Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ վերջնականապես ցրել է մայիսի 29—ին Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին Հենրիխ Մխիթարյանի մասնակցության վերաբերյալ բոլոր պատրանքները։ Նշվում է, որ հայ կիսապաշտպանին այդ հանդիպմանը չընդգրկելու որոշումն ընդունվել է նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո։ Մինչդեռ ՈւԵՖԱ—ն պնդում է, որ մեր հավաքականի ավագի համար անվտանգության երաշխիքներ էր ստացել Ադրբեջանի իշխանություններից։ Այդ դեպքում, ի՞նչն է անհանգստացրել ֆուտբոլիստին, նրա ընտանիքին եւ հենց անգլիական ակումբին։
Քանի դեռ կողմերը չեն պարզաբանել այդ հարցը՝ մնում է ենթադրել, որ «Արսենալի» եւ ՈւԵՖԱ—ի հայտարարություններն ամբողջությամբ չեն բացահայտում խնդրի էությունը։ Ամենայն հավանականությամբ, այնուհանդերձ եղել են ռիսկային գործոններ, որոնք բրիտանական ակումբին մղել են ոչ միայն հրաժարվելու նման կարեւոր խաղում իրենց առանցքային ֆուտբոլիստներից մեկի ծառայություններից, այլեւ քննարկելու այդ խնդիրը նրա ընտանիքի հետ։ Դա այնքան արտառոց մոտեցում է պրոֆեսիոնալ ֆուտբոլում, որ միանգամից նույնիսկ դժվար է ասել, թե արդյոք ունեցե՞լ է նախադեպեր։ Մինչդեռ բժշկական պրակտիկայից հայտնի է, որ սովորաբար այցելուի ընտանիքի հետ խորհրդակցում են ծայրահեղ վտանգավոր իրավիճակներում։ Եվ, ուրեմն, իրականում ինչի՞ մասին են լռում շահագրգիռ կողմերը։
Մինչ այդ ներկայացնենք «Արսենալի» պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունը. «Խոր հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք թիմում Միկիին ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն քննարկելով այդ հարցը նրա ընտանիքի հետ՝ պայմանավորվեցինք, որ նա չի ուղեկցի մեզ։ Այդ իրավիճակի վերաբերյալ մեր խոր մտահոգությունն ենք հայտնել ՈւԵՖԱ—ին։ Միկին մեր առանցքային խաղացողներից էր եզրափակիչի ճանապարհին, ուստի նրա բացակայությունը մեծ կորուստ է մեր թիմի համար։ Շատ տխուր ենք, որ մարզիկը նման հանգամանքներում բաց կթողնի եվրոպական խոշոր եզրափակիչը, որին մասնակցելու հնարավորություն հազվադեպ է ընձեռվում ֆուտբոլիստներին։ Միկին կշարունակի մասնակցել մեր թիմի նախապատրաստությանը, մինչեւ հանգստյան օրերին չմեկնենք Բաքու»։ Այստեղ աչքի է զարնում հատկապես «մանրակրկիտ ուսումնասիրել ենք թիմում Միկիին ընդգրկելու բոլոր տարբերակները» արտահայտությունը, որն էլ, հավանաբար, պարունակում է այն հարցի պատասխանը, թե ինչու է բացակայելու Մխիթարյանը։
Ինքը՝ ֆուտբոլիստը, «Ինսթագրամում» թողել է հետեւյալ գրառումը. «Դա հեշտ որոշում չէր։ Ամեն օր չի վիճակվում մասնակցելու նման մասշտաբի խաղի։ Շատ ցավալի է, բայց միեւնույն է՝ երկրպագելու եմ թիմակիցներիս։ Արսենա՛լ», եկեք տուն բերենք մրցանակը»։
Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը երկրորդ անգամ է բաց թողնելու Բաքվում խաղալու հնարավորությունը, քանի որ չէր կարողացել օգնել իր թիմին նաեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»—«Արսենալ» մրցավեճում։ Իսկ 2015—ին համանման իրավիճակում էր հայտնվել ադրբեջանական «Գաբալայի» հետ Դորտմունդի «Բորուսիայի» մրցելու ընթացքում։
Վերադառնանք ներկայիս իրավիճակին։ ՈւԵՖԱ—ն մեկնաբանելով այն՝ նշել է. «Մենք այդ հարցով համագործակցել ենք «Արսենալի» հետ եւ աշխատանքի արդյունքում Ադրբեջանի տարածքում ֆուտբոլիստի անվտանգության վերաբերյալ երաշխիքներ ենք ստացել երկրի իշխանություններից։ Այդ երաշխիքների շնորհիվ կարողացել ենք մշակել Բաքվում ֆուտբոլիստների եւ ակումբի մյուս ներկայացուցիչների անվտանգ կեցության ծրագիր։ Ակումբը տեղյակ էր ՈւԵՖԱ—ի եւ Ադրբեջանի կառավարության գործադրած ջանքերի մասին, սակայն որոշեց խաղացողին չտանել եզրափակիչ հանդիպման մրցավայր։ Մենք պետք է հարգենք ֆուտբոլիստի եւ ակումբի որոշումները»։
Խնդրին երեկվա ասուլիսում անդրադարձել է նաեւ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից Մխիթարյանին եւ նրա թիմին բավարարող համապատասխան երաշխիքների առկայության դեպքում արտաքին գործերի նախարարությունը որեւէ առարկություն չի ունենա Բաքվում կայանալիք խաղին հայ ֆուտբոլիստի մասնակցության վերաբերյալ։
«Գիտեք, մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ մնար այն սկզբունքներին, որ սպորտը վեր է քաղաքականությունից։ Ավելին, սպորտում ռասիզմի եւ այլատյացության դրսեւորումները որեւէ տեղ չպետք է ունենան, եւ այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքներ չտրամադրելը ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ են, քան ռասիստական նոր դրսեւորում։ Այս ամենը կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը։ Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, սակայն մենք չտեսանք Ադրբեջանի որեւէ ներդրում այս ուղղությամբ։ Բնականաբար, մեր կողմից այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առաջ, բայց ինքնին փաստը ցավալի է»,–նշել է խոսնակը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

22-05-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO