Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հետաքրքրված են տնտեսական կապերի խորացմամբ

Երկկողմ հանդիպումներ Ղազախստանում

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացման, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։
Դարիգա Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության եւ ֆորումի կայացմանը աջակցության համար։ «Դուք շատ բան եք արել արեւմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,–նշել է նա։
Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը։
Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարային ուղղությունների մասին։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա։ «Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին եւ մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,–ասել է նա։ Նախագահը հատկապես կարեւորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը։
Նախագահը Դարիգա Նազարբաեւայի խնդրանքով անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնելու զարգացման նոր ճանապարհով։
Արմեն Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել նաեւ Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի հետ։
Ղազախստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ տնտեսական 12—րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար եւ վստահություն հայտնել, որ նման այցելությունները նպաստում են երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։ «Մեր երկների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը մեծ է, սակայն այն ամբողջությամբ իրացված չէ։ Մեր կողմից կա լիակատար ցանկություն՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,–ընդգծել է Ասկար Մամինը։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ուրախ է երկու բարեկամ երկների միջեւ տնտեսական փոխգործակցության հեռանկարները քննարկել վարչապետի հետ։ Հայաստանի նախագահը եւ Ղազախստանի վարչապետը համագործակցության համար հեռանկարային են համարել մասնավորապես գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կրթության եւ զբոսաշրջության ոլորտները։
Վարչապետ Մամինն իր հերթին ասել է, որ հետաքրքրված են նշված եւ այլ ոլորտներում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությամբ եւ պատրաստ են մանրամասն քննարկել գործակցության բոլոր հնարավորությունները։
Վարչապետ Մամինի խնդրանքով նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։
Հանրապետության նախագահի հաջորդ հանդիպումը  Ղազախստանի առաջին փոխվարչապետ—ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ էր։
Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր։ Զրուցակիցները նշել են, որ մի շարք ոլորտներում առկա է փոխշահավետ գործակցության մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործումը կխթանի երկու երկրների միջեւ տնտեսական կապերն ու կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների աճին։ Անդրադարձ է եղել նաեւ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական համագործակցության հարցերին։

21-05-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO