Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Փոքր, աննշան, բայց կարեւոր քայլերով

Բանակցային գործընթացը նվազեցնում է առճակատման ռիսկերը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ վաղը Վաշինգտոնում կանցկացվի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջեւ հերթական հանդիպումը։ Հիշեցնենք, որ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներ էին տեղի ունեցել հունվարին՝ Փարիզում, իսկ ապրիլին՝ Մոսկվայում։ «Արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում ձեւավորվել է օրակարգ, որն ըստ էության համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում նաեւ՝ Արցախի Հանրապետության շահերին եւ գերակայություններին։ Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ այս ձեւաչափի շուրջ համախմբված ուժերի ջանքերը միտված են գործընթացը շարունակելուն եւ ավելի խորացնելուն»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ երբ իրավիճակը կհանգեցնի այնպիսի կարեւոր բաղադրիչի, որից հետո ավելի կոնկրետ քայլեր կարվեն դեպի խաղաղության հաստատումը, ապա դա կնշանակի, որ այս օրակարգը եւ շահագրգիռ ուժերը հաջողել են իրենց գործունեության մեջ։ Այդ առումով շատ ավելի վտանգավոր կլիներ եւ ռիսկային, եթե բանակցություններ, հաղորդակցում կամ այլ կերպ ասած՝ շտկման գործընթաց տեղի չունենար։ «Փաստն այն է, որ կան շփում, հանդիպումներ, ինչը նշանակում է, որ խաղաղ կարգավորման օրակարգի շուրջ վերջակետ դրված չէ։ Եթե այդ շփումները կամ հաղորդակցման հարթակը ինչ—ինչ առումներով բացակայեին, այդ դեպքում առճակատման ռիսկերը շատ ավելի կբարձրանային։ Ես չեմ ասում, որ ռիսկեր չկան, երբ հանդիպում են, բայց դրանք ավելի նվազ են շփումների համատեքստում»,–հավելեց պատգամավորը։
Այս տարվա ընթացքում արդեն երեք անգամ, իսկ այս անգամ արդեն Թուրքիայի հետ, Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում ԵԱՀԿ—ին առանց նախապես ծանուցելու։ Թե որքանով է դա նպաստում բանակցային գործընթացին, եւ ինչ քայլերի կարող է դիմել հայկական կողմը համարժեք գնահատական տալու համար, ապա, Գեւորգյանի գնահատմամբ, այն հանգամանքը, որ Ադրբեջանը, որպես հակամարտող կողմ, այդ հարցերում չի համագործակցում եւ համաձայնեցնում դրանք համապատախան շահագրգիռ կողմերի հետ, որոնք կոչված են արցախյան հարցի խաղաղ կարգավորմանը հասնելուն, ունի բովանդակային բացասական նշանակություն։ «Ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միայն արտացոլվում է բանավոր խոսքում, այլեւ գործնականում փորձ է արվում դրան զուգընթաց հզորությունները եւ կարողությունների հնարավորությունները դրսեւորել ռազմական հարթակում։ Այդ իսկ պատճառով կազմակերպվում են նմանատիպ զորավարժություններ, ինչը խնդրահարույց է, եւ խնդրի խաղաղ կարգավորմանը կոչված ուժերը փորձում են օրակարգ մտցնել խաղաղության բաղադրիչը»,–նշեց նա։
Այն հարցին, թե որքանով է հայկական կողմն առաջ գնացել Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, զրուցակիցս նկատեց, որ այդ հարցի բովանդակային ավարտը պայմանավորված է փոքր, միգուցե աննշան, բայց շատ կարեւոր քայլերով։ «Այդ ուղղությամբ ամեն օր քայլեր են կատարվում, որոնք կարող են չերեւալ։ Ընդհանրապես դիվանագիտությունը քաղաքականության լուռ ուղղություն է, եւ շատ հաճախ այն քայլերը, որոնք արվում են մեծ ջանքերով, չեն հանրայնացվում իրենց ամբողջական տեսքով»,–ասաց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ այդ կարեւոր քայլերն առաջիկայում դրական արդյունքներ կտան։ Գեւորգյանը հիշեցրեց հայտնի ճշմարտությունը, որ խաղաղության հասնելու համար պետք է պատրաստ լինենք պատերազմի, բայց լինենք այնքան ուժեղ պետություն՝ թե՛ ռազմական եւ թե՛ տնտեսական առումով, որ Ադրբեջանը ստիպված լինի ընդունել խաղաղության մեր օրակարգը։ Ի դեպ, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով Արցախի հակամարտությանը, հայտարարել էր, որ «միջազգային իրադրությունն ադրբեջանական կողմին թույլ չի տալիս պատերազմ սկսել»։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ—ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների եւ հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձեւավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր»։ Ինչ վերաբերում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի գերակայություններին, ապա դրանք պայմանավորված են լինելու Ադրբեջանի գործողություններով, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, միեւնույն ժամանակ խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ, ըստ այդմ, խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

19-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO