Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանական կողմը հարվածներ է ուղղում նաեւ Ռուսաստանին

ՀՀ ԱԺ պատվիրակները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հանդես կգան սեփական օրակարգով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մայիսի 31–ից հունիսի 3-ը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը։ Նստաշրջանի ընթացքում պատվիրակության անդամները մասնակցել են քաղաքական խմբերի նիստերին, որտեղ ներկայացվել են Եվրախորհրդարանի՝ վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւ քաղաքական խմբերի մասնակցությունը դրանց։ Վեհաժողովի հիմնական հանձնաժողովների նիստերի ընթացքում ՆԱՏՕ—ի քաղաքականության տրամաբանության եւ աշխատանքների շրջանակներում քննարկվել են, թե ինչպիսի մարտահրավերների առջեւ է կանգնած այսօր աշխարհը։
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, քանի որ պատվիրակությունն այդ կազմով առաջին անգամ էր մասնակցում վեհաժողովի աշխատանքներին, այն կրում էր ճանաչողական բնույթ։ «Դա չի նշանակում, որ պարզապես մասնակցել ենք այդ աշխատանքներին, մենք դրսեւորել ենք որոշակի ակտիվություն, երբ Ադրբեջանի եւ նրան աջակցող Թուրքիայի պատվիրակությունների անդամները փորձում էին այդ հարթակն օգտագործել տարածաշրջանային խնդիրներն ի նպաստ իրենց հնչեցնելու համար»,–ասաց նա երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Բոլոր զեկույցներում անդրադարձ է եղել շարունակվող հակամարտություններին, ինչպես օրինակ՝ Ուկրաինայի եւ դրանց Ռուսաստանի մասնակցությանը։ Բնականաբար զեկույցների տրամաբանության մեջ եղել են դրվագներ, երբ Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է ճեղքեր գտնել եւ Արցախի հակամարտության թեմայով հարցեր հնչեցնել։ Հայկական կողմը բնականաբար հակազդել է Ադրբեջանին, որի բարձրացրած հարցադրումները չեն համապատասխանել զեկույցների տրամաբանությանը, սակայն Քոչարյանի կարծիքով, աշնանային նստաշրջանին պատվիրակությունը պետք է որդեգրի առավել բարձր նախաձեռնողականություն եւ չմնա զուտ հակազդողի դերում։ «Մենք այս հարթակն ավելի լուրջ ձեւով ենք օգտագործելու։ Մեր նախաձեռնողականությունը վերաբերելու է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Աշնանային նստաշրջանին օգտագործելու ենք հնարավորությունների ամբողջ ծավալը՝ մեր տեսակետները ճիշտ կառուցելու համար եւ միգուցե գտնենք անվտանգությանը եւ տարածաշրջանային խաղաղությանը վերաբերող այն հիմնական, վերջնական գաղափարը, որը կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլորի համար ցանկալի եւ ընդունելի։ Դա նշանակում է, որ մեր խորհրդարանական եւ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումները պետք է շատ արդյունավետ համագործակցեն մեր պատվիրակության հետ»,–շեշտեց պատգամավորը՝ նկատելով, որ այս անգամ թերացումներ եւ բացթողումներ են եղել՝ իրենց զեկույցների եւ դրանց փորձագիտական եզրակացությունների տրամադրման առումով։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, ՆԱՏՕ—ի ԽՎ—ում հայկական պատվիրակության անդամ Գեւորգ Գորգիսյանը նկատեց, որ մասնակից երկրները հիմնականում հոգնել են Ադրբեջանի առաջ քաշած դիսկուրսից, երբ անընդհատ փորձում է օրակարգ մտցնել Արցախի հարցը՝ վերածելով այն Հայաստան—Ադրբեջան հակամարտության։ «Մենք ցույց ենք տալիս, որ այդ հարցի տեղը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ բարեբախտաբար ՆԱՏՕ—ի գործընկերներն ընկալում են այդ ամենը։ Սեպտեմբերին պատրաստվում ենք հանդես գալ սեփական օրակարգով»,–ասաց Գորգիսյանը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ հաջորդ տարի Հայաստանում կացնկացվի ՆԱՏՕ—ի Ռոզ—Ռոթ սեմինարը։ Հայկական կողմն արդեն առաջարկն արել է՝ ստանալով նախնական համաձայնություն։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի խոսքով, Ադրբեջանի մարտավարությունն է Արցախի հակամարտությունը նույն հարթության վրա դնել Ուկրաինայի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրի հետ եւ այդ հարաբերությունները մանիպուլացնելու միջոցով սեփական հետաքրքրությունները առաջ տանել։ «ՆԱՏՕ—ի անդամ պետությունները բնականաբար աջակցում են Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, եւ Արցախի հակամարտությունը դրանց հետ միեւնույն հարթության վրա դնելով՝ փորձում են միջազգային կառույցներից, այս դեպքում՝ ՆԱՏՕ—ից ստանալ որոշակի աջակցություն։ Դա չի ստացվում։ Այս հարթակն օգտագործելու ենք Հայաստանի համար դրական հարաբերություններ կառուցելու համար»,–ասաց պատգամավորը։
Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը փորձելով լուծել իր խնդիրները, փաստացի կատարել է դա Ռուսաստանի հաշվին, քանի որ զեկույցները վերաբերում էին Ուկրաինայի եւ Վրաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններին։ «Մեր պատվիրակության խնդիրը չէ դրա դեմն առնելը, եւ այստեղ մտածելու տեղ ունի նաեւ Ռուսաստանը։ Մենք պաշտպանում ենք մեր երկրի շահերը, բայց դա չի նշանակում, որ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով մեր գործընկերների դեմ ուղղված զեկույցների մեջ պետք է կարողանանք մեր ինքնության անվտանգության եւ պաշտպանության խնդիրը լուծել։ Ռուսաստանն էլ անելիք ունի. պետք է տեսնի, որ Ադրբեջանը այն զեկույցների մեջ է մտնում, որոնք հիմնականում ուղղված են ՌԴ—ի դեմ։ Դա այն երկիրն է, որից Ադրբեջանը կարողանում է սպառազինություններ ձեռք բերել եւ օգտագործել մեր տարածաշրջանային հակամարտության շրջանակներում»,–մեկնաբանեց պատվիրակության ղեկավարը։
Կարեւոր քննարկումներ են եղել ԽՎ—ի տնտեսական եւ անվտանգության հանձնաժողովի շրջանակներում, որտեղ հիմնականում խոսվում էր արեւմտյան պետությունների կողմից Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մասին։ Ենգիբարյանի դիտարկմամբ, այդ կապակցությամբ որոշակի անհամաձայնություններ են երեւացել եվրոպական պետությունների անհատ պատվիրակների շրջանում, որոնց համոզմամբ՝ Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառման ազդեցությունը տարածվում է նաեւ եվրոպական պետությունների վրա։ «Սրանք շատ հետաքրքիր ազդակներ են, ինչը նշանակում է, որ նման դիսկուրսը կարող է ավելի բարձր մակարդակի բարձրանալ, եւ չի բացառվում, որ ապագայում արեւմտյան պետությունները գան այն եզրահանգման, որ այդ պատժամիջոցները ակնկալվող արդյունքները չեն տալիս»,–շեշտեց նա։
Վեհաժողովի լիագումար նիստի ժամանակ Վիկտոր Ենգիբարյանն անդրադարձել է կիբերանվտանգությանը վերաբերող խնդիրներին, ֆեյքերի ակտիվ օգտագործմանը եւ դրանց կանխարգելման հնարավորություններին։ Ընդ որում՝ ֆեյքային պատերազմները մարտահրավեր են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, երբ մարդը չի երեւում, սակայն կարողանում է ստանալ քաղաքական տրամադրություններ ձեւավորող համակարգ։ «Այդ խնդիրը պետք է լուծվի, քանի որ կարող է վտանգ ներկայացնել ցանկացած երկրի անվտանգության համակարգին»,–ընդգծեց Քոչարյանը։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի ԽՎ—ի նախագահ Մադլեն Մունի հետ, որին մասնակցել են բոլոր այն պետությունների պատվիրակությունները, որոնք առաջին անգամ էին մասնակցում ԽՎ—ին։

19-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO