Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.07.2020
ԼՂՀ


Գենետիկ կոդի մեջ Նարեկացին մեր այցեքարտն է աշխարհում

Վարդատոն՝ նվիրված տիեզերական վարդապետին

Տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացուն էր նվիրված Ստեփանակերտի՝ նրա անունը կրող համալսարանում կազմակերպված ավանդական վարդատոնը, որը նախաձեռնել էին Արցախի գրողների միությունն ու բուհի ռեկտորատը։ Այն մեկնարկեց Նարեկացու հարթաքանդակին ծաղիկների խոնարհմամբ եւ ծաղկաթերթիկների առատ «ցողմամբ»։
Գիտական նիստերի դահլիճում կայացած գիտաժողովն սկսվեց Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Հայր մեր» աղոթքով։ Կարեւորելով Նարեկացու դերը հայ ու համաշխարհային գրականության մեջ, ինչպես նաեւ հոգեւոր կյանքում, նա ընդգծեց. «Նա իմաստուն, մեծագույն հայ է, սակայն կենդանության օրոք, ժամանակի տխուր թելադրանքով փաստորեն խարդավանքների զոհ է դարձել, հալածվել։ Ու մինչեւ հիմա էլ առեղծված է մնում՝ Նարեկացին բնական մահո՞վ է հեռացել աշխարհից, թե՞ նրան սպանել են։ Մարդ, ով անշեղորեն պահել է իր հավատարմությունը Աստծու, քրիստոնեական հավատի, իր ժողովրդի հանդեպ»։ Սրբազանի խոսքով, «Մատյանը» փառաբանություն է Աստծուն։ «Այն շեշտադրում է մարդկության մեղավոր լինելը, ապաշխարելն ու մաքրագործվելը։ Պատահական չէ, որ Նարեկացին մարգարեացել է, սրբացել, եւ անգամ կաթոլիկ եկեղեցին է ընդունել նրա սրբությունը»,–նշեց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ, իր գործերով Նարեկացին մարդկությանը ներկայանում է որպես «աշխարհիկ եւ հոգեւոր կյանքեր միացնող»։ Նա էր, որ քնարերգությունը միացրեց աստվածային խոսքին։ «Նարեկացին իր «Երգ—երգոցի» մեկնության մեջ դրեց այն գաղափարը, որ Աստված միակն է, եւ պաշտամունքը պիտի տիրի աշխարհում։ Այդ գաղափարը նա հասցրեց մինչեւ «Մատյանը»։ Սուրբ գիրք, որ ուժ է հաղորդում բոլորիս, ցույց տալիս ապրելու եւ արարելու ճիշտ ճանապարհը, հորդորում մեղա գալ, ապաշխարել եւ մաքրվել։ Նարեկացին մեծ է, որովհետեւ գրել է ժողովրդին հասկանալի լեզվով։ Դրանում համոզվելու համար բավական է ընթերցել եւ ընկալել, թե նա ինչպես է տիրամոր պատկերով ներկայացնում աշխարհիկ կնոջ գեղեցկությունը»,–շեշտեց նախարարը։
Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ Վարդան Հակոբյանը կարծում է, որ Նարեկացին, որպես բանաստեղծ, գեղագետ, փիլիսոփա, գիտնական, բավական բարդ երեւույթ է։ «Նա էր, որ առաջին անգամ հայ եւ համաշխարհային գրականության մեջ բերեց նորություն՝ «Մատյանում» եւ իր տաղերում ստեղծեց աստվածամարդու կերպարը,–ասաց Վ. Հակոբյանը։–Մարդը հաղորդակցվեց Աստծո հետ եւ իր մեջ Աստծուն տեսավ։ Գովերգելով բնությունը, մարդուն, Նարեկացին ամեն ինչի մեջ տեսնում էր աստվածայինը, Աստծո հավերժական ներկայությունը։ Որպես հանճար նա մեր արյան գենետիկ կոդի մեջ է, մեր այցեքարտն աշխարհում»։ Վ. Հակոբյանը Նարեկացու համալսարանի պատվավոր դոկտորի կոչում հանձնեց Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։
Դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Լալայանն իրենց ելույթներում անդրադարձան Նարեկացու աշխարհայացքի խորաթափանցությանը, ով ապրեց եւ ստեղծագործեց բարդ ու հակասական ժամանակաշրջանում՝ մեզնից 1000 տարի առաջ դրսեւորելով հանճարի ուժը։ «Քրիստոնյա աշխարհը գտնվում էր իրարամերժ կարծիքների, խժդժությունների եւ դավանաբանական վեճերի հորձանուտում։ Մարդիկ օտարվում էին Աստծուց եւ դառնում թերահավատ։ Եվ մեծ աստվածաբանը «Ողբերգության մատյանում» բանական գոյի սխալ ընթացքից ողբերգություն է ապրում, ճանապարհ որոնում մեղքերի քավության համար։ Նա դարձի բերման, փրկության ելք է որոնում, դառնում բոլոր մեղքերի պարտապանը, միաժամանակ ցույց տալիս մեղքերից ազատվելու ճանապարհը»,–նման շեշտադրում արեց իր ելույթում Ժ. Բեգլարյանը։
Հայ ժողովուրդն իր ավանդապատումներում Նարեկացուն օժտել է աստվածային կարողություններով։ Եվ պատմաբան Վ. Լալայանն այդ միտքն ընդգծելով՝ նշեց, թե «տիեզերական վարդապետը մարդու մեջ հրաշակերտ հոգի է տեսնում, ձգտում նրան վերադարձնել իր նախնական վիճակին, վերահաստատել նրա հոգու եւ էության ներդաշնակությունը»։
Միջոցառմանը ուսանողների կատարմամբ հնչեցին Նարեկացու շարականներից։
Որպես հավերժության խորհուրդ՝ Վարդատոնի մասնակիցները կազմակերպեցին ուխտագնացություն Նարեկավանք, որը գտնվում է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մերձակայքում։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

21-05-2019





08-07-2020
Ինչպես վերականգնել դեգրադացված կերհանդակները
Երբ ինքնավերականգնում այլեւս հնարավոր չէ

Համավարակի այս պայմաններում ...


08-07-2020
Ձեւավորվում է հակաթուրքական ճակատ
Հայաստանն այստեղ կարող է անելիք ունենալ

ԵՄ արտաքին ...


08-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 535 նոր դեպք․ապաքինվել է ևս 520, մահացել 18 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


08-07-2020
Ժառանգություն
Ծնողները Աստծուց երկու կարեւոր առաքելություն ունեն.
Առաջին. պատրաստել բարի եւ ...


08-07-2020
Պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվակ
Սպիտակ տան մամուլի խոսնակն անդրադարձել է վանդալիզմի զոհ ...


08-07-2020
«Աղջնակի» միջոցով՝ դեպի ուրույն բյուրեղացում
Էմմա Գրիգորյանը, իբրեւ բնանկարիչ, սարյանական բնանկարչության շառավիղներեն է



08-07-2020
Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն, քան հիմա
Զգալիորեն աճել է օնլայն գնումների թիվը, ինչը առաջ ...



08-07-2020
Հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին
Հակի ցանքատարածքներում հիմնականում ...

08-07-2020
Մի պատմություն ռուս մենակյացների եւ հայկական քաղաքի մասին
«Գիտե՞ք, թե եվրոպական ժողովուրդների մեջ ...

08-07-2020
Ամարասի հովտում անջրդի պայմաններում առատ բերք է աճեցվել
1 կգ կտավատը կմթերվի 200 դրամով


08-07-2020
Մերոնց երկրորդ հաղթանակը
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հերթական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO