Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.10.2019
ԼՂՀ


Պետական պահպանության կարիք կա

Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ գյուղով՝ իմ ծննդավայրով, որն ունի պատմական մեծ անցյալ։ Գյուղում պահպանվել են 2 ամրոց, որից մեկը կիկլոպյան է՝ մոտ 5 կմ ձգվող պարսպով, մյուսը՝ Ալբերդը, ծածկված է հողով։ Գյուղից մոտ 8 կմ հեռավորությամբ հարավում է Սեւ սարը՝ Վարդենիսի լեռների բարձր գագաթներից մեկը, որը գեղհովիտցիների համար սուրբ սար է եւ որին նվիրված երգեր կան։ Սեւ սարի արեւմտյան կողմը՝ ծովի մակարդակից մոտ 2700 մ բարձրության վրա, անհիշելի ժամանակներում քաղաքակրթության կենտրոն է եղել։ Մի քանի հեկտար զբաղեցնող բնակատեղին եղել է գիտական մեծ կենտրոն, որտեղ, հավանաբար, զբաղվել են աստղագիտությամբ, տոմարագիտությամբ, քարտեզագրությամբ եւ այլն։ Երբ փոքր էի, պապս, հայրս ասում էին՝ Սեւ սարում ժամանակին աստղադիտարան է եղել։ Տարեցների խոսքում հաճախ էր հնչում՝ Սեւ սարի աստղադիտարանի մոտ, աստղադիտարանի տակ…։ Իսկ ի՞նչն է ստիպում այդպես անվանել այս տարածքը, որտեղ այժմ եւ առաջ հիմնականում խոտհարքներ են եւ արոտավայրեր։ Հրաբխային ծագում ունեցող Սեւ սարի շրջակայքում շատ են քարացրոնները, տեղաբնակների խոսվածքում՝ խնջիկները։ Դրանց մեջ կան ժայռապատկերներ, իսկ մի բլրակի վրա պահպանվել է մ.թ.ա. 5—3—րդ հազարամյակներին պատկանող եզակի ժայռաքանդակ՝ մոտ 6 քմ մակերեսով։ Այժմ քարը պատված է քարաքոսով, եւ պատկերները լավ չեն երեւում։ Կողքին եւս 2 նմանատիպ քարեր են՝ բացառիկ քանդակներով։ Այս հուշարձանին որոշ գիտնականներ անդրադարձել են։ Մասնագիտությամբ պատմաբան Սամվել Հակոբյանը նշել է. «Կա մեկ հուշարձան, որը ես համարում եմ քաղաքակրթության անձնագիրը։ Խոսքը Սեւ սարի ստորոտում գտնվող քարի մասին է, որն անուշադրության է մատնված։ Շատ գիտնականներ չեն ցանկանում ասել, որ ՀՀ—ում կա այսպիսի ժայռաքանդակ, որտեղ ամբողջ աստղային քարտեզն է։ Բացի այդ՝ այնտեղ կան տարբեր տեսակի ժայռապատկերներ։ Ընդ որում՝ դրա վրա նաեւ դաջված է Սեւանա լիճը։ Այսինքն, պատկերված աստղային քարտեզը Սեւ սարի առեղծվածն է, իսկ աշխարհում չկա նման բան»։ Մեկ այլ գիտնական գրում է. «Այժմ տեսնենք, թե ինչ է ավելացնում այս բոլորին Սեւ սարի երրորդ ամենամեծ կոթողը, որ փորագրված է 6 քառակուսի մետր մակերեսի վրա եւ ներկայացնում է նախնադարյան արվեստի ու տոմարի սքանչելի կոթող։ Այն նման է աստղային քարտեզի, որի բազմազան մարմինները փորագրված են խոր ակոսներով ու փոսիկներով, շեշտված հստակ ու գեղեցիկ գծագրությամբ, շատ խոշոր չափերի մեջ։ Առանձին մարմինների տրամագծերը կազմում են 100, 40, 30 սմ։ «Քարտեզի» վրա հստակորեն զանազանվում է երկնային մարմինների չորս խումբ, որոնցից երեքը լցված են երկրաչափական պատկերներով, իսկ չորրորդը՝ երկրաչափական, մարդկային ու կենդանական ֆիգուրներով։ Կոմպոզիցիայի ամենախոշոր յոթ մարմինները տեղադրված են քարտեզի կենտրոնում՝ արեւի մետրանոց սկավառակի հետ եւ թողնում են հորիզոնի կենտրոնում՝ երկրից ամենամոտ տարածության վրա գտնվող, հասարակ աչքով տեսանելի խոշոր մոլորակների, արեւի եւ լուսնի, այսինքն՝ արեգակնային համակարգի տպավորություն։ Կենտրոնական այս յոթ մարմիններից դուրս գտնվում են աստղային երկնքի ավելի հեռավոր, ավելի փոքր երեւացող, արեգակնային սիստեմից դուրս ընկնող, այլեւ տարբեր հեռավորության վրա գտնվող աստղախմբեր կամ համաստեղություններ։ Դրանցից առաջինի մեջ կան 3 խաչ—աստղեր, խաչամիջուկ սկավառակ եւ «խոյ» նշանը (ընդամենը 4 մարմին), երկրորդի մեջ կա 14 մարմին, գալարամարմին օձ—կայծակներ, ձի արեւ, լուսին, շանթաձիգ զույգ՝ երկվորյակ աստվածներ։ Այստեղ պարզապես շեշտված են արեւի տարեկան ճանապարհի վրա ընկնող 12 աստեղատներից երկուսը՝ «Խոյը» եւ «Երկվորյակները», որոնցով սկսվում եւ ավարտվում է արեւի պտույտի գարնանային շրջափուլը։ Ֆիգուրների վերջին խումբը անմիջապես կից է արեւի սկավառակին եւ կազմված է կիսասֆերիկ աստղաբույլերից՝ երկու ձվածիրների մեջ առած, 31—ական միավորներից, դրանցից ցած՝ 2 շարքի մեջ զետեղված 20 հավելյալ միավորներից, երկու կիսալուսնից, երկու խաչից՝ ընդամենը 88 մարմին»։ Ինչ խոսք, մենք գործ ունենք, հիրավի, առեղծվածի հետ, հուշարձան, որն ուսումնասիրման լուրջ կարիք ունի։ Տարածքում առկա քարացրուկներում նաեւ դամբարաններ կան։ Հնարավոր է՝ նույն քարերը ժամանակին կառույցների պատեր են եղել։ Քարտեզ—քարն իր վրա պահող բլրակը, ավելի ճիշտ՝ հրվանդանը, ձգվում է դեպի սարը։ Ձախակողմյան լանջին իրար մոտ 50 մետր հեռավորությամբ 5—6 մեծ քարեր կան։ Առաջին հայացքից թվում է՝ բնական քարեր են այստեղ ընկած, սակայն հեռվից պարզ երեւում է՝ դրանք մի գծի վրա են։ Առաջին քարի տակ նույնիսկ պատվանդաններ կան, այնպես, որ հնարավոր է տակով մարդ անցնի։ Նույն քարից դեպի արեւմուտք 2—3 մ հեռավորությամբ 2 քարեր կան՝ օձի պատկերով քանդակված։ Հրվանդանի՝ Քարապատկերի հյուսիսային կողմում դամբարաններ կան, որոնց քարերը նույնպես խախտվել են, իսկ հարավային կողմում բավականին ընդարձակ հարթ տարածք է, որտեղ եղել է բնակատեղին։ Այս մասում կան հղկված փոսորակներով քարեր։ Նման փոսորակներով քարեր շատ—շատ են ընդհանրապես տարածքում, սակայն իմ հիշատակածները, զգացվում է՝ հղկված—մշակված են։ Քարացրոններում շատ են անընդհատ կայծակի հարված ստացած քարերը, որոնք կապտագույն են դարձել։ Նույն քարացրոններից մեկում վերջին այցի ժամանակ նաեւ խեցեղեն գտանք։ Որպեսզի ճշտվի հնավայրի իսկական դերն ու ժամանակաշրջանը, պետք է մասնագետների արշավախումբ աշխատի։ Սակայն, մինչ դրան անցնելը, կա մեկ այլ կարեւոր խնդիր՝ պահպանել հնավայրն ավերումից։ Առաջ այստեղ քիչ մեքենաներ էին հասնում, տարածքում հիմնականում հովիվներն ու հնձվորներն էին։ Այժմ շատ են այցելուները, որոնք նաեւ վնասում են հնավայրը, առավել վտանգավոր է այն, որ տեղի բազալտե եւ հեշտ մշակվող քարերը, հատկապես սալաքարերը, որոնցով ժամանակին ծածկել են դամբարանների խցերը, լավ շինաքար են եւ արդեն օգտագործվում են այդ նպատակով։ Այլ պատճառներով դարձյալ հնավայրը վնասվում է։ Կա անհրաժեշտություն, որ պետական պատասխանատու կառույցները տարածքը հայտարարեն պահպանման գոտի, տեղադրեն ցուցանակ։ Հատկապես պահպանման լուրջ կարիք ունի, ինչպես Ս. Հակոբյանն է նշել, ամբողջ աստղային քարտեզը։ Եթե հապաղենք, մենք կկորցնենք ամբողջ աշխարհում եզակի մի հուշարձան։ Անցած ամռանը նման հուշարձան հայտնաբերեցինք Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակայքում։ Այս տարածքը նույնպես անհիշելի ժամանակներում քաղաքակրթության կենտրոն է եղել։ Այստեղ պահպանվել են հնամենի ամրոցի ավերակները, որտեղ եւս նման քարացրուկներով շինություններ, դամբարաններ կան, իսկ մոտակայքում՝ բնակատեղիներ, պատմական փարախներ, դամբարանադաշտեր։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

15-06-2019





19-10-2019
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ
Ի՞նչ անելիք ունենք այդ կարգավիճակում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մեր ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...


 
19-10-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Աղբը քանի իրար տաս՝ հոտը կելնե»

Իմաստուն խորհուրդ ...


19-10-2019
Նոր ու ժամանակակից գրապահարաններ թանգարան-ինստիտուտին
Հայ բարեգործի շնորհիվ Հայոց ցեղասպանության պատմությունը ամփոփող գրականությունն ...


19-10-2019
Չկենտրոնացնել, չկուտակել ամեն ինչ մեկ վայրում եւ մեկ ձեռքում
Էրեբունի-Երեւանի տոնակատարությունների կազմակերպման տրամաբանությունը փոխվել է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Դժվարին ...


19-10-2019
Զգացմունքների մաքրությունը...
Օրերս ՀԲԸՄ համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ...


19-10-2019
Լրագրողական կրթության խոստումնալից ընթացքը
Նշվեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20-ամյակը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵՊՀ գիտական ...



19-10-2019
Գյումրիի թանգարաններն էլ կոտրեցին կարծրատիպերը
Շիրազի հուշատուն-թանգարանը՝ որպես ...

19-10-2019
«Կուզենայի, որ երեւանցիներն ավելի շատ զբաղվեն սպորտով»
«Էրեբունի-Երեւան» տոնից ավանդաբար անմասն չեն ...

19-10-2019
Երջանկության բանաձեւը
Հայը, hայերենն ու Հայաստանը անխզելի միասնություն ...

19-10-2019
Այն, ինչ անվերահսկելի է, միշտ վտանգավոր է
Թուրքիան տոնայնությունը փոխելով՝ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO