Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

01.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Լեւոն Անանյան

Ոչ միայն մարդկային, այլեւ հանրային–գրողական

Եղբոր պես էր. բարեկամի սիրով էր վերաբերվում ոչ միայն ինձ, այլեւ նրանց, ում քիչ թե շատ ճանաչում էր։ Գնահատման չափանիշ ուներ՝ շնորհը, նվիրյալությունը գրականությանը եւ մշակույթին ընդհանրապես։ Հումորախառն իր զայրույթով կամ զայրույթախառն հումորով, երբեմն իրեն չհակասելու դեպքում ձայնի բարձրացումից հետո անմիջապես մի բարեխառն քամի էր բարձրանում խոսքերի միջից, ու ժպտում էր՝ փարվելով, մի տեսակ բարեհոգի ներողամիտ. նրան ճանաչողները անմիջապես կհավաստեն՝ Լեւոն Անանյանի նկարագիրը աչքիցս չի վրիպել։ Նկարագիրը՝ եւ ոչ միայն մարդկային, այլեւ հանրային—գրողական։
Իմ ճանաչած մշակութային ամենահասանելի մշակներից էր բառի զուտ մշակութային եւ բարեկրթական իմաստով, որտեղ էլ աշխատելիս լիներ, միտումով չեմ շեշտում պաշտոնավարելիս, որովհետեւ պաշտոն, դիրք, հանրության մեջ լայն ճանաչում ու հեղինակավոր լինելը նրան ամենեւին պատշաճ չէր, չափազանց հեռու էր նկարագրից, կերպընկալումներից։ Այսպես եղել—ապրել էր «Հայաստանի աշխատավորուհի», «Գարուն» հանդեսների խմբագրություններում եւ շարունակաբար։ Մանավանդ «Գարունում» այն անլույս եւ «անթուղթ» տարիներին հանդեսին երկրորդ շնչառություն հաղորդած ժամանակ։ Երբ նաեւ անհավատալի էր ստեղծած հրատարակչական բացառիկ «Ապոլոն» մատենաշարը։ Շատերիս ցանկությունն իրականացավ։ Ի վերջո հայերեն հրատարակվեցին համաշխարհային դասական, մինչ այդ միայն երազային թվացող բազում գրողների ստեղծագործություններ։
Ո՞րն էր գաղտնիքը։ Որքան էլ փնտրենք, կհանգենք մի եզրակացության՝ նվիրվածությունը. կոչումով այդպիսին ծնվածներից էր, ողջ գիտակցական կյանքում անըմբռնելի եռանդով, աշխատունակ, անսպառ էներգիայով եւ Աստծո կողմից տրված էներգետիկ դաշտով, մտահղացումների, սկզբնապես անհավատալի—անիրագործելի թվացող, իրարահաջորդ իրագործումներով։
Բախտ եւ բարեպատեհություն էր նրան ճանաչելը՝ ամենօրյա շփումներով եւ այդպես էլ չվիրավորվելով, քանի որ կտրուկ ու պահանջկոտ էր գուցե եւ աննշան թվացող խնդիրներում, որոնք ոչ այնքան աննշան էին, որքան այլոց կողմից չգիտակցված. մանավանդ գրողների հետ հարաբերություններում, որ միշտ օգտավետ էին վերջիններիս համար։ Բացառիկ հրապարակախոսի իր հոդվածներում իրեն երբեմն ասում էի. «Վաղեմության ժամկետ չճանաչող հրատապ խնդիրների ես անդրադառնում»։ Այս ամենը ակնթարթի պես թվացող տարիների խորապատկերի վրա հիմա չափազանց անհավատալի է։ Մեր գրեթե ամենօրյա եւ տեւական զրույցներում երբեմն կրկնում էր. «Ես դիտորդի դերում եմ»։ Դիմացինի կարծիքը հաշվի առնելու իր նուրբ դիտողականությունը ես այլոց մոտ գրեթե չեմ նկատել։
Մի օր ասացի. «Գիրք եմ գրում՝ «Լեւոն Անանյանի երեք կյանքը» վերնագրով (վերափոխել էի իր «Գրիգոր Սաղյանի «Երեք կյանքը» գրքի իմաստը՝ մի քիչ հումորով, բայց այլ իմաստով)։ Սովորականի պես չժպտաց, իրեն բնորոշ տեղից կտրուկ ելավ այնպես, որ իր՝ ՀԳՄ նախագահի գրասեղանին միայն սազական թե պատշաճ թղթերի, գրքերի, գրած եւ չգրած նամակների թղթակույտի ողջ զորաբանակը զորաշարժ հայտարարեց՝ թափվելով այս ու այն կողմ։ «Քեզնից ամեն ինչ սպասելի է» ասելով՝ ժպտաց։ Ես շարունակեցի. «Լեւոն Անանյանը երանի չէ երեք կյանք ունենար»։ Բայց ես գոնե հիմա երեք կյանքի կողմնակիցն եմ, քանի որ այդ երեքն էլ իրեն չէր պատկանում։
Գուցե եւ անիմաստ, բայց կտրուկ ստացվեց խոսքս, ակամա ինքս ինձնից վրդովվեցի, երանի ասած չլինեի, ու լռեցի, այդպահ միայն իր հումորը ինձ կսփոփեր։ Այդ օրերին իմ մեջ կուտակած զարմանքն էի արտահայտում։ Գրողների համահայկական առաջին համաժողովի նախօրեն էր, ես իր կողքին միշտ պատրաստ՝ ի տեղի համաժողովի նախագահի, ապշում ու այդպես էլ չէի գիտակցում իր եռանդի, կազմակերպչական ունակությունների օրեցօր ծնվող, իրար հակասող ու լրացնող, չափազանց արդյունավոր մտքերի, գաղափարների ծագման մասին։ Աննախադեպ էր. շուրջ հիսուն երկրներից գրողների, բանաստեղծների, գրականագետների, թարգմանիչների, հայագետների էր իր շուրջը խմբել։ Նրանցից հատկապես օտարագիր հայ գրողներին առաջինն ինքն էր ցույց տվել, թող բարձրագոչ չթվա, Հայաստանի ճանապարհը, հայության ոգեղենության անցուղիները, որ սկսվում եւ վերջանում էին մայրաքաղաք Երեւանով, մարզերով, պատմամշակութային կոթողներով։ Այս ամենը ի պաշտոնե, ի պաշտոնե, բայց ոչ ցուցադրաբար ի ցույց չդրվեց բառի բովանդակ իմաստով, աշխատավորի իր բնավորության համաձայն։
Կարոտիվ հիշվող ազգային—մշակութային նվիրյալ անձինք՝ ի բարեբախտություն մեզ, այնքան էլ սակավ չեն. հիմա Լեւոն Անանյանին հիշելը եթե կարոտի նշան չէ, ապա՝ շատերիս այն տարիները վերապրեցնելու նախանշան, գուցե նախապայման, այսպես պետք է ապրել՝ սկզբունքով ու սկզբունքային։ Մարկ Տվենը պատահաբար չի գրել. «Պետք է այնպես ապրել, որ դագաղագործը մեր մահվան համար ափսոսա»։
Այդ ափսոսանքը, վստահ եմ, շատերն են զգում—ապրում, բայց երբ մտավորականի եռանդը, արյան պոռթկումը «ափեր չի ճանաչում», ապա ուշ թե շուտ մենք մեր կորստի տերն ենք լինում եւ ոչ այնքան կորստի, որքան մեզ միայնակ զգալու ու չխոստովանելու, որ միայնակ ենք ու միայնակ չենք Երեւան քաղաքում միայն նրանց շնորհիվ…
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

19-06-2019





30-05-2020
Հայաստանում ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ
Կբարձրացվեն ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը եւ թափանցիկությունը

Ֆիզիկական եւ ...


30-05-2020
«Հայը լինի իր երկրին մեջ տերը, Հայը լինի իր ազատության տերը»
Դրոն հայոց պատմության էջերը հարստացրել է հաղթանակներով

Հայ ...


30-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 251 նոր դեպք, առողջացել է ևս 20 պացիենտ
Հայաստանում մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


30-05-2020
Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը
Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է ...


30-05-2020
Առանց կուսակցությունների զարգացման չկա ժողովրդավարություն
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՏԻՄ ընտրություններում

4000 եւ ...


30-05-2020
Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի
Չի գործելու միայն ցուցադրության հատվածը

ԿԳՄՍ նախարարի հրամանով, ...


30-05-2020
Երեխաներին գնահատել է պետք գիտելիքով
Անցումը նոր համակարգին կնպաստի ինքնակրթության զարգացմանը

ՀՀ կրթության, ...



30-05-2020
«Մենք միակ ժողովուրդն ենք, որի գիրն ու կրոնը զուտ ազգային երեւույթներ են»
Ֆրանսահայ պատմաբան Կլոդ Մութաֆյանի հետ «ՀՀ»—ն ...

30-05-2020
Կարմիր գիրքը՝ բնական սահմանների խախտման ուղղակի ցուցիչ
Եվ համավարակի այս օրերին՝ բնության հետ ...

30-05-2020
Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…
2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի ...

30-05-2020
Չեմպիոնների չեմպիոնը կարող է որոշվել միասնական մրցաշարում
ՈւԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել եվրագավաթների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO