Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական կառավարման համակարգին անցման արդյունքում ի հայտ եկած մարտահրավերները հաղթահարելու համար հասարակության մտահայեցողության մեջ պետք է արմատավորել գիտակցում առ այն, որ խորհրդարանական քաղաքական մշակույթի ժողովրդավարացումը մեխանիկական գործընթաց չէ. այն պայմանավորված է արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների ձեւավորման եւ զարգացման առանձնահատկություններով։
Խորհրդարանական մշակույթի զարգացումն ու կայացումը հանրային քաղաքականության կերպափոխման գործընթաց է, որի գերակա նպատակը պետք է լինի հանրային անվտանգության ապահովումը։ Այս տեսանկյունից պետք է կարեւորել հասարակության «holistic» անվտանգությունը անցյալ—ներկա—ապագա եռաչափության շրջանակում, քանի որ հասարակության սոցիալականացման եւ վերասոցիալականացման փորձառությունը ժառանգաբար փոխանցվում է երիտասարդ սերնդին, ով անկախ իր կամքից կառուցում է իր սոցիալ—քաղաքական վարքի մոդելները անցյալում կիրառված վարքային մոդելների հիման վրա։
Խորհրդարանական մշակույթի զարգացումը քաղաքական համակարգի մարգինալության ռիսկայնությունը նվազեցնելու եւ ժողովրդավարական համախմբման հնարավորություն է ստեղծում, ձեւավորելով նախադրյալներ՝
–անցյալի վերլուծության միջոցով պատմաքաղաքական հիշողությունը վերարժեւորելու,
–ընտրանի—ընտրազանգված քաղաքական դիսկուրսն արդիականացնելու,
–հասարակության եւ պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալականացման եւ վերասոցիալականացման գործընթացները զուգամիտելու համար։
–Ինչպիսի՞ն պետք է լինի ժողովրդավարական անցումից համախմբում պայմաններում պարբերաբար ինստիտուցիոնալ դիզայնի մեջ կերպափոխվող ՀՀ խորհրդարանական քաղաքական մշակույթի արժեքաբանությունը։
–Սահմանադրական բարեփոխումների փորձը ՀՀ—ում հավաստում է, որ ժողովրդավարական անցման որոշակի փուլում քաղաքական լեգիտիմության մշակութային հիմք կարող է լինել իշխանության ինստիտուցիոնալացված դիմակայությունը եւ բնակչության օտարվածությունը։ Սակայն սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոխվել է կառավարման ձեւը, քաղաքական մշակույթի նման բնութագիրն անբավարար է։ Զարգացման բոլոր փուլերում քաղաքական մշակույթը կատարում է իր կարեւորագույն գործառույթներից մեկը՝ անձի քաղաքական սոցիալականացումը։ Մարդու մուտքը քաղաքականություն, նրա նախապատրաստումը եւ ներառումը իշխանական հարաբերություններում իրականացվում է իշխող մշակութային կողմնորոշիչների եւ նորմերի, քաղաքական վարքաբանության նմուշների եւ արժեքների յուրացման գործընթացում։
Իր հերթին՝ ՀՀ քաղաքական կյանք նոր սերունդների մուտքը ապահովում է քաղաքական սոցիալականացումը՝ կարեւորելով հասարակության քաղաքական զարգացման ժառանգականությունը։ Դա երկխոսության բազմամակարդակ հնարավորություն է ստեղծում պետության ինստիտուտի եւ քաղաքացու միջեւ, որն էլ, քաղաքական կայունություն երաշխավորելով, հնարավորություն է տալիս կառավարող ընտրանուն հանդես գալու որպես ժողովրդավարական քաղաքական մշակույթի կրող եւ արարող։ Այդ առումով ՀՀ—ում խորհրդարանական կառավարման գործընթացում առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում անձի սոցիալականացման բազմաչափությունը։ Եթե այս կառուցակարգը հաջողությամբ է գործում, ապա անհատը ձեռք է բերում ոչ միայն անհրաժեշտ կրթական եւ մասնագիտական պատրաստվածություն, այլեւ շահադրդող նպատակներ, ասոցիատիվ կապեր եւ արժեքներ, որոնք նույնականություն են ապահովում այս կամ այն սոցիալական խմբի հետ։ Ազատական արժեքների հաստատման հիմքի վրա ընթացող սոցիալականացման բազմաչափ գործընթացի տրամաբանությունը ՀՀ—ում խախտված է, ավելի ճիշտ՝ այն կատարվում է թերացումներով եւ հատվածայնորեն։ Դա պատճառ է դառնում, որ անձը քաղաքականություն մտնի ոչ միայն տրոհված եւ իրարամերժ փոխբացառող արժեքային համակարգով, այլեւ օտարված, մարգինալացված քաղաքական իրականությունից, քանի որ անտեսված է ազատական եւ ավանդական մշակութային արժեքների փոխներդաշնակման անհրաժեշտությունը։
–Որո՞նք են ըստ Ձեզ՝ խորհրդարանական մշակույթի կայացման խոչընդոտները ՀՀ—ում։
–Առաջին հերթին, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սոցիալական անկայունության եւ սոցիալականացման փուլերի միջեւ գոյություն ունեցող անհամաձայնությունը սահմանափակում է քաղաքացիության, քաղաքացիական դիրքորոշման եւ քաղաքացիական մշակույթի զարգացման հեռանկարը, որի հետեւանքով անհատը շարունակ մշակութային եւ գաղափարական դեգերումների մեջ է։
Երկրորդ, ՀՀ քաղաքական մշակույթում շարունակում է որոշակի տեղ գրավել արժեքային անորոշությունը կամ բեւեռվածությունը։ Դրան զուգահեռ խորհրդարանական կառավարման հաստատման գործընթացն ուղեկցվում է սոցիալական երկխոսության անարդյունավետությամբ, տրոհված արժեքային համակարգով, որն էլ չի նպաստում քաղաքացիական հասարակության ֆունկցիոնալ զարգացմանը։ ՀՀ—ում քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ, բայց ոչ ֆունկցիոնալ զարգացածության պատճառով քաղաքականության դերակատարների վարքաբանությունում այսօր սկսել են վճռորոշ դեր խաղալ մի կողմից պոպուլիզմը, մյուս կողմից՝ ե՛ւ նացիոնալիզմը, ե՛ւ կոսմոպոլիտիզմը։ Այս գործոնների միջոցով ՀՀ—ում կառավարող ընտրանու առանձին խմբեր օգտագործում են մարգինալ շերտերի անլիարժեքության բարդույթը եւ նրանց ներգրավում իրենց կուսակցությունների եւ շարժումների գործունեության տիրույթում։ Դա տեղի է ունենում բնակչության հիմնական զանգվածի եւ քաղաքական որոշումների ընդունման միջեւ սոցիալական ներկայացուցչության (ընտրական համակարգ եւ ճնշման խմբեր) համակարգի գործունեության ցածր արդյունավետության պատճառով։ Օգտվելով դրանից՝ հատկապես նորաստեղծ կուսակցական գործիչներն իրականացնում են տեղեկատվահաղորդակցական մանիպուլյատիվ գործառույթներ՝ շահարկելով սոցիալական եւ ազգային ինքնության արդիականացման հրամայականները։
–Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարող ընտրանին խորհրդարանական քաղաքական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները հաղթահարելու ուղղությամբ։
–Նախեւառաջ, խորհրդարանական կառավարման արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ է ՀՀ—ում ժողովրդավարացնել քաղաքացիների վրա ազդելու PR եւ GR տեխնոլոգիաների մշակման արժեհամակարգը՝ նվազեցնելով մանիպուլյացիան։ PR եւ GR տեխնոլոգիաների մշակման եւ զարգացման հիմքում ընկած է քաղաքական դիսկուրսի շարունակական արդիականացումը։ Եթե քաղաքական դիսկուրսը չի արդիականանում՝ պայմանավորված ժամանակի հրամայականով, ապա քաղաքական զարգացման ճգնաժամերի լուծման գործընթացը երկարաձգվում է։ Ուստի ժողովրդավարական անցումից համախմբում գործընթացում կառավարող ընտրանին՝ որպես արդիականացման գլխավոր դերակատար, նպատակադրված գնում է դիսկուրսի՝ հանուն սոցիալական երկխոսության, սերունդների համերաշխության, իշխանության իրականացման մշակույթի հումանիզացման։ Այս դիտանկյունից կառավարող ընտրանի պետք է բաց հավաքագրվեն այն անհատները, որոնք ունակ են ըստ հրամայականի փոփոխելու իշխանության իրականացման իրենց մշակույթը։ Հենց նրանք են պատասխանատու դիսկուրսի իրականացման եւ արդյունքի համար, քանի որ նրանք, որպես քաղաքական մշակույթի արդիականացման պատասխանատուներ, շահագրգռված են զարգացնելու քաղաքացիական մշակույթը։
Ուստի պատահական չէ, որ դիսկուրսը դիտարկվում է որպես քաղաքական դերակատարների միջեւ հաղորդակցական փոխգործակցություն՝ սեփական դիրքերն ամրապնդելու եւ հանրային շահը համախմբելու համար։ Քաղաքական դիսկուրսն ունի վերահսկողական, իշխանության լեգիտիմացման եւ վերարտադրման, կողմնորոշման, ինչպես նաեւ ժողովրդավարական համախմբման նպատակ։
Երկրորդ, քաղաքական աջակցություն ստանալու համար կառավարող վերնախավը պետք է ՀՀ քաղաքացիներին ապացուցի անհատական սոցիալական շարժունակության հնարավորությունների իրական լինելը, ստեղծի հաղորդակցման արդյունավետ ուղիներ եւ գործնականորեն ցույց տա իշխանության նկատմամբ սեփական հավակնությունների հիմնավորվածությունը։
Երրորդ, ընտրված պատգամավորները պետք է նախաձեռնեն կյանքի որակի եւ մակարդակի բարձրացման պահանջներին համապատասխանող օրենսդրական փոփոխու—թյուններ։ Միայն այդպես կարելի է կանխել կուտակված բարիքների բաշխումից եւ քաղաքական որոշումների իրական հետեւանքների խզումից ծագող անբավարարվածության աճը, որն ուղեկցվում է օտարմամբ, աղքատությամբ, արտագաղթով եւ ժողովրդագրական ճգնաժամով։ Հակառակ պարագայում, ընտրողների հոգսերը իսկության մեջ ներկայացնող իրական ներկայացուցիչների պակասը կարող է հանգեցնել նրան, որ ընդունվեն ոչ արդյունավետ գործող (իռացիոնալ) օրենքներ, որոնք չեն արտահայտում երկրի կամ բնակչության հիմնական հատվածի օրինական շահերը, չեն ուժեղացնում հասարակության «իմունային համակարգը»։
Այս համատեքստում հանրագումարելով ՀՀ—ում քաղաքական փոփոխությունների արդյունքները՝ ընդգծենք, որ խորհրդարանական կառավարումը առավել քան հնարավո—րություն է տալիս քաղաքական ընտրանուն կառավարում իրականացնելու «անցում—համախմբում» հարացույցի համաձայն։
Այս գործընթացի արդյունավետությունը պետք է հագեցված լինի մարդասիրությամբ, որ հնարավորություն կտա՝
ա) ներդաշնակել քաղաքական գործընթացները եւ հասարակական ակնկալիքները՝ վերլուծելով տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակում տեղի ունեցող քաղաքական զարգացման նպատակները,
բ) համակարգել քաղաքական գործունեության առաջնահերթությունները եւ ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված նախագծերի մշակումը՝ խուսափելով իրավիճակային եւ անձնավորված լուծումներից,
գ) նվազեցնել հասարակական հարաբերությունների մարգինալացումը՝ ապահովելով խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողություն քաղաքական ընտրանու գործունեության վրա։
Մագդա ԱՐՍԵՆՅԱՆ

15-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO