Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԱԽԱԳԱՀ


Եվրոպական ցուցահանդես՝ հայկական մշակույթի մայրաքաղաքում

Նախագահը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա. (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որում ներկայացված են հայ եւ իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։
Նախագահը նշել է, որ ուրախ է արվեստի եւ մշակույթի մայրաքաղաք Գյումրիում ներկա գտնվել նման ցուցահանդեսի բացմանը։ «Կրկնակի ուրախ եմ, որովհետեւ մեզ հետ այսօր ոչ միայն դեսպանն է եւ մեր գործընկերները, այլեւ Իտալիայից այսօրվա առիթով այստեղ եկած շինարարական, ճարտարապետական ընկերությունների ներկայացուցչական խումբը։ Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը, արվեստը, մշակութային ժառանգությունն ու հին ճարտարապետությունը։ Այս այցելությունը զուտ ճանաչողական չէ։ Առաջինն է, բայց վերջինը չի լինելու։ Մեր նպատակն է, որ այս գործընկերները, ճանաչելով Գյումրին, մասնակցեն դրա մշակութային, ճարտարապետական արժեքների վերականգնմանը»,–ասել է նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ կազմակերպիչներին՝ հետաքրքիր ցուցահանդեսի բացման առիթով։ «Այն իսկապես եվրոպական ցուցահանդես է հայկական մշակույթի մայրաքաղաք Գյումրիում։ Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել Իտալիայի կառավարությանը եւ իմ գործընկերոջն ու լավ բարեկամին՝ նախագահ Մատարելլային։ Հույս ունեմ, որ մեկ ուրիշ առիթով նախագահը կրկին կայցելի Հայաստան, եւ միասին կգանք Գյումրի՝ տեսնելու մեր համագործակցության արդյունքները»,–եզրափակել է խոսքը նախագահ Արմեն Սարգսյանը։

12-06-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO