Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.07.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ի՞նչ են գրում, ինչպե՞ս են գրում

Ժամանակակից գրականության դիմապատկերի ուրվագծերը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երիտասարդ ստեղծագործողները վերջին շրջանում բավականին ակտիվացել են՝ հատկապես գրքերի հրատարակության առումով։ Գրականագետ Արմեն Ավանեսյանի խոսքով՝ եթե նախորդ տարիներին ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին ներկայացված էր լինում ամենաշատը երկու կամ երեք գիրք, այս տարի ներկայացվել է վեց գիրք։ «Բավականին հետաքրքիր գործեր կային դրանցում։ Նախկինում գրքերն այնքան քիչ էին, որ անգամ մրցանակ չէր շնորհվում։ Մինչեւ 2018թ. մշակույթի նախարարության քաղաքականության մեջ հատուկ ընդգծված վերաբերմունք կար երիտասարդ գրողների նկատմամբ։ «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրի առանցքում այն երիտասարդ գրողներն էին, որոնք ցանկանում էին հրատարակել իրենց առաջին գրքերը։ Այս տարի նախարարության կողմից աջակցություն չեղավ։ Պիտի նշեմ, որ հետաքրքիր գործեր լույս տեսան մի քանի հրատարակչությունների ջանքերով»,—նշեց գրականագետը։ Երիտասարդ ստեղծագործողների գործերում մեծ տեղ է զբաղեցնում հատկապես պոեզիան։ Երկու տեսակի պոեզիա է նկատում՝ երկարաբանված ու շատախոսություններով լի, երբ թվում է, թե երիտասարդ ստեղծագործողն ամեն ինչ ուզում է միանգամից ասել ու ավարտել։ Երկրորդի դեպքում հակառակն է՝ հեղինակը գնում է մինիմալիզմի, երկու—երեք տողերի ձգտող ստեղծագործություններ են, որոնք հիմնականում կարելի է տեսնել սոցիալական ցանցերում՝ «ստատուսների» տեսքով։ Շատ դեպքերում, ասում է, այդ ստատուսները հավաքվում ու դառնում են գրքեր։ Գրականագետը նկատում է՝ բավականին քիչ է գրական մամուլը, բացառությամբ Հայաստանի գրողների միության «Գրեթերթ» գրական երիտասարդական թերթի, որտեղ տպագրվում են տարբեր ձեռագիր, ճաշակ ու սկզբունքներ ունեցող ստեղծագործողներ։ «Հետաքրքիրն այն է, որ ասես ստեղծագործելը երիտասարդի համար դարձել է ինքնարտահայտման միջոց։ Իսկ եթե խոսենք գեղագիտական, գեղարվեստական ֆորմաների, տաղաչափական օրենքների՝ բանաստեղծության ձեւական կառուցվածքի բաղադրամասերի ամբողջության, լեզվի համեմատությունների, ոճաբանությունների մասին՝ անփորձություն է նկատվում։ Պոետական ձեւերին, կարծես թե, չեն տիրապետում։ Շատ քիչ է հանդիպում, որ հանգն ու վանկն ունենան դասական չափական ձեւեր։ Տարրական գրագիտության մասին է խոսքը։ Էդվարդ Ջրբաշյանի «Գրականագիտության ներածությանը» կամ գոնե տաղաչափական արվեստի մասին երիտասարդները պիտի ծանոթ լինեն, հատկապես բանաստեղծները»,—խորհուրդ է տալիս գրականագետը։ Երիտասարդների ստեղծագործություններում, ամենուր, ասում է, գերիշխում է «ես»—ը. «Եթե վերցնենք գրական կերպարը՝ խիստ շեշտված «ես» կտեսնենք։ Եսակենտրոն են, ինչը բնական է, որովհետեւ կայացման, ինքնահաստատման ճանապարհին են։ Շեշտված «ես»—ն անգամ փորձառու գրողները չեն կարողանում հաղթահարել։ Գիրը կարծես էգոցենտրիկ է դառնում։ Ամեն ինչ տանում են դեպի սեփական «ես»—ը»։ Ինքնաբավություն է երեւում։ Երիտասարդներին թվում է, որ եթե գրել են, ուրեմն «վերջն» է։ Տարածված մոտեցում է։ Քննարկումներն ու երկխոսությունները, այս պարագայում, շատ կարեւոր են»։ Արձակում պատմվածքի ժանրն է տարածված։ Վեպի տարածքը, ըստ գրականագետի, երիտասարդները դեռեւս չեն կարողանում հաղթահարել։ Վեպն ավելի լայն «շնչառություն» եւ լայն աշխարհայացք է ակնկալում. «Կերպարի զարգացումը ընթերցողը պիտի տեսնի, այնինչ հերոսի կենսագրությունը հաճախ չի երեւում։ Այս կարեւոր հարցերի շուրջ երիտասարդ ստեղծագործողները պետք է խիստ ուշադիր լինեն։ Պատմվածքում համեմատաբար ավելի հեշտ է, որովհետեւ կերպարի զարգացումը այնտեղ կարող է շատ ավելի թռիչքային լինել։ Պատմվածքի տարածքը կարծես թե հաղթահարված է»։ Այնուամենայնիվ կարծում է, որ կա ուշադրության արժանի գրականություն։ Օրինակ, ասում է, Գրիշա Սարդարյանի պատմվածքները հետաքրքիր լուծումներ ունեն՝ տեքստի մեջ տեքստ է ի հայտ գալիս։ «Ամենակարեւորը, որ հեղինակը կարողանում է հաղթահարել, չի թաքցնում, որ հորինում է, բայց համոզում է իր հորինման ճշմարտացիության մեջ»,—մեկնաբանեց գրականագետը՝ միաժամանակ երիտասարդներին հորդորելով մի քանի անգամ արտագրել գրվածքները, որպես հանճարեղ գործ օրինակ բերելով Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վերպը։ Այն արտագրվել է 7 անգամ։

19-06-2019





17-07-2019
Սահմանին ո՛չ պատերազմ է, ո՛չ՝ խաղաղություն
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս ...


17-07-2019
Խնդիրները՝ առաջին ձեռքից
Կանանց հզորացնելու համար առաջին հերթին կարեւոր է լսելի ...


17-07-2019
«Առաջնորդ»
Հասկացական վերլուծություն

Մարդկանց համատեղ գործունեության ամեն մի տեսակ ...


17-07-2019
Գ. Կ. Չեստերտոն. Համլետը եւ հոգեվերլուծաբանը
Ինչ ցերեկը մոռանաս՝ երազումդ կտեսնես

Այսօր ողջ առավոտը ...


17-07-2019
400-ը սեյսմակայունության առումով լրջագույն խնդիր ունեն
Ինչ է ասել միջազգային փորձագետը, ու ինչ ենք ...


17-07-2019
Ընդունելության արդյունքները
Առաջատար ո՞ր բուհերում եւ ի՞նչ մասնագիտությունների գծով են ...


17-07-2019
Շարունակվող բարեկամություն
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի հիմնադրման առաջին տարիներից Բերձոր շրջկենտրոնում ...



17-07-2019
Փոքրիկ հեյդարներից՝ մահապարտների ջոկատներ
Ինչպես են հարեւան երկրում խաղաղության ...

17-07-2019
Թռչկանը զարգացման նոր շունչ կստանա
Սանհանգույցներից ու աղբամաններից մինչեւ ...

17-07-2019
Հայության ուշադրությունը վերստին սեւեռվում է Արցախի վրա
Համահայկական 7-րդ ամառային խաղերի ...

17-07-2019
Նիկոլայ Ղազարյան. «Մենք ազնիվ էինք ֆուտբոլի հանդեպ»
Այսօր Հայաստանում շատ է խոսվում ֆուտբոլը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO