Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Փաստաթղթերն ընդունել ամեն օր

Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի պետական հանրակրթական դպրոցներում առցանց տարբերակով հերթագրված առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող երեխաների ծնողները կարող են հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող փաստաթղթերը ներկայացնել դպրոց։
Դպրոցները պարտավոր են յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել փաստաթղթերը, ընդ որում՝ տեղեկանք պոլիկլինիկայից (26 ձեւ) եւ բնակավայրից ԿԳ նախարարության հաստատած կարգով նախատեսված չէ։ Այս եւ առցանց հայտագրման համակարգի ներդրմանն առնչվող մի շարք այլ հարցեր են քննարկվել Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում՝ մայրաքաղաքի հիմնական դպրոցների տնօրենների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Դիմելով հանդիպմանը ներկա տնօրեններին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները հրապարակային են, թափանցիկ եւ նպատակ ունեն հավասար պայմաններ ապահովել բոլոր ծնողների, երեխաների եւ դպրոցների համար. «Առցանց համակարգի ներդրման շնորհիվ բազմաթիվ դպրոցներ այս տարի ավելի շատ աշակերտներ են ընդունել, քան նախորդ տարիներին։ Որոշ դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերը սպառվել են։ Հարգելի տնօրեններ, ես հորդորում եմ բոլորիդ ստանձնել պատասխանատվություն այս համընդհանուր բարեփոխման համար՝ ձեզ դիմած քաղաքացիներին բացատրել կարգը, ասել, որ եթե ձեր դպրոցում տեղերը սպառված են, ուրեմն պետք է դիմել հարեւան դպրոց, որտեղ ազատ տեղեր կան,–նշել է նախարարը եւ հավելել,–պետք է ընդունել, հասկանալ, որ այս համակարգով անհատական մոտեցումը, հատուկ վերաբերմունքը որեւէ մեկի նկատմամբ բացառվում է։ Սա պետական անշրջելի քաղաքականություն է»։
Նրա խոսքով՝ վերջին օրերին նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներում առաջին դասարանցիների փասատթղթերը չեն ընդունել՝ տարբեր պատճառաբանություններով։ Արայիկ Հարությունյանը հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել եւ յուրաքանչյուր աշխատանքային օր ծնողներից ընդունել փաստաթղթերը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ համակարգի ներդրման արդյունքում արդեն ավելի քան 11 հազար աշակերտ է հերթագրվել՝ ակնկալվող 13 հազարից։
Խնդիրներ առաջացել են 0,7—1 տոկոսի մոտ։ Բոլոր դեպքերն այժմ նախարարությունում քննարկվում են, եւ կտրվեն հստակ լուծումներ։
Հանդիպմանը ներկա տնօրենները նշել են, որ առցանց համակարգի ներդրումն անհամեմատ հեշտացրել է իրենց գործը։ «Ես երբեք առաջին դասարանցիների ընդունելության շրջանում այսքան հանգիստ եւ խաղաղ չեմ եղել, որքան այս տարի։ Մենք առցանց ընդունելության հետ կապված որեւէ բարդություն չենք ունեցել եւ անկեղծորեն շատ շնորհակալ ենք նախարարությանը՝ այս համակարգի ներդրման համար»,–իր խոսքում նշել է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տնօրեն Գ. Սարուխանյանը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ով եւս իր խոսքում նշել է, որ Երեւանի քաղաքապետարանն ապահովում է կրթության ոլորտում նախարարության մշակած քաղաքականության իրագործումը։

22-05-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO