Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց

Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Աժ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խմբակցության մի խումբ պատգամավորների հետ համատեղ առաջիկայում շրջանառության մեջ է դնելու ճանապարհային երթեւեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծ։ Այն հնարավորություն կտա քաղաքացիներին բջջային հեռախոսի հավելվածի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցելու իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն, որի հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, եւ կարգազանց վարորդը կենթարկվի վարչական տույժի։ Օրենսդրական այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք են հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի մտահոգիչ վիճակագրությունը, ինչպես նաեւ հետիոտների իրավունքների եւ համակեցության կանոնների խախտման վերաբերյալ սոցիալական ցանցերում ամեն օր հրապարակվող ահազանգերը։
«ՀՀ»—ի հետ զրույցում Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը հանրային վերահսկողության բարձրացումն ու իրավագիտակից քաղաքացի ունենալն է։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե քաղաքացիներին դրդում են «գործ տալ», պատգամավորը հակադարձում է, որ նման կերպ արտահայտվող մարդիկ նույնպես կդիմեն իրավապահ մարմիններին, եթե իրենց տանը գողություն լինի, կամ ոտնահարվեն նրանց օրինական շահերն ու իրավունքները։ «Ինձ համար կարեւոր են իրավունքի մասնագետների տեսակետները եւ գնահատականները։ Մինչեւ այս պահը նրանք ողջունել են նախաձեռնությունը»,–ասաց նա։
Այսօր էլ ֆեյսբուքում կան 7—10 հազար օգտատերերի թիվը գերազանցող խմբեր, որոնք իրականացնում են հանրային վերահսկողության գործառույթներ, այսինքն՝ լուսանկարահանում եւ տեսանկարահանում են ճանապարհային երթեւեկության խախտումները եւ տեղադրում համացանցում։ Շատ դեպքերում ոստիկանությունը կարողանում է դրանց իրավական գնահատական տալ՝ հարուցելով վարչական վարույթ, որոշ դեպքերում՝ նույնիսկ քրեական։
Նախագծի հեղինակը նշեց, որ հիմնական շեշտը դրվելու է այն իրավախախտումների վրա, որոնք ոտնահարում են անմիջապես հետիոտնի իրավունքները։ «Այս տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք կամ մանկասայլակով հետիոտները կարողացել են բողոքի ձայնը հասցնել քաղաքային իշխանություններին, որպեսզի մայթերը կահավորված լինեն հատուկ այդ կարիքների համար թեքահարթակներով։ Սակայն հիմա էլ նրանք բախվում են մեկ այլ խնդրի, երբ այդ հատվածներում կարգազանց վարորդները կայանում են իրենց մեքենաները։ Այս մարդիկ վտանգում են իրենց կյանքը, երբ այդ մեքենաները շրջանցելու համար ստիպված են լինում դուրս գալ փողոցի երթեւեկելի հատված»,–ասաց պատգամավորը։ Նկատենք, որ խնդիրներ են առաջացնում նաեւ տաքսու այն վարորդները, որոնք կայանում են հանրային տրանսպորտի համար նախատեսված հատվածներում՝ խոչընդոտելով տրանսպորտից օգտվելը։
Զրուցակցիս կարծիքով, սկզբնական փուլում այդ խախտումները պետք է արձանագրել բացառապես այն փողոցներում, որոնք կահավորված են օրենքով սահմանված կարգով, ունեն համապատասխան գծանշումներ, նաեւ տեղադրված են հատուկ նշաններ, որով տեղեկացնում են, որ այդ փողոցում հնարավոր է արձանագրվեն նաեւ քաղաքացիների կողմից կատարվող խախտումներ։ «Մեր նպատակը չպետք է լինի զուտ վարորդին տուգանելը, չէ՞ որ նա էլ է վճարում գույքահարկ, ձեւավորում քաղաքային իշխանության բյուջեն, հետեւաբար՝ քաղաքային իշխանությունն էլ պարտավոր է ապահովել համապատասխան գծանշումներ եւ կահավորում, որ այդտեղ չի թույլատրվում կայանել։ Եթե այդքանից հետո վարորդը որոշում է կայանել չթույլատրվող հատվածում, ապա կենթարկվի վարչական տույժի»,–մանրամասնեց Գաբրիելյանը։
Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ բջջային հավելվածը բեռնելուց հետո քաղաքացին կարող է տեսանկարահանում իրականացնել բացառապես օնլայն տարբերակով, որպեսզի խուսափեն մոնտաժից եւ այլ հնարավոր կեղծումներից։ Շատ դեպքերում ոստիկանությունը չի կարողանում վարչական պատասխանատվության ենթարկել վարորդին, քանի որ հստակ չեն վայրն ու օրը։ Պատգամավորը հիշեց վերջերս աղմուկ բարձրացրած մի դեպք, երբ համացանցում հայտնված տեսանյութում մեքենան հայտնվել էր Հյուսիսային պողոտայի չթույլատրված հատվածում։ Ոստիկանությունը պարզաբանում տվեց, որ տեսանյութը երկու տարվա վաղեմություն ունի, քանի որ կադրում երեւացող խանութներ կային, որոնք մեկ տարուց ավելի է չէին գործում։ «Օնլայն տեսանկարահանումը կարեւոր է, քանի որ արձանագրելու է վարչական վարույթի հարուցման հիմնական սկզբունքները՝ իրավախախտման վայրը, ժամանակը եւ օրը»,–շեշտեց Գաբրիելյանը։
Ապահովվելու է նաեւ խախտումն արձանագրած քաղաքացու անձի գաղտնիությունը, քանի որ վարչական վարույթի շրջանակներում քաղաքացին կողմ չի հանդիսանալու։ Տեսանկարելուց հետո համապատասխան լիազորություններով օժտված վարչարարություն իրականացնող պետական մարմինն է գնահատելու, թե այդ ապացույցները որքանով են բավարար, որից հետո միայն ակտ կկազմվի։ «Քաղաքացու տվյալները որեւէ վարորդի համար հասանելի չեն լինելու, անգամ դատական կարգով չեն կարողանալու տեղեկանալ։ Ազգային առանձնահատկություններից, նաեւ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով է այդպես լինելու։ Երբ «Ֆեյսբուքի» խմբերում կոպիտ խախտումների տեսանյութեր են տեղադրվում, պատահում է, որ տեղադրողը հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակում, պարզաբանումներ են պահանջում նրանից»,–ասաց նախագծի հեղինակը։
Առաջարկ կա, որ իրավախախտումների արձանագրման դիմաց քաղաքացիները վարձատրություն ստանան, սակայն Գաբրիելյանը սկզբունքորեն դեմ է այդ մոտեցմանը, որովհետեւ իրենց նպատակը ոչ թե քաղաքացիներին ֆինանսապես շահագրգռելն է հասարակական կարգը պահպանելու համար, այլ իրավագիտակից քաղաքացի ձեւավորելը։
Ըստ պատգամավորի՝ ռիսկերը հիմնականում կարող են կապված լինել հավելվածի տեխնիկական խնդիրների հետ։ «Տեղեկատվական դարում ամեն ինչ հնարավոր է, օրինակ՝ հաքերային հարձակում։ Այդ իսկ պատճառով հավելվածը հանդիսանալու է բացառապես պետության սեփականությունը, պետական մարմինն է ապահովելու հավելվածի անվտանգությունը, իսկ անձնական տվյալների արտահոսքի դեպքում՝ կրելու նաեւ պատասխանատվությունը։ Առցանց ռեժիմը կարեւոր է նաեւ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից. եթե փողոցով շրջես եւ տեսանկարահանես, ապա հեռախոսի մեջ կպահպանվի տեսանյութը, եւ վարորդը կարող է դատական հայց ներկայացնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման համար, իսկ օնլայնի դեպքում հեռախոսի մեջ որեւէ մեկի անձնական տվյալ չի հավաքագրվում»,–մեկնաբանեց նա։ Հաջորդ շաբաթ Գաբրիելյանը նախատեսում է հանդիպում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկելու են հենց տեսանկարահանումների ժամանակ օրինականության շրջանակներից դուրս չգալու հարցերը։
Նշենք, որ նախատեսվում է լրացում կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում, որպեսզի քաղաքացու  տեսանկարահանած իրավախախտումը հավասարազոր լինի ստատիկ տեղադրված տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումներին։

15-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO