցության շատ անդամներ, այդ թվում նաեւ ինքը բազմիցս խոսել են դատական համակարգի բարեփոխումների հրատապության մասին, եւ հիմնավոր չի համարում, որ դատարաններին ազատ թողնելը ինքնամաքրվելու հնարավորություն կդառնա։ «Բավական չէ ասել, որ «մենք դատավորներին չենք զանգում», կամ «դատավորները մեզ չեն զանգում», ուրեմն դատական համակարգը կառողջանա։ Մենք միշտ վստահ ենք եղել, որ դրա համար անհրաժեշտ են դատական բարեփոխումներ, եւ բարձրաձայնել ենք այն մասին, թե ինչու այդ բարեփոխումները մինչեւ հիմա տեղի չեն ունենում։ Այդ պատասխանատվությունը պետք է կրեր օրենսդիր մարմինը, այն է՝ իրականացներ դատական բարեփոխումներ, մշակեր նախագծեր եւ այս ընթացքում մենք կունենայինք այդ քննարկումները, ոչ թե այն իրավիճակը, որը ունենք ներկայումս»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն «vetting»—ի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին, Սամսոնյանը նկատեց, որ «vetting»—ը անցումային արդարադատության հայտնի գործիքներից է եւ կիրառվել է շատ երկրներում, այլ հարց է, որ այն ունի ժամկետայնության խնդիր։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամի կարծիքով, մեկ տարվա ընթացքում արդեն իսկ կարելի էր կիրառել այս գործիքը եւ առողջացնել դատական համակարգը։ «Այս կապակցությամբ է, որ նախաձեռնել ենք արտահերթ խորհրդարանական նիստ հրավիրել, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է մշակել այն նախագիծը, որով պետք է իրականացվի այդ գործընթացը»,–ասաց նա՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում կգտնվեն այն լավագույն տարբերակները, որոնք իսկապես կառողջացնեն դատական համակարգը։ «Vetting»—ի իրականացման համար ցանկալի է ուսումնասիրել նաեւ այլ երկրների հաջողված փորձը եւ կիրառել այն՝ հաշվի առնելով մեր երկրի ներքաղաքական իրադրությունը։
Այն հարցին, թե այս գործընթացը որքանով էր ժամանակավերպ, ուշացած կամ ճիշտ ժամանակին՝ պատգամավորն ընդգծեց, որ իրենք դատարանների արգելափակումը համարում են անթույլատրելի գործողություն, ինչի վերաբերյալ խմբակցությունը հանդես էր եկել այդ քայլից հետ կանգնելու կոչով։ Նախ դա խնդրի լուծում չէր եւ երկրորդը՝ անընդունելի էր այն առումով, որ ՀՀ—ում սահմանադրությունը երաշխավորում է դատարանների անկախությունը եւ դատարաններն են, որ իրականացնում են արդարադատություն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է, որ երկրում պետական իշխանությունն իրականացվում է իշխանության ճյուղերի տարանջատման եւ հավասարակշռման հիման վրա։
Վարչապետի ուղերձում բարձրաձայնվել էր նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող եւ հասարակությանը հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար ԱԺ—ի քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Այս մասով Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք պաշտպանում են նման մտադրությունը եւ բոլոր հնարավորությունները կօգտագործեն, որպեսզի օժանդակեն թե՛ դատական համակարգի առողջացման գործընթացին, թե՛ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքին։ «Հանրությունը եւ քաղաքական—հասարակական դաշտը բազմիցս խոսել է այն մասին, որ ապրիլյան պատերազմում կան մութ կետեր, եւ եթե կա անհրաժեշտություն այդ մութ կետերը բացահայտելու, եւ եթե դա ունենալու է մեզ համար առողջացման եւս մեկ նշանակություն, ապա պետք է այն իրականացնել»,–ամփոփեց զրուցակիցս։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ վարչապետն իր ելույթի ժամանակ, ամբողջ իրավաբանական հանրույթը եւ ընդհանրապես հասարակությունը դատական իշխանությանը ներկայացնում է թիվ մեկ հետեւյալ հարցը՝ որքանով է այդ համակարգը վստահելի, որքանով են դատական իշխանության կողմից կայացված որոշումները վայելում ժողովրդի վստահությունը։ «Շատ դեպքերում մենք ստանում ենք դատական ակտեր, որոնք լայն քննադատության են արժանանում հասարակության կողմից։ Մենք չգիտենք, թե իրավական առումով դրանք իրո՞ք ընդունվել են անաչառ, դատավորն իրո՞ք առաջնորդվել է օրենքով, կայացրել է արդյո՞ք որակյալ որոշում, թե՞ ոչ։ Սակայն խնդիրն այն է, որ ժողովուրդը վստահություն չունի կայացրած այդ ակտերի վերաբերյալ։ Կարող է հիմնավոր ակտ լինի, բայց ընդհանուր վստահության բացակայության մթնոլորտում այն արժանանա քննադատության եւ կասկած հարուցի։ Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ դատական իշխանության միակ զենքը սեփական հեղինակությունն է։ Եթե քաղաքացին չի հասել դատական իշխանության նկատմամբ վստահության այն մակարդակին, որ նույնիսկ իր դեմ կայացրած ակտի հետ համաձայն լինի, ապա մենք չենք կարող խոսել կայացած կամ անկախ դատական իշխանության մասին»,–ասաց Վարդանյանը։ Դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար նախեւառաջ քայլեր եւ միջոցներ պետք է ձեռնարկի հենց դատական իշխանությունը, իսկ վստահությունը կարելի է վերականգնել միայն այնպիսի բարձր պրոֆեսիոնալ դատական ակտերով եւ որոշումներով, որոնք կվկայեն կայացած դատական համակարգի մասին։
Պատգամավորի կարծիքով, ցանկացած երկրում դատաիրավական բարեփոխումները պետք է կրեն պերմանենտ, այսինքն՝ մշտական բնույթ, որովհետեւ արդարադատությունը, հասարակական հարաբերությունը, արդարադատության իրականացման մեխանիզմները զարգանում են, եւ մենք անընդհատ պետք է գտնվենք կատարելագործման ընթացքում։ Եթե որպես մեկնարկային կետ հիմք ենք ընդունում թավշյա հեղափոխությունից հետո մեկ տարի անցնելը, ապա այսօր տեղի ունեցող գործընթացները ուշացած են, սակայն եթե հաշվի առնենք այն, որ այդ բարեփոխումներն ուղղված են ոչ թե տակտիկական խնդիրների լուծմանը, այլ կոչված են Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացմանը եւ դատական համակարգի անկախության ապահովմանը, ապա բացարձակապես ժամանակավրեպության մասին խոսք լինել չի կարող։ «Չափազանց կարեւոր է հստակ դիրքորոշում արտահայտել ակցիայի բնույթի վերաբերյալ. այն ուղղված չէր ոչ դատական իշխանության, ոչ դատական համակարգի, ոչ էլ՝ դատավորների դեմ, այլ արձագանքն էր դատական իշխանության նկատմամբ հնարավոր միջամտություններին, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններին։ Դատական համակարգի հանդեպ վստահության պակասը ծնում է տարբեր տեսակի դատողություններ առ այն, որ մեզ մոտ հնարավոր են տարբեր տեսակի արտաքին միջամտություններ, որոնք կանխելու համար պետք է ցույց տալ, որ այդ միջամտություններին կարող է հակադրվի ժողովուրդը՝ անմիջական իշխանություն կրողը»,–ասաց նա՝ ընդգծելով, որ չափազանց կարեւոր է նաեւ ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը եւ սահմանադրությամբ ամրագրված պաշտպանության իրավունքի ապահովումն ու երաշխավորումը։ Միեւնույն ժամանակ դատական համակարգը պետք է զգա, որ իր մեջքին կանգնած է ժողովուրդը եւ ժողովուրդը պատրաստ է պաշտպանելու վերջինիս ոչ միայն օրենսդիր եւ գործադիր մարմինների միջամտություններից, այլեւ ցանկացած արտաքին միջամտություններից։ «Վարչապետը, կառավարությունը, Ազգային ժողովը հստակ հայտարարել են, որ չեն միջամտելու դատական իշխանության գործունեությանը, բայց սա, ցավոք, հիմք է հանդիսացել որոշ շրջանակների համար մտածելու, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների չմիջամտության պարագայում իրենք կարող են անարգել միջամտել արդարադատության իրականացմանը»,–հավելեց Վարդանյանը։
Անդրադառնալով «vetting»—ին, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ այն կարող է լավ լուծում լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական համակարգում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող դատավորների կողքին մենք ունենք նաեւ ոչ պրոֆեսիոնալ դատավորներ, նաեւ կոռուպցիայի մեջ ներգրավված անձինք, որոնք թույլ չեն տալիս վերականգնել դատական համակարգի նկատմամբ վստահությունը։
Վարդանյանի համար մտահոգիչ է, որ որոշ շրջանակներ փորձում են արհեստական անջրպետ մտցնել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով եւ պետք է կանխել սաղմնային վիճակում։ «Շատ ակտիվ աշխատում ենք Արցախի Հանրապետության ԱԺ—ի հանձնաժողովների մակարդակով, եւ այդ աշխատանքն առաջիկայում առավել ակտիվ է դառնալու»,–շեշտեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

21-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO