Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թթ. ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեի 2020—2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Մասնավորապես, ներկայացվել են նախագծի ռազմավարական նպատակները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալիքները։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նախագծի առանձնահատկությունն այն է, որ ապահովելու է ՊԵԿ—ի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը։ Նա հավելել է, որ նախագիծը մշակվել է կոնկրետ ֆինանսական հաշվարկներով՝ հաշվի առնելով նաեւ նոր հնարավորություններն ու իրողությունները։ Նշվել է, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ՊԵԿ համակարգի ենթակառուցվածքների արդիականացում, տեխնիկական վերազինում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում, տնտեսավարողների հետ ուղիղ շփումների էական կրճատում, հարկային եւ մաքսային վարչարարության զարգացում, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավում, մարդկային ռեսուրսների կառավարման արդի համակարգի ներդրում. խրախուսական միջոցներ են նախատեսվելու օրինապահ հարկ վճարողների համար։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ եւ առաջարկություններ։ Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ, շարունակել քննարկումները, որից հետո, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, այն կենթարկվի լրամշակման ու կներկայացվի կառավարության հաստատմանը։

19-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO