Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ԼՂՀ


«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում

Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների մեկնարկը Հայաստանում արդեն տրվել է։ Իրենց ակտիվությամբ եւ նախաձեռնողությամբ չեն զիջում նաեւ Արցախի արվեստագետները, որոնք ամեն ինչ անում են ժամանակի զարկերակը բաց չթողնելու եւ դրա ներդաշնակ մասնիկը դառնալու համար։
Շուշիի «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ եւ Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության, «Եվրոպա» հյուրանոցի աջակցությամբ Արցախում տեղի ունեցավ երկրորդ «Բրուտ արտ» խեցեգործական սիմպոզիումի բացման արարողությունը։
Սիմպոզիումի բացումը նշանավորվեց արվեստագետների հետ կազմակերպված մամլո ասուլիսով եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության դահլիճում հնչած՝ ջութակահար Ռուբեն Կոսեմյանի կատարումներով։
Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ֆրանսիան ներկայացնող ինն արվեստագետ ժամանել են Արցախ՝ մասնագիտական հմտությունների, գաղափարների ու մտքերի փոխանակման, մշակութային ու մարդկային շփումների իրականացման առաքելությամբ։ Տասնհինգօրյա սիմպոզիումի ընթացքում նախատեսվում են մասնակիցների կողմից անցկացվող վարպետաց դասեր՝ տեղացիների եւ կոլեգաների ներգրավմամբ, հյուրերին Արցախի բնաշխարհի եւ մշակույթի հետ ծանոթացնող շրջագայություններ, այցելություններ Արցախի տարբեր թանգարաններ, ճարտարապետական հուշարձաններ։
«Բրուտ արտ» սիմպոզիումի մասնակիցների շարքերում են՝ «Մունետիկ» մշակութային ՀԿ—ի նախագահ, խեցեգործ Հրաչյա Համբարձումյանը, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող Վերոնիկա Բարեղյանը, խեցեգործներ Ջիվան Հունանյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը, Պետերբուրգից՝ Եկատերինա Ալիմովան, Բելառուսից Արտյոմ Մաքսիմաուն ու Ելենա Չեպելեւան եւ Իրինա Ռակովան՝ Ֆրանսիայից։ Սիմպոզիումի ավարտը տեղի կունենա հուլիսի 6—ին, որը կնշանավորվի ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ։ Ցուցանմուշների հիմնական մասը կպահվեն Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում։

Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

22-06-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO