Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Դել Բոսկեն գաղտնիքներ չբացեց

Մանկապատանեկան մարզադպրոցների զարգացում, ուժեղ ազգային առաջնություն եւ հնարավորինս շատ խաղացողների ներգրավում արտասահմանյան առաջատար ակումբներում։ Ֆուտբոլի զարգացման այս երեք հիմնական գործոնները լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում առանձնացրեց դասախոսություն անցկացնելու նպատակով Երեւան ժամանած իսպանացի անվանի մասնագետ Վիսենտե դել Բոսկեն։
Իհարկե, ֆուտբոլում մեծագույն նվաճումների հասած 68—ամյա մարզչի դիտարկումն առանձնակի նորություն չէ, այլ միայն վերաշարադրումն է այն սկզբունքների, որոնց վրա հիմնված են մարզաձեւի զարգացման ընդհանուր մոտեցումները։ Ասել է թե, գոնե այս առումով մարզաձեւում հեծանիվ կամ, եթե կուզեք, գնդակ հնարելու կարիք չկա։ Զարգացման կարեւոր նախադրյալներից է համապատասխան ենթակառուցվածքների առկայությունը։ Դել Բոսկեն նշեց, որ տպավորված է մեր երկրում տեսածից, ինչը, համաձայնեք, կարեւոր գնահատական է։ Սակայն միանշանակ է նաեւ, որ առկա մարզակառույցները քիչ են, չեն բավարարում ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար։ Պատահական չէ, որ պիրենեյցի հյուրն ընդհանուր առմամբ կարեւորեց նաեւ երեխաների մարզումների ճիշտ կազմակերպման ու գործընթացը իրականացնող մարզիչների՝ միջազգային առաջատար փորձին հաղորդակցվելու անհրաժեշտությունը։
«Իմ նպատակն է հայ մասնագետներին փոխանցել այդ ոլորտում ունեցածս գիտելիքները։ Առհասարակ, շատ կարեւոր եմ համարում մասնագետների շփումը։ Ընդ որում՝ ոչ միայն միջազգային մակարդակով։ Դրա վառ դրսեւորումն է Հայաստանում իսպանացի մասնագետների աշխատելու հանգամանքը։ Մենք մեծ փորձ ենք կուտակել, գիտենք, թե ինչ խնդիրներ կարող են ծագել թիմերում, եւ ինչպես է պետք լուծել դրանք»,–շեշտեց բանախոսը։
Դել Բոսկեի համոզմամբ՝ ուժեղ հավաքականներ ունենալու գրավականը ազգային առաջնության մրցունակության բարձրացումն է։ Փաստորեն, նա հիշեցրեց հատկապես մեր ավագ սերնդին քաջածանոթ կարգախոսը, որն իրականում մի ամբողջ ծրագրային դրույթ է։ Կարծում ենք, դեռ շատերին է ծանոթ «Ուժեղ առաջնություն՝ ուժեղ հավաքական» խորհրդային հանրահայտ ասույթը։ Իսկ դել Բոսկեն ասածը հիմնավորեց իր երկրի օրինակով՝ նշելով, որ Իսպանիայի առաջնության բարձր մակարդակն ի վերջո հանգեցրեց ազգային հավաքականի կտրուկ ուժեղացմանը։ Ճիշտ է, իսպանացիների պարագայում կա որոշակի վերապահում այն առումով, որ 20—րդ դարի երկրորդ կեսում ունենալով ոչ պակաս հզոր ակումբներ եւ տպավորիչ հաջողություններ եվրագավաթներում՝ նրանց ազգային հավաքականը միայն նոր հարյուրամյակում կարողացավ կայուն առաջընթացի եւ բարձր նվաճումների հասնել։
«Ուժեղ լիգա ունենալը շատ կարեւոր է ազգային հավաքականի համար։ Դա մեծապես օգնեց Իսպանիայի հավաքականին։ Վերջին 10 տարիներին մեր առաջնությունն ընթանում էր Մեսիի եւ Ռոնալդուի ընդգծված մրցակցությամբ, որոնց կողքին աճում եւ կատարելագործվում էին նաեւ իսպանացի ֆուտբոլիստները։ Խաղակցվածության ապահովման տեսանկյունից շատ էական է, որ հավաքականում ընդգրկվեն նույն ակումբի մի քանի խաղացողներ, որոնք կարող են արդյունավետ համագործակցություն ապահովել»,–նշեց Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը։
Անդրադառնալով «Եվրո—2020»—ի ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարներին՝ փորձառու մասնագետը խոստովանեց, որ չի հետեւել մեր թիմի վերջին հանդիպումներին, ուստի դժվարանում է գնահատել դրանք։ Սակայն նա տեղյակ է, որ հայկական ընտրանին երկու անընդմեջ հաղթանակ է տարել։ «Այդ հաղթանակները հանդարտեցրին կրքերը հավաքականի շուրջ եւ, միաժամանակ, սեպտեմբերյան կարեւոր խաղերից առաջ վստահություն հաղորդեցին հայ ֆուտբոլիստներին։ Սակայն դրանք նաեւ մեծացրին ակնկալիքները հավաքականից՝ հետեւաբար ավելացրին եւ ֆուտբոլիստների պատասխանատվության աստիճանը»,–իրավիճակը ներկայացրեց դել Բոսկեն։
Արդեն երեկոյան նա հանդես եկավ դասախոսությամբ, որն ունկնդրեցին Հայաստանում արտոնագրված 180 մարզիչներ, որոնք նաեւ մասնագետին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան։ ՀՖՖ մամլո ծառայության հաղորդմամբ՝ քննարկվեցին բազմաբովանդակ հարցեր, որոնք վերաբերում էին նաեւ թիմերի կազմավորման առանձնահատկություններին, հանդերձարանում ծագող ճգնաժամի հաղթահարմանը եւ նորեկների հետ հարաբերությունների ձեւավորմանը։ Դել Բոսկեն նշեց, թե շատ կարեւոր է, որ մարզիչը կարողանա սեփական գիտելիքներով կիսվել ֆուտբոլիստների հետ, լսել նրանց, իսկ երբեմն էլ… միջամտել լռությամբ։ Հայ մարզիչներին իրենց փորձը ներկայացրեցին նաեւ դել Բոսկեի երկարամյա օգնական Անտոնիո Գրանդեն եւ ֆիզպատրաստականության մարզիչ Խավիեր Մինյանոն, որն անցյալ տարվանից աշխատում է մեր երկրի ազգային հավաքականում։
Հավելենք, որ Վիսենտե դել Բոսկեի ղեկավարությամբ Իսպանիայի ազգային հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 4։0 եւ 2։1 հաշվով հաղթել է Հայաստանի թիմին։ Նա ֆուտբոլի պատմությունում միակ մարզիչն է, որին հաջողվել է շահել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններն ու Չեմպիոնների լիգայի մրցաշարը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

19-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO